Վաճառական Կուդրինի տուն (Տագանրոգ)
![]() | |
Տեսակ | տեսարժան վայր |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Տագանրոգ |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
![]() | |
![]() | |
Վաճառական Կուդրինի տուն (ռուս.՝ Дом купца Кудрина), ճարտարապետության հուշարձան Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Կառուցվել է 19-րդ դարի առաջին քառորդում Շմիդտի փողոցի, 10 հասցեով։ Աղբյուրների մեծ մասում այն հիշատակվում է որպես Կուդրինների ընտանիքի սեփականություն, սակայն այլ աղբյուրներում նշվում է որպես Ռեմիների ընտանիքի անշարժ գույք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկար ժամանակ Տագանրոգի Շմիդտի փողոցի թիվ 10 տան սեփականատերը եղել է Կուդրինների ընտանիքը։ Տունը կառուցվել է 19-րդ դարի առաջին քառորդում ճարտարապետ Դյուպոն դը Լարյուի կողմից։ Սեփականատերը եղել է 2-րդ գիլդիայի վաճառական Յակով Կուդրինը, նրա կնոջ անունը եղել է Դոմինիկա Ավկսենտևնա։ 1830 թվականի դրությամբ հայտնի է, որ ընտանիքում դաստիարակվել է յոթ երեխա՝ 3 տղա և 4 աղջիկ։ Յակով Կուդրինի մահից հետո, 1830-ական թվականների վերջում, ընտանեկան գործերը սկսել է կառավարել նրա որդին՝ Գավրիիլը։ Ընտանիքը զբաղվել է մետաղական մանրամասների՝ երկաթեղենի վաճառքով։ Կուդրինների սեփականություն էին նաև փայտի պահեստներ։ Հետագայում Գավրիիլ Կուդրինը դարձավ վաճառականության ներկայացուցիչը առևտրային դատարանում։ Հայտնի է, որ որոշ ժամանակ անց Կուդրինների ընտանիքը թողել է իր գործը Տագանրոգում և տեղափոխվել Խարկով։ Բայց Գավրիիլի եղբայրներից մեկը՝ Անտոն Կուդրինը, Խարկովում ստանալով իրավաբանական կրթություն, վերադարձել է Տագանրոգ։ 1864 թվականին նա ամուսնացել է Քսավերիա Իոսիֆովնա Յաբլունովսկայայի հետ։ Նրանք ունեցել են Յակով անունով որդի։ Անտոն Յակովլևիչ Կուդրինը մահացել է 1901 թվականին։ Շմիդտի, 10 տան ժառանգներ են դարձել Նինա Կուդրինան և Ավգուստինա Պոպովան։ Հայտնի է, որ 1910 թվականին այս տանն ապրել է Առևտրային ուսումնարանի տնօրեն Եվգենի Միխայլովիչ Գարշինը[2]։
1992 թվականին շինությունը ճանաչվել է տեղական նշանակության ճարտարապետության հուշարձան[3]։ Վերջին տասնամյակներում այս տանը գործում է №18 «Կորաբլիկ» («Նավակ») մանկապարտեզը[4][5]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տագանրոգի Շմիդտի փողոցի թիվ 10 տունը կիսանկուղային տարածքով մեկհարկանի շինություն է։ Այն կառուցվել է վաղ կլասիցիզմի ոճով[6]։ Ճակտոնը եռանկյունաձև է, ճարտարապետի մտահղացմամբ՝ այն հենվում է 2 սյուների և 2 կիսասյուների վրա, որոնք ստեղծվել են պարզեցված հոնիական-կորնթական ոճով։ Սյան բնին արված են ուղղահայաց ակոսներ՝ կանելյուրներ։ Մուտքի դուռը զարդարված է փոքր չափի քիվով՝ ճառագայթաձև ճակտոնով։ Ճակատի ձևավորումը նախկինում կարելի էր պայմանականորեն բաժանել երեք մասի։ Կենտրոնական մասն առանձնանում է վերնամասում ծեփվածքներով կիսասյուներով։ Ճակատի կողային մասերը երիզված են զույգ կիսասյուներով և ուղղանկյունաձև պատուհաններով։ Կիսանկուղային հարկն ունի պատուհաններ և խորշեր։ Շենքը վերակառուցելուց հետո որոշ ճարտարապետական մանրամասներ և տարրեր կորսվել են։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://ru-monuments.toolforge.org/wikivoyage.php?id=6101301000
- ↑ Гаврюшкин О. П. Г12 «По старой Греческой…» (Хроника обывательской жизни) — Т.: ООО «Издательство „Лукоморье“», 2012. — 514 с. — ISBN — 5-901565-15-0
- ↑ «Жилой дом//Объект культурного наследия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Дом 10 Шмидта улица». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ http://taganrog.2jis.ru/firm/1328692545 Արխիվացված 2017-10-17 Wayback Machine Детский сад №18 Кораблик, ЮФУ
- ↑ Энциклопедия Таганрога