Վաղ մանկության կրթություն
Վաղ մանկության կրթություն, կրթության տեսության ճյուղ, որը վերաբերում է երեխաների ուսուցմանը (ֆորմալ, ոչ ֆորմալ)՝ ծննդից մինչև ութ տարեկան հասակը[1]։ Ավանդաբար այս շրջանը համապատասխանում է մինչև տարրական դպրոցի երրորդ դասարանին[2]։ Վաղ մանկության կրթությունը համարվում է երեխայի զարգացման կարևորագույն փուլերից մեկը։
Վաղ մանկության կրթությունը որպես ուսումնասիրման առանձին ոլորտ ձևավորվել է Լուսավորության դարաշրջանում, հատկապես եվրոպական այն երկրներում, որտեղ գրագիտության մակարդակը բարձր էր[3]։ Այն շարունակել է զարգանալ 19-րդ դարի ընթացքում, երբ համընդհանուր տարրական կրթությունը դարձել է ընդունելի նորմ արևմտյան աշխարհի երկրներում[4]։ Վերջին տարիներին վաղ մանկության կրթությունը դարձել է հանրային քաղաքականության կարևորագույն հարցերից մեկը, քանի որ նախադպրոցական կրթության և նախակրթարանների ֆինանսավորման հարցը քննարկվել է քաղաքային, նահանգային և դաշնային մակարդակների օրենսդիրների կողմից[5][6][7]։ Պետական կառավարման մարմինները նույնպես քննարկել են վաղ մանկության կրթության հիմնական ուղղվածության հարցը՝ մասնավորապես քննարկելով երեխայի զարգացմանը համապատասխան խաղի վրա հիմնված մոտեցման և ընթերցանության, գրելու ու մաթեմատիկայի ուղղությամբ ակադեմիական նախապատրաստություն ապահովող կրթական ծրագրերի միջև տարբերությունները[8]։
Վաղ մանկության կրթության նկատմամբ աշխարհում դրված առաջնահերթությունը ընդգծվել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Կայուն զարգացման նպատակ 4-ի (Sustainable Development Goal 4- SDG 4) շրջանակում սահմանված թիրախներով։
2023 թվականի տվյալներով, ամբողջ աշխարհում 3-4 տարեկան 10 երեխաներից միայն 4-ն է ստացել վաղ մանկության կրթություն[9]։ Ավելին, մասնակցության մակարդակները զգալիորեն տարբերվել են ըստ տարածաշրջանների․ Լատինական Ամերիկայում և Կարիբյան տարածաշրջանում մոտ 3 երեխայից 2-ն է ստացել վաղ մանկության կրթություն, մինչդեռ Հարավային Ասիայում այդ ցուցանիշը 50%-ից փոքր-ինչ ցածր է եղել, իսկ Սահարայից հարավ գտնվող Աֆրիկայում՝ ընդամենը 4 երեխայից 1-ը[9]։
1990-ականներին Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունումից հետո Լատինական Ամերիկայի բոլոր երկրներն ընդունել են օրենքներ՝ այս միջազգային կոնվենցիայի դրույթներին համապատասխան։ Այդպիսով, պետությունները ստանձնել են պատասխանատվություն վաղ տարիքի երեխաների կրթության իրավունքի ապահովման համար[10][11]։


Վաղ մանկության կրթությունը պահանջում է նաև մասնագիտական որակավորում, որը ձեռք է բերվում բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության համապատասխան ծրագրի ավարտից հետո։ Օրինակ՝ Կանադայի Օնտարիո նահանգում, վաղ մանկության մանկավարժ և հավատարմագրված վաղ մանկության մանկավարժ մասնագիտացումները ստանում են Վաղ մանկության մանկավարժների քոլեջում։ Քոլեջը միավորում է հավատարմագրված երեխաների խնամքի մասնագետներին, որոնք իրենց մասնագիտական գործունեության ընթացքում պարտավոր են պահպանել Քոլեջի կողմից սահմանված մասնագիտական գործունեության չափանիշները[12]։
Հետազոտությունները փաստում են, որ վաղ մանկության կրթությունն էական դրական ազդեցություն է ունենում այդ կրթությունը ստացող երեխաների վրա՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում, և որ դրա հետ կապված ծախսերը զգալիորեն զիջում են այդ կրթական ծրագրերից հասարակության ստացած արդյունավետությանը[13][14][15][16][17]։
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության տվյալներով՝ բարձրորակ վաղ մանկության կրթության և խնամքի մեջ ներդրումներ անելը ծախսարդյունավետ միջոց է երեխաների ճանաչողական, սոցիալական և էմոցիոնալ զարգացումը նշանակալիորեն խթանելու համար: Վաղ տարիքում ձեռք բերված հմտությունները հիմք են հանդիսանում հետագա ուսումնառության համար և բարձրացնում են հետագա կրթական ներդրումների արդյունավետությունը[18]:
Երեխայի զարգացման տեսություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարգացման փոխազդեցության մոտեցումը հիմնված է Ժան Պիաժեի, Էրիկ Էրիկսոնի, Ջոն Դյուիի և Լյուսի Սփրագ Միտչելիի տեսությունների վրա, որոնց հիմքում ընկած է բացահայտման միջոցով սովորելու գաղափարը[19]։
Ժան-Ժակ Ռուսոն առաջարկել է, որ մանկավարժները հաշվի առնեն յուրաքանչյուր երեխայի անհատական հետաքրքրությունները և դրանք օգտագործեն ուսուցման գործընթացում՝ ապահովելով երեխայի անձնական և անհատական զարգացման համար առավել անհրաժեշտ գիտելիքները[20]։
