Վայոց Ձորի մարզի լքված գյուղերի ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ստորև ներկայացվում է Վայոց Ձորի մարզի լքված գյուղերի ցանկը[1][2][3][4][5][6][7][8]

# Պատկեր Անուն Կառուցման տարեթիվ Բնակավայր և հեռավորությունը նրանից Լրացուցիչ տվյալներ
1 Գյուղատեղի «Անապատ» 9-15 դդ. Ագարակաձոր գյուղից 1,5 կմ հվ-աե 9-րդ դարի ամրոցի հվ ստորոտին, գյուղատեղիում գտնվում է 13-14 դդ.-ի «Անապատ» մատուռը, որը վերականգնվել է 1960 թ.-ի
2 Թուխ Մանուկ եկեղեցին Բոլոաբերդ գյուղատեղիում Գյուղատեղի Բոլորաբերդ 16-20 դդ. Ագարակաձոր գյուղից 10 կմ հվ ապաբնակեցված 1960-ական թթ., տարածքում պահպանվել է 18-րդ դարի եկեղեցին ագուցված խաչքարերով
3 19-րդ դարի եկեղեցին Գանձակ (Նորիք, Էնգիջա) գյուղատեղիում Գյուղատեղի Գանձակ (Նորիք, Էնգիջա) 13-20 դդ. Ագարակաձոր գյուղից 12 կմ հվ-ամ Գնիշիկ տանող ճանապարհից ձախ, Գնիշիկից 3-4 կմ հս-աե, ապաբնակեցված 1970-ական թթ., պահպանվել է եկեղեցին շրջակա խաչքարերով
4 Գյուղատեղի Վարդաբլուր 13-18 դդ. Ագարակաձոր գյուղից 12-14 կմ հվ, Բոլորաբերդից 2 կմ հվ, Վարդաբլուր լեռան լանջին գյուղատեղիում պահպանվել է 1740 թվականի եկեղեցին
5 Սուրբ Աստվածածին եկեղեցի Վանքի Ձոր գյուղատեղիում Գյուղատեղի «Վանքի ձոր» («Ներքին Ուլգյուր») 9-14 դդ. Աղավնաձոր գյուղից 4 կմ հս-ամ, Ռինդ և Աղավնաձոր գյուղերի միջև, Վերին Ուլգյուրից աե գյուղատեղիում պահպանվել է 13-14 դդ.-ի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որտեղ վիշապակերպերը վերափոխվելեն խաչքարերի
6 Գյուղատեղի 11-13 դդ., 14 դ., 19 դ. Աղնջաձոր գյուղից 2 կմ հս, Գեղարքունիք-Վայոց ձոր հին քարավանային ճանապարհին, Սելիմի լեռնանցքի հվ ստորոտին գյուղատեղիում պահպանվել է 14-րդ դարի քարավանատուն և 19-րդ դարի կամուրջ
7 Գյուղատեղի «Յավար» 11-17 դդ. Աղնջաձոր գյուղից 2 կմ հս-աե
8 Նորավանքը Ամաղու գյուղատեղիում Գյուղատեղի «Ամաղու» («Վերին Ամաղու») 10-20 դդ. Արենի գյուղից 8 կմ հվ, Գնիշիկ գետի ձախ ափին, բարձրադիր, Մարդաղ լեռան լանջին Այստեղ է գտնվում Նորավանքի վանական համալիրը, որը իրենից ներկայացնում է հայ ճարտարապետության գլուխգործոց
9 Արենու սուրբ Աստվածածին եկեղեցին «Առփա» գյուղատեղիում Գյուղատեղի «Առփա» 8-17 դդ. Արենի գյուղի աե մասում, Արփա գետի ձախ ափին գյուղատեղիում է գտնվում է Մոմիկ ճարտարապետի կողմից կառուցված 1321 թվականի Սուրբ Աստվածածին եկեղեցին
10 Գյուղատեղի «Դարբն», Դերբ» («Դամրչլար») 15-17 դդ. Արտավան գյուղից 6 կմ հս-աե Արփայի ձախ վտակ Դարբ գետի ձախ ափին պատմական Դարբն և ԴԵրբ գյուղերի տարածքն է՝ լքված՝ 1920-ական թթ.
