Վամպիր (Մունկի նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Վամպիր
Edvard Munch - Vampire (1893), Munchmuseet.jpg
տեսակգեղանկար
նկարիչԷդվարդ Մունկ
տարի1893
բարձրություն77 սանտիմետր[1]
լայնություն98 սանտիմետր[1]
ուղղությունէքսպրեսիոնիզմ
նյություղաներկ և կտավ
գտնվում էՄունկի թանգարան
հավաքածուՄունկի թանգարան
կայք
Vampire by Edvard Munch Վիքիպահեստում

«Վամպիր» (նորվ.՝ Vampyr), հայտնի է նաև որպես «Սեր և ցավ» (գերմ.՝ Liebe und Schmerz), նորվեգացի նկարիչ, էքսպրեսիոնիզմի ու սիմվոլիզմի կարկառուն ներկայացուցիչ Էդվարդ Մունկի  կտավներից: Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1893 թվականին: Այս կտավը ստեղծվել է հընթացս «Կյանքի ֆրիզ» ժամանակահատվածի: Այսօր պահպանվում և ցուցադրվում է Օսլոյի Էդվարդ Մունկի թանգարանում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վամպիր» ստեղծագործության մեջ Էդվարդ Մունկը նկարել է շիկահեր մի կնոջ, ով գրկել է խոնարհված մի տղամարդու: Տղամարդու դեմքը կնոջ կրծքերին է և միայն կողքից է նա երևում: Կինը շրթունքներով տղամարդու պարանոցն է համբուրում: Այսպիսի սյուժեն երկակի իմաստներով է հանդես գալիս.

  • Կինը գրկելով՝ մխիթարում է իր սիրեցյալ տղամարդուն
  • Փորձում է սնվել տղամարդու կենսական ուժերով՝ ինչպես որ արյունածուծ վամպիրները:

Մունկի արվեստի գիտակներն ու հետազոտողները հանգում են այն եզրակացության, որ «Վամպիր» ստեղծագործությունում պատկերված է վառ արտահայտված «Մադոննայի և պոռնիկի» կոմպլեքս-զուգակցությունը և վախը կանացի սկզբի հանդեպ: Ի դեպ այս կոմպլեքսը Էդվարդ Մունկի շատ այլ ստեղծագործություններում է երևում, որի վառ օրինակը համարվում է «Տիրամայրը»:

Մունկի մասին իր հիշողություններում Ռոլֆ Սփենսերը հիշում է հետևյալ խոսքերը, որոնք Մունկը ասել է նոր ամուսնացած ընտանեկան զույգին. «Նա դարձավ կարծես մի շիլա: Նա պետք է շատ շտապ ազատվեր կնոջ բանտարկող ձեռքերից: Նա կպավ կնոջ կրծքերին՝ կինը սարսափելի էր: Իսկ տղամարդու աչքերը դատարկ են, իսկ դեմքը՝ մոխրագույն»: Այս քաղվածքը բավականին մանրամասնորեն նկարագրում է կտավի սյուժեն[2]: Գոյություն ունի ևս մեկ քաղվածք (Էդվարդ Մունկի օրագրերից վերցված), որը հրապարակել է Մունկի թանգարանի պաշտոնական կայքը: Ըստ կայքի Ռոլֆ Սփենսերի խոսքերը նմանություններ ունեն իրենց քաղվածքի հետ, սակայն տարբերությունները մեծ են՝ այն է. «Նա խոնարհեց գլուխը կնոջ կրծքերին: նա զգաց, թե ինչպես է արյունը հոսում կնոջ արյունատար անոթներում: Լսում էր կնոջ սրտի բոլոր զարկերը: Տղամարդը զգաց կնոջ շրթունքների հակումը իր պարանոցին, որի պատճառով ամբողջ մարմնով մեկ դող անցավ ու ծնվեց ցանկասիրություն և տղամարդը կնոջը ավելի մոտ բերեց իրեն»[3]:

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վամպիր» ստեղծագործության մեջ տղամարդու կերպարի համար որպես բնորդ հանդես է եկել գերմանա-շվեդա-ֆիննական գրողդրամատուրգսցենարիստ Ադոլֆ Պաուլը: Իսկ կինը հատուկ վարձված մի մոդել էր: Ադոլֆ Պաուլը հիշում է, որ նկարի ստեղծման շարժառիթը Մունկի մոտ ինքնաբերական է առաջացել: Նա հիշում է, որի մի անգամ հյուր է գնում Էդվարդ Մունկի մոտ, երբ նկարիչը ստեղծագործում էր. «Նա նկարում էր...մոդելին...կրակե-շիկակարմիր մազերով, որոնք թափվել էին հոլանի ուսերին, կարծես արյուն լինեին: -Կանգնի՛ր,- հրամայեց ինձ Էդվարդ Մունկը,- գնա նրա մոտ ու ծունկի իջիր,- հրամայեց նա,- կախի՛ր գլուխդ նրա դիմաց: -Կինը առաջ եկավ դեպի ինձ և փաթաթվելով՝ շուրթերը բերեց դեմի պարանոցս և վարսերով պարուրեց ինձ: Մունկը սկսեց նկարել և արդյունքում ծնվեց նրա «Վամպիր» ստեղծագործությունը»[4]:

Առաջին անգամ Էդվարդ Մունկի «Վամպիր» ստեղծագործությունը հասարակության համար ցուցադրվեց 1893 թվականի աշնանը՝ «Սեր և ցավ» վերնագրով: իսկ նկարի «Վամպիր» անվանումը պատկանում է Ստանիսլավ Պշիբևսկուն:

Ինչպես Մունկի շատ նկարներ, այնպես էլ «Վամպիր» ստեղծագործությունը բազմաթիվ անգամներ է նկարվել ու վերանկարվել: Նկարիչը կատարել է նաև գրաֆիկական աշխատանքներ այս նկարի հիման վրա: Գոյություն ունի նաև «Վամպիր» ստեղծագործության վիմագրությունը:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1988 թվականի փետրվարին «Վամպիր» ստեղծագործության կրկնօրինակներից մեկը գողացան Մունկի թանգարանից: Սակայն, բարեբախտաբար, այն գտնվեց նույն տարվա մեջ և հետ բերվեց թանգարան:
  • 2008 թվականին այս կտավի 4-րդ՝ ավելի ուշ ստեղծած տարբերակը վաճառքի հանվեց անգլիական Սոթբիս աճուրդի տան կողմից: Արդյունքում այն վայրկյանների ընթացքում վաճառվեց 38.2 միլիոն ամերիկյան դոլարով: Դա այդ պահին Մունկի նկարների համար ամենաբարձր գինն էր[5]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]