Երեխայի զարգացման հինգ հիմնական ոլորտներն են[21]՝
- Ֆիզիկական զարգացում․ վերաբերում է երեխայի կենսաբանական և ֆիզիկական գործառույթների զարգացմանը, այդ թվում՝ տեսողության և շարժողական հմտությունների ձևավորմանը։
- Սոցիալական զարգացում․ վերաբերում է այն ձևին, թե ինչպես է երեխան փոխհարաբերություններ հաստատում և շփվում այլ մարդկանց հետ[22]։ Երեխաները աստիճանաբար հասկանում են իրենց իրավունքներն ու պարտականությունները՝ որպես ընտանիքի և համայնքի անդամներ, ինչպես նաև զարգացնում են ուրիշների հետ համագործակցելու և համատեղ գործունեություն իրականացնելու կարողությունը[23]։
- Հուզական զարգացում․ վերաբերում է երեխայի հուզական կապերի ձևավորմանն ու ինքնավստահության զարգացմանը։ Հուզական կապերը ձևավորվում են այն ժամանակ, երբ երեխան շփվում է այլ մարդկանց հետ, փոխհարաբերություններ հաստատում նրանց հետ և արտահայտում իր հույզերն ու զգացմունքները։
- Խոսքի զարգացում․ վերաբերում է երեխայի հաղորդակցվելու կարողության զարգացմանը, այդ թվում՝ իր զգացմունքներն ու հույզերը ինչպես ուրիշներին, այնպես էլ ինքն իրեն արտահայտելու կարողությանը։ Երեք ամսականում երեխաները տարբեր կարիքների համար օգտագործում են լացի տարբեր ձևեր։ Վեց ամսականում նրանք արդեն կարող են տարբերակել և ընդօրինակել խոսքի հիմնական հնչյունները։ Կյանքի առաջին երեք տարիների ընթացքում երեխայի խոսքի զարգացման համար կարևոր է, որ նա մշտապես հաղորդակցվի այլ մարդկանց հետ։ Խոսքի բնականոն զարգացումը սովորաբար գնահատվում է բառապաշարի յուրացման և ընդլայնման տեմպով[24]։
- Ճանաչողական հմտությունների զարգացում․ վերաբերում է երեխայի կողմից տեղեկատվությունը ընկալելու, հասկանալու և վերլուծելու կարողությանը։ Ճանաչողական հմտությունները ներառում են խնդիրների լուծումը, ստեղծագործականությունը, երևակայությունն ու հիշողությունը[25]։ Դրանք արտահայտում են այն եղանակները, որոնց միջոցով երեխան ընկալում և իմաստավորում է իրեն շրջապատող աշխարհը։ Պիաժեն կարծում էր, որ ճանաչողական զարգացման տարբեր փուլերով անցնելիս երեխաների մտածողության ձևերը էականորեն փոխվում են։ Նա առանձնացրել է ճանաչողական զարգացման հետևյալ փուլերը՝ զգայաշարժական փուլ, նախագործառնական փուլ և գործառնական փուլ[26]:

Զարգացման ոլորտների լիարժեք ձևավորման համար երեխան ունի մի շարք հիմնական կարիքներ, որոնց բավարարումը անհրաժեշտ է արդյունավետ ուսուցման և զարգացման համար։ Մասլոուի կարիքների բուրգը ներկայացնում է մարդու հիմնական կարիքների տարբեր մակարդակները՝ սկսած առաջնային կարիքներից մինչև ավելի բարձր մակարդակի կարիքներ։ Աջ կողմում ներկայացված գծապատկերում արտացոլված են այդ կարիքների հիմնական մակարդակները[27]:

Ֆրյոբելի խաղի տեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրիդրիխ Ֆրյոբելը գերմանացի մանկավարժ էր, որը կարևորում էր խաղի միջոցով երեխաների ուսուցման գաղափարը[28]։ Մասնավորապես, նա նշել է. «Խաղը մանկության շրջանում մարդու զարգացման բարձրագույն դրսևորումն է, քանի որ միայն դրա միջոցով է ազատորեն արտահայտվում այն, ինչ կա երեխայի հոգում»։
Ֆրյոբելը կարծում էր, որ մանկավարժները պետք է լինեն երեխաների խաղի կազմակերպողներ, ուղղորդողներ և աջակցողներ, այլ ոչ թե որպես հեղինակավոր ու խիստ կարգապահություն պարտադրող անձինք։ Նա ստեղծել է կրթական նշանակություն ունեցող բաց բնույթի խաղալիքներ, որոնք անվանել է «նվերներ» և «զբաղմունքներ»։ Դրանք նախատեսված էին երեխաների ինքնարտահայտմանը, ինքնուրույն նախաձեռնությանը և ստեղծագործական գործունեությանը նպաստելու համար[29]։
Ռեջիո Էմիլիա մոտեցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեջիո Էմիլիա մոտեցումը կրթական փիլիսոփայություն է, որը ձևավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իտալիայի հյուսիսում գտնվող Ռեջիո Էմիլիա քաղաքում։ Այն զարգացել է մանկավարժ Լորիս Մալագուցիի ղեկավարությամբ։ Մալագուցին կարծում էր, որ երեխաները ընդունակ, հետաքրքրասեր և մեծ ներուժ ունեցող անհատներ են։ Ռեջիո Էմիլիա մոտեցման հիմքում այն գաղափարն է, որ երեխաներն առավել արդյունավետ են սովորում ինքնուրույն նախաձեռնած և փորձարարական գործունեության միջոցով, հատկապես այնպիսի կրթական միջավայրում, որտեղ կարևոր նշանակություն ունեն փոխհարաբերությունները և համագործակցությունը[30]։