11 Գյուղատեղի «Մարթուզ» 10-18 դդ. Արտավան գյուղից 3 կմ աե 1936-1937 թթ.-երին ավերվել է գյուղատեղիի եկեղեցին, շատ են խաչքարերը
12 Գյուղատեղի «Չրախլու» 13-19 դդ. Արտավան գյուղից 5 կմ հս-աե գյուղատեղիի եկեղեցին ավերակ է
13 Գյուղատեղի «Ջուլ» 10-18 դդ. Արտավան գյուղի կենտրոնում հին Արտավանի մի հատվածն է, որի 1703 թ. կառուցված եկեղեցին քանդվել, իսկ գերեզմանոցը ավերվել է, տարածքում պահպանվել են տեղահանված խաչքարեր ու տապանաքարեր
14 Էրթիջ ամրոցը «Էրթիջ» գյուղատեղիում Գյուղատեղի «Էրթիջ» 12-14 դդ. Արփի գյուղից 2 կմ հվ, ամորցի տարածքում գյուղատեղիում է գտնվում «Ջրովանք» մատուռը
15 Գյուղատեղի «Հին Բարձրունի» 14-19 դդ. Բարձրունի գյուղից 1 կմ հվ-աե նախկին Սուլթանբեկ գյուղն է՝ լքված 19 դ. 2-րդ կեսին, գյուղատեղիում է գտնվում 14-րդ դարի կիսավեր եկեղեցին
16 Գյուղատեղի 13-17 դդ. Գետիկվանք գյուղի աե մասում Գյադիկվան գետի ձախ ափին, թեք սարալանջին
17 Գյուղատեղի «Արծաթավան» («Գյումաշխանե») 9-14 դդ., 19-20 դդ. Գնդեվազ գյուղից 4 կմ հվ-աե տարածվում է 2 բլրալանջերին, առկա են խաչքարեր
18 Գյուղատեղի 13-19 դդ. Գնդեվազ գյուղից 5 կմ հվ-աե
19 Գյուղատեղի «Գնիշիկ» 9-20 դդ. Գնիշիկ գյուղի ամ մասում գյուղատեղի կենտրոնական մասում պահպանվել է եկեղեցին մի քանի տասնյակ խաչքարերով
20 Գյուղատեղի «Ախտա» («Վերին Ախտա») 13-19 դդ. Գոմք գյուղից 2 կմ հս-ամ հավանաբար պատմական Աղթաբույնք գյուղն է
21 Գյուղատեղի «Դարաքայանդ» 14-20 դդ. Գոմք գյուղից 6 կմ աե
22 Գյուղատեղի «Վանքի ձոր» 9-14 դդ. Կապույտ գյուղից 1,5 կմ աե գյուղատեղիում պահպանվել է եկեղեցին խաչքարերով
23 Գյուղատեղի 14-17 դդ. Եղեգիս գյուղից հվ-աե մասում Եղեգիս գետի ձախ ափին, «Յապոնի բաղեր» վայրում, թեք ձորալանջին
24 Գյուղատեղի 11-17 դդ. Եղեգիս գյուղից 5 կմ հս գյուղի արոտավայրերում, Ցաղաց քար համալիրից 1 կմ աե
25 Հոստուն գյուղատեղի Գյուղատեղի «Հոստուն» («Ոստինք») 5-17 դդ. Եղեգիս գյուղից 2 կմ ամ Եղեգիս և Շատին գյուղերի միջև, Եղեգիս գետի աջ ափին, պահպանվել է կիսավեր եկեղեցին խաչքարերով
26 Գյուղատեղի «Բերդի վիզ» 17-18 դդ. Զառիթափ գյուղի աե մասում, «Փշոնք» ամրոցի տարածքում ամրոցի աե կողմում
27 Նիկողոս եկեղեցին Հորադիս գյուղատեղիում Գյուղատեղի «Հորադիս» 11-20 դդ. Հորադիս գյուղից 2,5 կմ ամ հին գյուղն է՝ ապաբնակեցված 1970-ական թթ.
