Jump to content

Վաճառքի աութսորսինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վաճառքի աութսորսինգ, վաճառքի անուղղակի գործընթաց, որի միջոցով վաճառողն ապրանքներ կամ ծառայություններ է վաճառում գնորդներին՝ ստանալով որոշակի շահույթ:

Պայմանագրային վաճառքի կազմակերպության միակ նպատակն իր հաճախորդներին վաճառքի ռեսուրսներ տրամադրելն է՝ առանց նրանց ապրանքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու: Վաճառքի աութսորսինգ տրամադրողները ներառում են արտադրողների ներկայացուցիչներին, պայմանագրային վաճառքի կազմակերպություններին, վաճառքի գործակալներին կամ աութսորսինգի խորհրդատուներին: Վաճառքի ջանքերը կազմակերպելու եղանակներից մեկը, հատկապես երբ ապրանքի մատակարարումն անկայուն է, ներքին ռեսուրսները պայմանագրային վաճառքի կազմակերպություններից բերված փորձով և ֆունկցիոնալությամբ փոխարինելն ու համալրելն է:

Վաճառքի աութսորսինգը բավականին տարբերվում է լայնամասշտաբ ծառայությունների աութսորսինգից, որն ունի իր առավելությունները, բայց նաև պահանջում է պայմանագրերի և հարաբերությունների ակտիվ կառավարում[1][2]։ Բացի ամբողջական աութսորսինգից, դիտվում են նաև բազմաթիվ մասնակի մոդելներ, հատկապես խոշոր ընկերություններում[3]։

Առավելություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակնկալվում է, որ վաճառքի աութսորսինգն ավելի էժան կլինի, քան վաճառողների հաստիքային պահպանման ամբողջական ծախսը, սակայն ժամանակի ընթացքում ծախսերի համեմատության հաշվարկը հեռու է պարզունակ լինելուց: Այնուամենայնիվ, հաստատուն ծախսերը փոփոխուն ծախսերով փոխարինելը գրավիչ է բյուջեի տնօրինողների համար[4]։ Ի տարբերություն աութսորսինգի շատ այլ ձևերի, վաճառքի աութսորսինգի առավելությունները հաճախ ոչ թե ծախսերի տնտեսումից են, այլ հասույթի ավելացումից կամ արձագանքման արագություն ու ճկունություն ապահովելուց:

Վաճառքի աութսորսինգի բիզնես հիմնավորումը պետք է ներառի նաև պայմանագրի վերահսկման ծախսերի դիտարկումը: Վաճառքի գործունեության և վաճառքի արդյունավետության միջև կապը չափելու դժվարությունը հանգեցնում է նրան, որ նախապատվությունը տրվում է հաստիքային վաճառողներին[5]։ Այնուամենայնիվ, ներքին խնդիրները հաճախ նույնն են, իսկ ներքին աշխատակիցն ունենում է բազմաթիվ այլ կորպորատիվ «շեղումներ», որոնք չեն առաջանում արտաքին ռեսուրսների դեպքում:

Ընկերությունները կարող են ընտրել վաճառքի աութսորսինգը նաև լավագույն վաճառքի հմտություններին հասանելիություն ունենալու նպատակով[6]։ Թեև դեռևս օգտագործվում է «վարձու ներկայացուցիչ» պեյորատիվ տերմինը, կան փաստեր, որ պայմանագրային աշխատողները դիտվում են որպես լավ կատարողներ թե՛ որակական, թե՛ քանակական չափանիշներով[7]։ Այդուհանդերձ, հաճախորդների հետ հարաբերություններում երրորդ կողմերի ներգրավման հեղինակության ռիսկը դիտարկվել է որպես վաճառքի աութսորսինգը սահմանափակող գործոն[8]։

Վերջերս կատարված հետազոտությունը ընդգծել է ճկունությունը՝ որպես վաճառքի աութսորսինգի կարևոր շարժիչ ուժ[9]։ Անորոշ բիզնես միջավայրերը մեծացնում են վաճառքի ռեսուրսները արագ միացնելու և անջատելու անհրաժեշտությունը: Արագ փոփոխվող ոլորտներն ու ընկերությունները կարող են կարիք ունենալ խուսափել աշխատանքի ընդունման և հեռացման ծախսերից ու ռիսկերից[10]։ Պայմանագրային վաճառքի կազմակերպությունները կարող են կլանել զբաղվածության ռիսկը՝ հնարավորություն տալով իրենց հաճախորդներին արձագանքել կարճաժամկետ հնարավորություններին կամ մրցակիցների գործողություններին:

Պայմանագրային վաճառքի կազմակերպությունների ծավալն ու ազդեցությունն աճում են՝ հնարավորություն տալով տրամադրել թե՛ մարտավարական գործունեություն, թե՛ երկարաժամկետ ռազմավարական աջակցություն իրենց հաճախորդներին[11][12]։