Փոքր երեխաներին խրախուսվում է ուսումնասիրել իրենց շրջապատը և արտահայտել իրենց մտքերը, զգացմունքներն ու գաղափարները տարբեր ձևերով։ Ինքնարտահայտումը չի սահմանափակվում միայն գրավոր, բանավոր կամ ժեստերի միջոցով հաղորդակցությամբ․ այն կարող է դրսևորվել նաև խորհրդանշական, փոխաբերական, երևակայական, տրամաբանական և հարաբերական ձևերով[31]:
Ռեջիո Էմիլիա մոտեցման շրջանակում մանկավարժը դիտարկվում է ոչ թե որպես միայն գիտելիք փոխանցող անձ, այլ որպես երեխայի հետ համատեղ սովորող և ավագ ընկեր։ Մանկավարժը հիմնականում ուղղորդում և աջակցում է երեխայի ուսումնառությանը, այլ ոչ թե պարզապես հրահանգներ տալիս։ Մոտեցման կարևոր բաղադրիչներից է նաև երեխաների գործունեության, մտքերի և ուսումնառության փաստագրումը, որի միջոցով երեխայի ուսուցման և զարգացման գործընթացը դառնում է տեսանելի[32]:
Մարիա Մոնտեսսորի մոտեցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Մոնտեսսորին իտալացի բժիշկ էր, որը երեխաներին դասարաններում դիտարկելու արդյունքում մշակեց կրթական մեթոդ, որի հիմնական շեշտադրումը երեխայի ինքնուրույնության զարգացումն էր։ Մոնտեսորիի կրթության շրջանակում դասարանը սովորաբար կազմված է տարբեր տարիքի երեխաներից, իսկ ուսումնական ծրագիրը հիմնված է երեխաների զարգացման փուլերի վրա։ Մոնտեսորին առանձնացրել է զարգացման չորս հիմնական փուլ, որոնք անվանել է «զարգացման չորս փուլեր»[33]։
Մարիա Մոնտեսորիի կրթական մոտեցումը և զարգացման չորս փուլերը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին փուլ (ծննդից մինչև 6 տարեկան)․ այս շրջանում երեխան արագորեն յուրացնում է շրջապատող աշխարհի վերաբերյալ տեղեկատվությունը։ Այդ պատճառով Մոնտեսսորին այս շրջանը բնութագրել է որպես «կլանող միտք»։ Երեխայի զարգացման կարևոր ուղղություններից է ֆիզիկական ինքնուրույնության ձեռքբերումը, օրինակ՝ տարբեր գործողություններն ու առաջադրանքներն ինքնուրույն կատարելու կարողությունը։ Այս շրջանում աստիճանաբար ձևավորվում և զարգանում են նաև երեխայի անհատական առանձնահատկություններն ու անձնային որակները[34]:
- Երկրորդ փուլ (6-12 տարեկան)․ այս շրջանում ինքնուրույնության ձգտումը պահպանվում է, սակայն շեշտը դրվում է մտավոր ինքնուրույնության վրա[34]։ Մոնտեսսորիի կրթական միջավայրում այս փուլում կիրառվում է «տիեզերական կրթություն» գաղափարը, որի նպատակն է ընդլայնել երեխայի պատկերացումները աշխարհի, նրանում իր տեղի և տարբեր երևույթների ու համակարգերի փոխկապվածության մասին[35]։ Այս շրջանում երեխաները նաև սկսում են զարգացնել երևակայական մտածողությունը։
- Երրորդ փուլ (12-18 տարեկան)․ դեռահասության շրջանում ուշադրությունն առավելապես կենտրոնանում է հուզական ինքնուրույնության և սեփական անձի ճանաչման վրա։ Այս փուլում ուսումնասիրվում և ամրապնդվում են բարոյական արժեքները, քննադատական մտածողությունը և ինքնության գիտակցումը[36]։
- Չորրորդ փուլ (18-24 տարեկան)․ զարգացման վերջին փուլում շեշտը դրվում է ֆինանսական ինքնուրույնության վրա։ Այս շրջանում երիտասարդները սկսում են ավելի հստակ ձևավորել և ամրապնդել իրենց անձնական համոզմունքները, ինքնությունը և հասարակության մեջ իրենց դերն ու տեղը[36]:
Վիգոտսկու սոցիալ-մշակութային ուսուցման տեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուս հոգեբան Լև Վիգոտսկին առաջադրել է «սոցիալ-մշակութային ուսումնառության տեսությունը», որն ընդգծում է սոցիալական և մշակութային փորձառությունների ազդեցությունն անհատի մտածողության և հոգեկան գործընթացների զարգացման վրա[37]։
Վիգոտսկու տեսությունը ձևավորվել է 1930-ական թվականներին և մինչ օրս քննարկվում է որպես կրթական պրակտիկաների բարելավման և վերափոխման կարևոր մոտեցում։ Վիգոտսկին նաև մշակել է «մերձակա զարգացման գոտու» տեսությունը, որը հիմնված է այն գաղափարի վրա, որ երեխաները նոր գիտելիքներ են ձեռք բերում՝ հենվելով նախկինում ունեցած գիտելիքների և արդեն ձևավորված հմտությունների վրա և դրանց հիման վրա զարգացնում են նոր կարողություններ։
Տեսությունը նաև նկարագրում է այն գործընթացը, որի ընթացքում նոր գիտելիքը կամ հմտությունը աստիճանաբար յուրացվում է, երբ այն դեռևս ամբողջությամբ չի ձևավորվել, սակայն արդեն սկսում է ի հայտ գալ և զարգանալ։ Ուսուցիչը կամ ավագ ընկերը աջակցում է երեխային որևէ հմտություն սովորելու գործընթացում, օրինակ՝ խորանարդիկներից ամրոց կառուցելու, կոշիկի կապերը կապելու կամ սեփական անունը գրելու ժամանակ։ Երբ երեխան աստիճանաբար ավելի լավ է տիրապետում տվյալ գործունեության առանձին քայլերին, մեծահասակը կամ ավելի մեծ երեխան աստիճանաբար նվազեցնում է իր աջակցությունը, մինչև երեխան կարողանում է ամբողջ գործընթացը ինքնուրույն և վստահորեն կատարել։ Այս գործընթացը տեղի է ունենում տվյալ գործունեության մերձակա զարգացման գոտում, որը ներկայացնում է այն մակարդակի միջև եղած տարբերությունը, որտեղ երեխան տվյալ պահին գտնվում է, և այն մակարդակի, որին նա կարող է հասնել[38]։
