Վայոլեթ Բրաուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վայոլեթ Բրաուն
անգլ.՝ Violet Brown
Վայոլեթ Բրաուն.jpg
Ծնվել էմարտի 10, 1900(1900-03-10)[1]
ԾննդավայրԹրելոնի եկեղեցական ծուխ, Cornwall County, Ճամայկա
Մահացել էսեպտեմբերի 15, 2017(2017-09-15)[1] (117 տարեկանում)
Մահվան վայրՄոնթեգո Բեյ
ՔաղաքացիությունԲրիտանական կայսրություն
Flag of Jamaica.svg Ճամայկա[1]
Կրոնքրիստոնեություն

Վայոլեթ Բրաուն (անգլ.՝ Violet Brown, մարտի 10, 1900(1900-03-10)[1], Թրելոնի եկեղեցական ծուխ, Cornwall County, Ճամայկա - սեպտեմբերի 15, 2017(2017-09-15)[1], Մոնթեգո Բեյ[2]), ճամայկացի կին, որը 189 օր աշխարհի ամենածեր կինն էր՝ 2017 թվականի ապրիլի 15-ին Էմմա Մորանոյի մահից հետո մինչև իր մահը՝ 2017 թվականի սեպտեմբերի 15-ը[3][4]։ Նա պատմության մեջ գրանցված հինգերորդ ամենածեր կինն էր և ճապոնացի Նաբի Տաջիմայի հետ երկու այն մարդիկ, որոնք ծնվել են 19-րդ դարում։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրաունը Ջոն Մոսեի և Էլիզաբեթ Ռայլիի չորրորդ երեխան էր[5]։ Մկրտվել է 13 տարեկանում։ Ամուսնացել է Ավգուստ Գայնոր Բրաունի հետ, ում հետ ունեցել է մեկ դուստր[5]։ Ընդհանուր առմամբ ունեցել է 6 երեխա, որոնցից 4-ը կենդանի էին մինչև Վայոլեթի մահը[6]։

Երկարակեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի ապրիլին «The Jamaica Observer»-ին տված հարցազրույցում Բրաունը նշել է, որ նա ավելի առողջ է, քան իր 5 երեխաները և որ նա վատառողջ չէ[7]։

Երբ նրան հարցրել են իր երկարակեցության մասին, Բրաունը պնդել է, որ որևէ գաղտնի բանաձև չկա։ «Jamaica Gleaner»-ին ասել է․ «Իսկապես, երբ մարդիկ հարցնում են, թե ինչ եմ ուտում կամ խմում երկար ապրելու համար, ասում եմ, որ ուտում եմ ամեն ինչ բացի խոզից և հավից, ինչպես նաև չեմ խմում ռոմ»[8]։

Նա երբևէ ամենածեր ճամայկացի մարդն էր և հարյուր տարին անց առաջին ճամայկացին։ Նրա ծննդյան ամսաթվի վերաբերյալ տարբեր վարկածներ կան՝ 1900 թվականի մարտի 4[9], մարտի 10[2] և մարտի 15[5][10]։

Բրաունը ծնվել է, երբ Ճամայկան Բրիտանական կայսրության մասն էր կազմում[11]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրաունի առաջին զավակը՝ Հարլանդ Ֆեյրուեդերը[12][13][14], մահացել է 2017 թվականի ապրիլի 19-ին 97 տարեկան 4 օրականում[15]։ Նա ամենածեր մարդն էր, ում ծնողը դեռևս կենդանի էր[16]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրաունը մահացել է 2017 թվականի սեպտեմբերի 15-ին 117 տարեկանում Մոնթեգո Բեյ հիվանդանոցում օրգանիզմի ջրազրկման և առիթմիայի պատճառով[17]։ Նրա մահվանից հետո Նաբի Տաջիման դարձավ աշխարհի ամենածեր մարդը, որը ծնվել է 19-րդ դարում[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://jamaica-star.com/article/news/20170915/worlds-oldest-woman-dead
  2. 2,0 2,1 «Oldest Validated Living Supercentenarians»։ Gerontology Research Group։ Վերցված է 29 November 2016 
  3. Jones Stephen (15 April 2017)։ «New oldest living person in world was born only miles from fastest man on planet»։ mirror։ Վերցված է 15 April 2017 
  4. «World's oldest person Emma Morano dies at 117»։ BBC News։ 15 April 2017։ Վերցված է 15 April 2017 
  5. 5,0 5,1 5,2 Tashieka Mair (16 July 2007)։ «The independent Mrs Violet Brown»։ The Jamaica Star։ Արխիվացված է օրիգինալից 31 July 2015-ին 
  6. Badcock James (18 April 2017)։ «Jamaican church stalwart Violet Brown becomes world's oldest person at 117»։ The Daily Telegraph։ Վերցված է 12 August 2017 
  7. Limited Jamaica Observer։ «Jamaica’s supercentenarian shows age is more than just a number – Editorial»։ Jamaica Observer։ Վերցված է 2017-04-22 
  8. «Learn The Secrets Of Longevity From Violet Brown, The World's Oldest Woman»։ Newsweek։ 18 April 2017 
  9. Sheena Gayle (8 March 2010). 110-y-o Trelawny woman reveals secret to long life. Jamaica Gleaner. Accessed January 2014.
  10. Horace Hines (29 March 2013). An extraordinary senior citizen – ‘Aunt V’ turns 113. Jamaica Observer; accessed January 2015.
  11. Sophie Lewis (17 April 2017)։ «There's a new world's oldest woman»։ CNN։ Վերցված է September 16, 2017 
  12. «97 Year Old Son Of World's Oldest Person Dies In Trelawny»։ rjrnewsonline։ Վերցված է 16 August 2017 
  13. «Violet Moss Foundation – Just another WordPress site»։ violetmossfoundation.org։ Վերցված է 16 August 2017 
  14. Limited Jamaica Observer։ «97-year-old son of world's oldest person dies»։ Jamaica Observer։ Վերցված է 16 August 2017 
  15. Press Associated։ «Man, 97, dies just days after mother was declared world's oldest person»։ The Guardian։ ISSN 0261-3077։ Վերցված է 19 April 2017 
  16. «Violet Mosse Brown — 116 amazing years!»։ Jamaica Observer։ 23 May 2016։ Վերցված է 6 July 2016 
  17. World's oldest woman is dead
  18. World’s oldest person dies, giving title to Japanese supercentenarian

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Violet Mosse Foundation, a nonprofit support organisation for contributing to the well-being of all elderly persons. This foundation was founded by Violet Brown's relatives and named after Violet Brown.