Արձագանքման արագությունը դիտվում է որպես աութսորսեր օգտագործելու հիմնական պատճառ: Եթե ընկերությունը ցանկանում է մուտք գործել շուկա, տեղացի մենեջեր գտնելու համար կարող է պահանջվել մի քանի ամիս, որն էլ իր հերթին ամիսներ կծախսի գրասենյակ գտնելու և թիմ հավաքելու համար: Աութսորսերի դեպքում լիարժեք աշխատանքային թիմը հաճախ կարող է գործառնական լինել հաշված օրերի կամ շաբաթների ընթացքում[13]։

Անուղղակի վաճառքի աճի տեմպեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին մի քանի տարիների ընթացքում շատ կազմակերպությունների փորձը ցույց է տալիս, որ անուղղակի ուղիները կարող են վճռորոշ լինել շուկայի ընդգրկումն ընդլայնելու համար: Սա հատկապես վերաբերում է էլեկտրոնիկայի, հաղորդակցության և բարձր տեխնոլոգիական ոլորտներին[14]։ Օրինակ՝ անուղղակի ուղիներին այժմ բաժին է ընկնում տեխնոլոգիաների ընդհանուր վաճառքի 66 տոկոսը՝ 1997 թվականի 53 տոկոսի համեմատ:

ԱՄՆ B2B տեխնոլոգիական շուկան 2018 թվականին գրանցել է 6% դոլարային աճ: Այդ ժամանակահատվածում սարքավորումները (hardware) կազմել են հասույթի 73%-ը և աճել են 5%-ով, մինչդեռ ծրագրային ապահովումը (software) կազմել է հասույթի 27%-ը և աճել 11%-ով[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Anderson, E; Trinkle (2005). Outsourcing the sales function: The real cost of field sales. Mason, Ohio: Thomson/South-western.
  2. ↑ Novick, H. J. (2000). Selling through independent reps. New York, NY: AMACOM.
  3. ↑ Rogers, B (2009). «An exploratory study of the make-or-buy decision in pharmaceutical sales». Journal of Medical Marketing. 9 (1): 11–20. doi:10.1057/jmm.2008.32.
  4. ↑ Rogers, B (2009). «An exploratory study of the make-or-buy decision in pharmaceutical sales». Journal of Medical Marketing. 9 (1): 11–20. doi:10.1057/jmm.2008.32.
  5. ↑ Krafft, M; Albers, S.; Lal, R. (2004). «Relative Explanatory Power of Agency Theory and Transaction Cost Analysis in German Salesforces». International Journal of Research in Marketing. 21 (3): 265–283. doi:10.1016/j.ijresmar.2003.11.001.
  6. ↑ Anderson, E; Trinkle (2005). Outsourcing the sales function: The real cost of field sales. Mason, Ohio: Thomson/South-western.
  7. ↑ Anderson, E; Trinkle (2005). Outsourcing the sales function: The real cost of field sales. Mason, Ohio: Thomson/South-western.
  8. ↑ Weiss, A M; Anderson E; MacInnis D J (1999). «Reputation Management as a Motivation for Sales Structure Decisions». Journal of Marketing. 63 (4): 74–89. doi:10.2307/1251975. hdl:11059/14320. JSTOR 1251975.
  9. ↑ Rogers, B (2009). «An exploratory study of the make-or-buy decision in pharmaceutical sales». Journal of Medical Marketing. 9 (1): 11–20. doi:10.1057/jmm.2008.32.
  10. ↑ Downey, J. M. (1995). «Risks of outsourcing - applying risk management to staffing methods». Facilities. 9/10. 13: 38–44. doi:10.1108/02632779510095617.
  11. ↑ Rogers, B (2008). «Contract sales organizations (CSOs): making the transition from tactical resource to strategic partnering». Journal of Medical Marketing. 1. 8: 39–47. doi:10.1057/palgrave.jmm.5050119.
  12. ↑ «Contract Pharmaceutical Sales: The Changing Pharma Landscape». Sales Partnerships (ամերիկյան անգլերեն). 2017-09-06. Վերցված է 2017-10-17-ին.
  13. ↑ Poulter, Julian (2005-05-21), «Selling People Ltd», Sales outsourcing alternatives
  14. ↑ Jean, Ruey-Jer “Bryan”; Kim, Daekwan; Zhou, Kevin Zheng; Cavusgil, S. Tamer (2021). «E-platform use and exporting in the context of Alibaba: A signaling theory perspective». Journal of International Business Studies. 52 (8): 1501–1528. ISSN 0047-2506.
  15. ↑ «U.S. B2B Tech Indirect Market Sales Grew 6 Percent in 2018». The NPD Group. 2019. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.(չաշխատող հղում)