Մերձակա զարգացման յուրաքանչյուր գոտում երեխաները հենվում են արդեն ձևավորված հմտությունների վրա և զարգացնում նորերը՝ աստիճանաբար ընդլայնելով իրենց կարողությունների շրջանակը։ Այդ գործընթացում նրանց ուղղորդում և աջակցում են ուսուցիչներն ու ծնողները։ Նոր հմտությունների ձևավորումը պետք է հիմնվի երեխայի զարգացման տվյալ մակարդակի և արդեն ունեցած կարողությունների վրա[39]:
Վիգոտսկին պնդում էր, որ, քանի որ ճանաչողական գործընթացները տեղի են ունենում սոցիալական համատեքստում, մարդու սոցիալական փորձառություններն ազդում են այն բանի վրա, թե ինչպես է նա մտածում աշխարհի մասին և ինչպես է այն ընկալում ու մեկնաբանում[40]։ Ծնողները, տատիկ-պապիկները, ուսուցիչները և այլ անձինք կարող են հանդես գալ այն դերում, որը Վիգոտսկին բնորոշում էր որպես գիտելիք և համապատասխան կարողություններ ունեցող մեծահասակներ։ Թեև Վիգոտսկու գաղափարները նախորդում են սոցիալական կառուցողականության տեսությունների ձևավորմանը, նա սովորաբար դասվում է այդ տեսության ներկայացուցիչների շարքին։ Սոցիալական կառուցողականության կողմնակիցները կարծում են, որ անհատի ճանաչողական համակարգը ձևավորվում է սոցիալական փոխազդեցությունների և ուսումնառության գործընթացում։
Վիգոտսկին պաշտպանում էր այն տեսակետը, որ ուսուցիչները պետք է աջակցեն և ուղղորդեն, այլ ոչ թե անմիջականորեն ղեկավարեն երեխայի ուսումնառությունը[41]։ Նրանք պետք է ստեղծեն այնպիսի ուսումնական միջավայր, որտեղ երեխաները կարող են ինքնուրույն ուսումնասիրել, փորձարկել և զարգացնել իրենց գիտելիքներն ու կարողությունները՝ առանց անմիջական հրահանգների։ Այս մոտեցման համաձայն՝ ուսուցիչները պետք է հաշվի առնեն երեխաների անհատական կարիքներն ու հետաքրքրությունները։ Սա կարևոր է, քանի որ երեխաների հետաքրքրվածության մակարդակը, կարողություններն ու զարգացման տեմպերը տարբեր են, ուստի անհրաժեշտ է կիրառել անհատականացված և տարբերակված մոտեցում։
Այնուամենայնիվ, ուսուցիչները կարող են նպաստել սովորողների ըմբռնման խորացմանը և ուսումնառության արդյունավետությանը։ Վիգոտսկու պնդմամբ՝ երեխաների միջավայրին առնչվող և նրանց համար նշանակություն ունեցող իմաստների ու գիտելիքների փոխանակման միջոցով մեծահասակները նպաստում են նաև նրանց ճանաչողական զարգացմանը։ Ուսուցչի կողմից փոխանցվող գիտելիքներն ու գաղափարները կարող են ազդել սովորողների մտածական գործընթացների և նրանց տեսակետների վրա, երբ նրանք հայտնվում են նոր, բայց նախկինում ունեցած փորձին նման միջավայրերում։
Քանի որ Վիգոտսկին կարևորում էր երեխաների ուսումնառության ընթացքում աջակցող և ուղղորդող դերը, նա ընդգծում էր, որ գիտելիք և համապատասխան կարողություններ ունեցող մեծահասակները, կարող են սովորողների հետ համատեղ իմաստավորման և համագործակցության միջոցով նպաստել նրանց գիտելիքների ընդլայնմանը։ Այս գործընթացը կարող է իրականացվել մերձակա զարգացման գոտու շրջանակում՝ ուղղորդելով երեխաների ուսումնառությունն ու մտածողության հմտությունների զարգացումը[42]։
Վիգոտսկու մոտեցումը խրախուսում է ուղղորդված մասնակցությունը և երեխայի ինքնուրույն ուսումնասիրությունը՝ անհրաժեշտ աջակցության պայմաններում։ Ուսուցիչները կարող են օգնել երեխաներին հասնելու ճանաչողական զարգացման ավելի բարձր մակարդակների՝ համագործակցային ուսուցման և գիտելիքի համատեղ կառուցման գործընթացում շարունակական և կանոնավոր փոխազդեցությունների միջոցով։
Պիաժեի կառուցողական տեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժան Պիաժեի կառուցողական տեսությունը 1970-1980-ական թվականներին մեծ ազդեցություն ձեռք բերեց։ Թեև Պիաժեն հիմնականում հետաքրքրված էր ճանաչողական զարգացման նկարագրական հոգեբանությամբ, նրա գաղափարները նաև հիմք դրեցին ուսումնառության կառուցողական տեսության ձևավորմանը[43]։
Պիաժեն կարծում էր, որ ուսումնառությունը ներքին գործընթաց է․ երեխաներն իրենց փորձառությունների և դրանց հետագա վերաիմաստավորման ու վերլուծության միջոցով ինքնուրույն կառուցում են աշխարհի մասին իրենց գիտելիքները։ Նա նշել է, որ եթե տրամաբանությունը ոչ թե բնածին է, այլ ձևավորվում է, ապա կրթության առաջնային խնդիրներից մեկը երեխայի դատողության և տրամաբանական մտածողության ձևավորումն է։