28 Գյուղատեղի «Առնետ» 10-13 դդ. Խաչիկ գյուղից 6 կմ հս 2 ձորակների միջև, գոմերի մոտ, ենթադրվում է, որ պատմական Արաստամուխ գյուղն է
29 Գյուղատեղի «Հին Գյուղ» 10-15 դդ. Խաչիկ գյուղից 0,5 կմ հվ-աե
30 Նիկողոս եկեղեցին Հորադիս գյուղատեղիում Գյուղատեղի «Քարկոփ» 10-15 դդ. Խաչիկ գյուղից 4 կմ հս գյուղատեղիում է գտնվում Քարկոփի Սբ. Աստվածածին (Խոտակերաց վանք) վանական համալիրը
31 Գյուղատեղի «Խնձորուտ» 9-20 դդ. Խնձորուտ գյուղից 2 կմ հվ-ամ Հին Խնձորուտ (Ալմալու) գյուղն է՝ լքված 1969-1970 թթ.
32 Գյուղատեղի «Օղբին» 17-20 դդ. Խնձորուտ գյուղից 8 կմ հս-աե գյուղատեղիում է գտնվում 1666 թվականի եկեղեցին, որին ագուցված խաչքարը կրում է եկեղեցու կառուցման արձանագրությունը
33 Գյուղատեղի «Գենդիրե» («Գենդարա») 13-19 դդ. Կարմրաշեն գյուղից 3 կմ հս-ամ ձգվում է Հերհեր գետի հս վտակի երկայնքով
34 Գյուղատեղի «Գուտենի» («Քյոթանլի») 9-17 դդ. Կարմրաշեն գյուղից 2 կմ հվ տարածվում է 4 բլուրներին, գյուղատեղիում է գտնվում եկեղեցու ավերակներ և Սբ. Պողոս-Պետրոս որմնափակ խաչքարը
35 Գյուղատեղի «Ջևեդարա» 9-19 դդ. Կարմրաշեն գյուղի աե եզրին, դեպի հանքահորեր տանող ճանապարհի 2 կողմերում գյուղատեղիում է գտնվում եկեղեցու ավերակներ
36 Գյուղատեղի «Ղուշչի» 7-20 դդ. Կեչուտ գյուղի ամ մասում Հին Կեչուտ գյուղն է, որի 7 դ. եկեղեցին մնացել է Կեչուտի ջրամբարի տակ, գյուղատեղիում է գտնվում 3 եկեղեցու ավերակներ
37 Գյուղատեղի «Ներքին Զիրակ» 13-19 դդ. Կեչուտ գյուղից 1,5 կմ հս-աե քարհանք տանող ճանապարհի 2 կողմերում
38 Գյուղատեղի «Ջրանլու» 13-19 դդ. Կեչուտ գյուղից 2 կմ հս-ամ Վայք - Ջերմուկ հին ավտոճանապարհից հս, Կեչուտի ջրամբարի հս եզրից 0,5 կմ դեպի հս
39 Գյուղատեղի «Վերին Զիրակ» 13-19 դդ. Կեչուտ գյուղից 3 կմ հս-աե նախկին Զիրակ գյուղն է՝ լքված 1949 թ.
40 Գյուղատեղի 13-19 դդ. Հերհեր գյուղի հվ մասում գյուղ մտնող ճանապարհի 2 կողմերում, այգիների տարածքում
41 Գյուղատեղի «Առինջ» 10-19 դդ. Հերհեր գյուղից 6 կմ հվ լքվել է 1940-ական թթ.՝ գյուղերի խոշորացման հետևանքով, Վայք - Հերհեր ավտոճանապարհի աջ կողմում, Հերհերի ջրամբարի հս եզրին, Հերհեր գետի 2 ափերին
42 Գյուղատեղի «Բազմաղբյուր» («Ղոշաբուլաղ», «Բուլաղլար») 10-17 դդ. Հերհեր գյուղից 2-3 կմ հվ Առինջից 2 կմ հս, Վայք - Հերհեր ավտոճանապարհի աջ կողմում նախկին Բուլաղլար գյուղն է՝ լքված 1949 թ.