Պիաժեի մոտեցման համատեքստում ուսուցիչը պետք է ուղղորդի և աջակցի երեխաներին սեփական գիտելիքները ձեռք բերելու և կառուցելու գործընթացում, այլ ոչ թե պարզապես պատրաստի գիտելիքը փոխանցի նրանց[44]։
Պիաժեի տեսության համաձայն՝ երբ փոքր երեխաները բախվում են նոր տեղեկատվության, նրանք փորձում են այն հարմարեցնել և ներառել աշխարհի վերաբերյալ իրենց արդեն ունեցած պատկերացումների մեջ։ Հարմարեցումը ենթադրում է մտավոր սխեմաների և պատկերացումների փոփոխություն կամ վերակազմավորում, որպեսզի դրանք համապատասխանեն իրականությանը։ Իսկ յուրացումը նոր տեղեկատվության ներառումն է երեխայի արդեն ձևավորված մտավոր սխեմաների մեջ։ Այս երկու գործընթացների միջոցով երեխաները սովորում են՝ համապատասխանեցնելով իրենց մտավոր պատկերացումները իրականությանը։ Նրանք նաև սովորում են սեփական սխալների և դրանց հետևանքների միջոցով[45]։
Պիաժեի մոտեցումը կարևորում է փորձարարական կրթությունը։ Դպրոցում ուսումնառության գործընթացը պետք է ներառի ավելի շատ գործնական և կոնկրետ փորձառություններ, որոնց ընթացքում երեխաները ուսումնասիրում են երևույթներն ու առարկաները՝ փորձարկումների և սխալների միջոցով[46]։ Հետևաբար, վաղ մանկության կրթության կարևոր բաղադրիչներից են ուսումնասիրությունը, առարկաների հետ ակտիվ աշխատանքը, դրանց վերափոխումը և նոր միջավայրերի անմիջական փորձառությունը։ Այս փորձառությունների վերաբերյալ հետագա անդրադարձը, քննարկումն ու իմաստավորումը նույնպես ունեն նույնքան կարևոր նշանակություն[47]։
Պիաժեի «ռեֆլեքսիվ աբստրակցիայի» հայեցակարգը հատկապես մեծ ազդեցություն է ունեցել մաթեմատիկական կրթության վրա[48]։ Ռեֆլեքսիվ աբստրակցիայի միջոցով երեխաներն իրենց արդեն ունեցած պարզ ճանաչողական կառուցվածքների հիման վրա ձևավորում են ավելի բարդ և զարգացած ճանաչողական կառուցվածքներ, ինչը երեխաներին հնարավորություն է տալիս ձևավորել այնպիսի մաթեմատիկական հասկացություններ, որոնք հնարավոր չէ յուրացնել միայն հավասարակշռման գործընթացի միջոցով, այսինքն՝ փորձառությունների իմաստավորումը՝ դրանք յուրացման և հարմարեցման գործընթացների միջոցով[49]։
Պիաժեի տեսության համաձայն՝ լեզվական և խորհրդանշական ներկայացման կարողությունների զարգացումը նախորդվում է դրանց համապատասխան մտավոր պատկերացումների ձևավորմանը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ փոքր երեխաների հասած ռեֆլեքսիվ աբստրակցիայի մակարդակը սահմանափակում է այն չափը, որով նրանք կարող են ֆիզիկական քանակները ներկայացնել գրավոր թվանշաններով։ Պիաժեն կարծում էր, որ երեխաները կարող են ինքնուրույն մշակել թվաբանական չորս գործողությունների կատարման եղանակներ՝ առանց ավանդական կանոնների ուղղակի ուսուցման[50]։
Պիաժեի տեսությունից հետևում է նաև, որ համակարգիչները կարող են արդյունավետ կրթական միջոց լինել երեխաների համար, եթե դրանք օգտագործվում են երեխաների սեփական նախագծերի մշակման և ստեղծման գործընթացին աջակցելու նպատակով։ ՄաքՔարիկի և Լիի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համակարգչային խաղը համահունչ է այս տեսության սկզբունքներին[51]։ Սակայն Փլոումանը և Սթիվենը պարզել են, որ նախադպրոցական կրթության միջավայրում համակարգիչների արդյունավետությունը սահմանափակ է․ նրանց արդյունքները ցույց են տվել, որ համակարգիչներն առավել արդյունավետ են այն դեպքում, երբ դրանց կիրառումը ուղղորդվում է ուսուցչի կողմից[52]։
Այսպիսով, ըստ կառուցողական տեսության, նախադպրոցական մանկավարժի դերը կարևոր նշանակություն ունի համակարգիչները կրթական գործընթացում արդյունավետորեն կիրառելու համար, հատկապես այն տեխնոլոգիական պայմաններում, որոնք առկա էին 2003 թվականին[53]:
Կոլբի փորձառական ուսուցման տեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեյվիդ Կոլբի փորձառական ուսուցման տեսությունը, որի վրա ազդեցություն են ունեցել Ջոն Դյուիի, Կուրտ Լևինի և Ժան Պիաժեի գաղափարները, հիմնվում է այն դրույթի վրա, որ երեխաները սովորելու համար պետք է իրադարձությունները զգան ու ապրեն իրենց փորձով։ Կոլբն այն սահմանում է որպես գիտելիքի ստեղծման գործընթաց, որն իրականացվում է փորձի փոխակերպման միջոցով։ Գիտելիքը ձևավորվում է փորձի ընկալման և դրա ձևափոխման համադրությունի։
Փորձառական ուսումնառության տեսությունը առանձնահատուկ է նրանով, որ երեխաներին դիտարկում և սովորեցնում են որպես անհատների։ Երբ երեխան ուսումնասիրում և դիտարկում է որևէ երևույթ, ուսուցիչը նրան տալիս է ուղղորդող և մտածելու խթանող հարցեր։ Այնուհետև երեխան կարող է նախկինում ձեռք բերած գիտելիքները հարմարեցնել՝ նոր տեղեկություններ յուրացնելու համար։
Կոլբն ուսուցման այս շրջափուլը բաժանում է չորս փուլի՝ կոնկրետ փորձառություն, ռեֆլեքսիվ (արտացոլող) դիտարկում, աբստրակտ ըմբռնում (հայեցակարգայնացում) և ակտիվ փորձարկում։ Երեխաները դիտարկում են նոր իրավիճակները, մտածում դրանց մասին, իմաստավորում դրանք, ապա ստուգում այդ իմաստը շրջակա աշխարհում[54]

Բրոնֆենբրենների էկոլոգիական համակարգերի տեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես Կոլբի փորձառական ուսուցման տեսությունը, որն ընդգծում է երեխայի և նրան շրջապատող աշխարհի փոխհարաբերությունները, այնպես էլ Ուրի Բրոնֆենբրենների էկոլոգիական համակարգերի տեսությունն ուսումնասիրում է, թե ինչպես են տարբեր մակարդակներում գործող համակարգերն ազդում անհատի զարգացման վրա։
Բրոնֆենբրենների տեսության համաձայն՝ այդ ազդեցությունները կարելի է դիտարկել հինգ մակարդակներում.
- Անհատ․ այս մակարդակում դիտարկվում են անհատի ներքին առանձնահատկությունները, օրինակ՝ գենետիկական գործոնները, տարիքը և այլ հատկանիշներ, որոնք ազդում են նրա զարգացման վրա։
- Միկրոհամակարգ․ սա այն անմիջական միջավայրն է, որի հետ անհատը պարբերաբար և անմիջականորեն փոխազդում է և որը սովորաբար ազդեցություն է ունենում նրա զարգացման վրա։ Դրանցից են ընտանիքը, դասարանը, հասակակիցների շրջանակը և այլն։
- Մեզոհամակարգ․ այս մակարդակը նկարագրում է տարբեր միկրոհամակարգերի փոխհարաբերությունները և այն, թե ինչպես են դրանք ազդում միմյանց վրա։ Օրինակ՝ դպրոցական միջավայրը կարող է երեխայից պահանջել այնքան ժամանակ և ուշադրություն, որ նվազի հասակակիցների հետ շփմանը տրամադրվող ժամանակը, ինչն իր հերթին կարող է փոխել այդ հարաբերությունների ազդեցությունը երեխայի զարգացման վրա։
- Էկզոհամակարգ․ ներառում է այնպիսի միջավայրեր և սոցիալական պայմաններ, որոնցում անհատն անմիջականորեն չի մասնակցում, սակայն դրանք, այնուամենայնիվ, կարող են ազդել նրա զարգացման վրա։ Օրինակ՝ եթե երեխայի ծնողը աշխատանքի վայրում ստանում է նոր ղեկավար, որը վատ է կազմակերպում աշխատանքը և մեծացնում է ծնողի սթրեսը, դա վերաբերում է էկզոհամակարգին։ Երեխան կարող է երբեք չլինել այդ աշխատանքային միջավայրում, սակայն ծնողի տրամադրության, վարքի կամ երեխային տրամադրվող ժամանակի փոփոխությունների միջոցով կարող է զգալիորեն կրել դրա ազդեցությունը։
- Մակրոհամակարգ․ այս մակարդակն ընդգրկում է այն արժեքները, հասարակական նորմերը և կառուցվածքները, որոնք ձևավորում են նախորդ մակարդակներում գործող բոլոր համակարգերն ու փոխհարաբերությունները։ Այն ներառում է ոչ միայն պետական քաղաքականությունը, այլև հասարակության մեջ տարածված ավելի լայն պատկերացումները, որոնց միջոցով որոշվում է, թե ինչն է համարվում ցանկալի, ընդունելի կամ անընդունելի։
Բրոնֆենբրենների կողմից զարգացման այսպիսի մոտեցման ձևակերպման հիմնական նպատակներից մեկը ոչ միայն անհատի զարգացման վրա նրա միջավայրի դերը ընդգծելն է, այլև ցույց տալը, որ զարգացման ընթացքը պայմանավորված է բազմաթիվ փոխկապակցված գործոններով՝ միաժամանակ հաշվի առնելով անհատի ինքնուրույն ներգործելու և ընտրություն կատարելու հնարավորությունը[55]։
Այս մոտեցումը միավորում է կենսաբանության, հոգեբանության, սոցիոլոգիայի և մարդաբանության գաղափարները՝ անհատի զարգացման գործընթացն առավել ամբողջական կերպով հասկանալու համար[56]։
Բրոնֆենբրենների կողմից զարգացման այսպիսի հայեցակարգի ձևավորման հիմնական պատճառներից մեկն այն է, որ նա նպատակ ուներ ոչ միայն ընդգծելու անհատի զարգացման վրա միջավայրի ազդեցությունը, այլև ցույց տալու զարգացման ընթացքը պայմանավորող բազմաթիվ գործոնները՝ միաժամանակ հաշվի առնելով անհատի ակտիվ դերակատարությունն ու ընտրության հնարավորությունը։ Այս մոտեցումը համադրում է կենսաբանության, հոգեբանության, սոցիոլոգիայի և մարդաբանության ոլորտները՝ զարգացման գործընթացի բարդությունն առավել ամբողջական կերպով ներկայացնելու համար։
Բրոնֆենբրենների կարևոր ներդրումներից մեկը Միացյալ Նահանգների երեխաների խնամքի համակարգում նրա մասնակցությունն էր դաշնային «Head Start» ծրագրի համահիմնադրմանը։[57]