43 Գյուղատեղի «Գյոյաբաս» 12-17 դդ. Հերհեր գյուղից 2,5 կմ հս նախկին Գյոգաբաս գյուղն է՝ լքված 1918 թ.
44 Գյուղատեղի «Մահմեդոլան» 12-19 դդ. Հերհեր գյուղից 5 կմ հս-աե Կարմրաշենից 3 կմ աե, համանուն անասնապահական ամառանոցների տարածքում
45 Այգիկ գյուղատեղիի խաչքարերից Գյուղատեղի «Այգիկ» («Բախչաջուղ») 9-15 դդ. Հորբատեղ գյուղից 0,5 կմ հս Հորբատեղ գետակի ձախ ափին
46 Գյուղատեղի «Վանք» 9-17 դդ. Հորս գյուղից 3 կմ հս-ամ Գնդասարի գագաթին մոտ, տափարակին
47 Գյուղատեղի «Աղխաչ» 15-20 դդ. Մարտիրոս գյուղից 7-8 կմ ամ Հորադիս տանող ճանապարհի աջ կողմում
48 Գյուղատեղի «Լվիս» 9-17 դդ. Մարտիրոս գյուղից 4 կմ հվ-ամ Լվիս գյուղն է՝ լքված 1918 թ. եկեղեցին ավերված է շուրջը գեղաթանդակ խաչքարեր
49 Գյուղատեղի «Վերին լիճ» («Վերին գյոլ») 9-17 դդ. Մարտիրոս գյուղից 2 կմ աե գույատեղիում մի քանի մատուռ է պահպանվել
50 Գյուղատեղի «Անգեղի» 5-20 դդ. Շատին գյուղից 1 կմ հվ Անգեղի ձորում, ձորալանջին
51 Գյուղատեղի 13-19 դդ. Չիվա գյուղից 0,5 կմ ամ Չիվա - Եղեգնաձոր ճանապարհի աջ կողմում գյուղատեղիի կնտ-ում նորակառույց մատուռն է
52 Գյուղատեղի 9-10 դդ. Ռինդ գյուղից 8 կմ հս Չիվա - Եղեգնաձոր ճանապարհի աջ կողմում գյուղատեղիի կնտ-ում նորակառույց մատուռն է
53 Գյուղատեղի «Բախչաջուղ» 10-15 դդ. Ռինդ գյուղից 2 կմ հս-աե գյուղատեղիում է գտնվում «Ճգնավոր» վիմափոր մատուռը
54 Գյուղատեղի «ՌԻՆԴ» 13-20 դդ. Ռինդ գյուղից 4 կմ հս-աե գյուղատեղիում է գտնվում «Ծաղկավանք» և անանուն եկեղեցու ավերակներ
55 Գյուղատեղի «Վերին Ուլգյուր» 10-18 դդ. Ռինդ գյուղից 7 կմ հս-աե գյուղատեղիում է գտնվում եկեղեցին 30-ից ավել խաչքարերով
56 Գյուղատեղի «Դարբ» («Թարփ») 13-20 դդ. Սարավան գյուղից 5 կմ հվ
57 Գյուղատեղի 17-19 դդ. Սերս գյուղից 3 կմ հվ Բարձրունի տանող ճանապարհին, «Վանքի դուզ» կոչվող վայրում, առկա է Սբ. Հովհաննես («Մեծ վանք») մատուռը
58 Գյուղատեղի «Ջանի» 9-17 դդ. Վարդահովիտ գյուղից 1 կմ հս-աե Եղեգիս գետի ձախ ափին, անտառի բացատում
59 Այգիկ գյուղատեղիի խաչքարերից Գյուղատեղի «Արկազն» («Արկազան») 8-20 դդ. Վերնաշեն գյուղից 9 կմ աե լքվել և անմարդաբնակ է դարձել 1920-ական թթ., գյուղատեղիում է գտնվում Սբ. Խաչ (Արկազնի Սբ. Խաչ) եկեղեցին
60 Գյուղատեղի Քարագլուխ 7-18 դդ. Քարագլուխ գյուղից 3 կմ հս 2 ձորակների միջև ընկած սարահարթին, տարածքում է գտնվում Թուխ Մանուկ եկեղեցին ժաչքարերով

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]