Վաղ մանկության կրթության գործնական նշանակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին տասնամյակների ընթացքում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վաղ մանկության կրթությունը կարևոր նշանակություն ունի երեխաներին դպրոցական դասարանային միջավայրին նախապատրաստելու և այնտեղ նրանց հաջողությունն ապահովելու գործում։ Այն նաև նվազեցնում է սոցիալ-հուզական և հոգեկան առողջության հետ կապված խնդիրների առաջացման ռիսկը և հետագա կյանքի ընթացքում մեծացնում է նրանց ինքնուրույնության մակարդակը[58]։ Այլ կերպ ասած՝ երեխային անհրաժեշտ է սովորեցնել հիմնավորել իր կարծիքն ու դատողությունները, ինչպես նաև բաց լինել տարբեր մեկնաբանությունների և քննադատական մտածողության նկատմամբ։ Չպետք է գոյություն ունենան թեմաներ, որոնք երեխայի համար նախապես համարվում են անընդունելի․ կրթությունը կարող է ընդգրկել ինչպես նրա շրջապատող աշխարհի մասին ամենատարրական գիտելիքները, այնպես էլ ավելի խորքային ոլորտներ, ինչպիսիք են բարոյականությունը, կրոնը և գիտությունը։ Երեք ամսական հասակից դիտարկվող տեսողական խթանների նկատմամբ արձագանքը և արձագանքման ժամանակը կարող են կանխատեսել երեխայի խոսքային և կատարողական ինտելեկտի մակարդակը չորս տարեկանում[59]։
Երբ ծնողները կարևորում են վաղ մանկության կրթությունը և գիտակցում դրա նշանակությունը, նրանց երեխաները, որպես կանոն, ունենում են հաճախելիության ավելի բարձր ցուցանիշ։ Սա երեխաներին հնարավորություն է տալիս ձևավորելու և ամրապնդելու վստահության վրա հիմնված հարաբերություններ մանկավարժների հետ, ինչպես նաև սոցիալական հարաբերություններ՝ հասակակիցների հետ[60]։
Երեխայի զարգացման առավել նպաստավոր տարիներին կրթություն տրամադրելով՝ վաղ մանկության կրթությունը կարող է նաև դեռևս ֆորմալ դպրոցական կրթության մեկնարկից առաջ նպաստել ցածր և բարձր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաների միջև կրթական առաջադիմության տարբերության նվազեցմանը[61]։ Ցածր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող երեխաները հաճախ դպրոց են հաճախում՝ արդեն իսկ հետ մնալով ավելի բարձր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող իրենց հասակակիցներից։ Միջին հաշվով, երեք տարեկանում բարձր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող երեխաների բառապաշարը երեք անգամ ավելի մեծ է, քան ցածր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող երեխաներինը[62]։ Սակայն վաղ մանկության կրթությանը մասնակցությունը, ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, նպաստում է ավագ դպրոցն ավարտելու ցուցանիշների բարձրացմանը, ստանդարտացված թեստերի արդյունքների բարելավմանը, ինչպես նաև նույն դասարանում կրկին սովորելու և հատուկ կրթության ծրագրերում ընդգրկվելու դեպքերի նվազմանը[63]։
Aga Khan Development Network-ի «Մադրասա» վաղ մանկության ծրագրի շրջանակում իրականացվել է ուսումնասիրություն՝ վաղ մանկության կրթության՝ դպրոցական տարիքում աշակերտների առաջադիմության վրա ունեցած ազդեցությունը գնահատելու նպատակով։ Ուսումնասիրությունը կենտրոնացել է «Մադրասա» վաղ մանկության դպրոցներ հաճախած աշակերտների վրա, որոնց գրեթե բոլորը սոցիալ-տնտեսական առումով անապահով ընտանիքներից էին։ Պարզվել է, որ նրանք առաջին դասարաններում հետևողականորեն ընդգրկվել են աշակերտների առաջադիմության լավագույն 20 տոկոսի կազմում։ Ուսումնասիրությունը նաև եզրակացրել է, որ վաղ մանկության ցանկացած ձևի ֆորմալ կրթությունը նպաստում է ճանաչողական զարգացման ավելի բարձր մակարդակի՝ լեզվական, մաթեմատիկական և ոչ խոսքային տրամաբանական դատողության հմտությունների ոլորտներում[64]։
Հատկապես Փերիի նախադպրոցական ծրագրի առաջին արդյունքների հրապարակումից հետո ձևավորվել է լայնորեն ընդունված տեսակետ, որ վաղ մանկության կրթական ծրագրերի որակը կապված է ցածր եկամուտ ունեցող երեխաների ինտելեկտի գործակիցների (IQ) և թեստերի արդյունքների բարելավման, նույն դասարանում կրկին սովորելու դեպքերի նվազման և հատուկ կրթության ծրագրերում ընդգրկվելու ավելի ցածր ցուցանիշների հետ[65]։
Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ վաղ մանկության կրթական ծրագրերում ընդգրկված երեխաների IQ-ի ցուցանիշները մինչև հինգ տարեկանը բարձրանում են 4-11 միավորով, մինչդեռ Միլուոքիում իրականացված մեկ ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է 25 միավորի աճ[66]։ Բացի այդ, վաղ մանկության կրթության ոլորտում հաճախ հիշատակվող Abecedarian Project-ում ընդգրկված աշակերտները տասնհինգ տարեկանում ընթերցանության և մաթեմատիկայի թեստերում զգալիորեն ավելի բարձր արդյունքներ են ցուցաբերել, քան վաղ մանկության կրթական ծրագրերին չմասնակցած՝ համադրելի խմբի աշակերտները[67]։ Ավելին, Abecedarian-ի նախադպրոցական ուսումնասիրության փորձարարական խմբի աշակերտների 36%-ը հետագայում ընդունվել է քառամյա բարձրագույն ուսումնական հաստատություններ, մինչդեռ վերահսկիչ խմբում այդ ցուցանիշը կազմել է 14%[67]։
2017 թվականին հետազոտողները հայտնել են, որ վաղ մանկության կրթական ծրագրերին մասնակցած երեխաները ավագ դպրոցն ավարտում են զգալիորեն ավելի բարձր ցուցանիշով, քան այդ ծրագրերին չմասնակցած երեխաները։ Բացի այդ, վաղ մանկության կրթություն ստացած երեխաների շրջանում հատուկ կրթության կարիք ունենալու և նույն դասարանը կրկնելու դեպքերը զգալիորեն ավելի քիչ են, քան վաղ մանկության կրթություն չստացած նրանց հասակակիցների շրջանում[68]։ ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտը (NIH) նշում է, որ վաղ մանկության կրթությունը նպաստում է նախադպրոցական տարիքից մինչև 21 տարեկանը սովորողների թեստային արդյունքների բարձրացմանը, մաթեմատիկայի և ընթերցանության առաջադիմության բարելավմանը, ինչպես նաև դպրոցում ուսումը շարունակելու և բարձրագույն ուսումնական հաստատություն հաճախելու ավելի մեծ հավանականությանը[69]։
Հարվարդի համալսարանի տնտեսագետներ Նաթանիել Հենդրենը և Բեն Սփրունգ-Քեյզերը պարզել են, որ երեխաների առողջությանն ու վաղ կրթությանը աջակցող ծրագրերում պետական ներդրումներն ունեն հանրային միջոցների սահմանային արժեքի (Marginal Value of Public Funds, MVPF) բարձր ցուցանիշներ, հատկապես այն ծրագրերը, որոնք ուղղված են ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաներին։ Այսպիսի նախաձեռնությունների MVPF-ի միջին ցուցանիշը գերազանցում է 5-ը, մինչդեռ մեծահասակների համար նախատեսված ծրագրերի MVPF-ը սովորաբար տատանվում է 0,5-ից մինչև 2-ի սահմաններում[70]։
Հասարակության համար ունեցած օգուտներից բացի՝ վաղ մանկության կրթությունը զգալի ազդեցություն է ունենում նաև անհատների սոցիալ-տնտեսական հետագա արդյունքների վրա։ Օրինակ՝ 26 տարեկանում Chicago Child-Parent Centers-ում ընդգրկված ուսանողների շրջանում ձերբակալվելու, թմրանյութերի չարաշահման և սննդային աջակցության ծրագրերից օգտվելու դեպքերն ավելի քիչ էին։ Միաժամանակ նրանք ավելի հաճախ ունեին ավագ դպրոցի ավարտական վկայական, առողջության ապահովագրություն և լրիվ դրույքով աշխատանք[71]։ Ուսումնասիրությունները նաև ցույց են տալիս, որ վաղ մանկության կրթությունը խթանում է սոցիալական ներգրավվածությունը, նպաստում ողջ կյանքի ընթացքում առողջության պահպանմանը, նվազեցնում դեռահասների հղիության հաճախականությունը, աջակցում հոգեկան առողջությանը, նվազեցնում սրտային հիվանդությունների առաջացման ռիսկը և նպաստում կյանքի տևողության երկարացմանը[72]։
World Bank-ի 2019 թվականի «Համաշխարհային զարգացման զեկույցը»՝ «Աշխատանքի փոփոխվող բնույթը» թեմայով[73], վաղ մանկության զարգացման ծրագրերը ներկայացնում է որպես այն առավել արդյունավետ միջոցներից մեկը, որոնց օգնությամբ կառավարությունները կարող են երեխաներին զինել ապագա աշխատաշուկաներում հաջողության հասնելու համար անհրաժեշտ հմտություններով։
Քլեմսոնի համալսարանի տնտեսագետ Խորխե Լուիս Գարսիայի, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջեյմս Ջ. Հեքմանի, ինչպես նաև Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի տնտեսագետներ Դունկան Էրմինի Լիֆի և Մարիա Խոսե Պրադոսի՝ 2020 թվականին Journal of Political Economy ամսագրում հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ բարձրորակ վաղ մանկության կրթական ծրագրերում ներդրված յուրաքանչյուր մեկ դոլարը երկարաժամկետ հեռանկարում ապահովել է 7,3 դոլարի վերադարձ[14]։
Փերիի նախադպրոցական ծրագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]1960-ական թվականներին ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Յփսիլանտի քաղաքում իրականացված Փերիի նախադպրոցական ծրագիրը վաղ մանկության կրթության ոլորտում իրականացված ամենահին սոցիալական փորձերից էր և զգալի ազդեցություն էր ունեցել ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում կրթական քաղաքականության ձևավորման վրա[74]։
Փորձին մասնակցել է ցածր եկամուտ ունեցող ընտանիքների 128՝ ճանաչողական զարգացման առումով անբարենպաստ պայմաններում գտնվող, երեք և չորս տարեկան աֆրոամերիկացի երեխա։ Նրանք պատահականության սկզբունքով բաժանվել են փորձարարական և վերահսկիչ խմբերի։ Փորձարարական խմբում ընդգրկված երեխաների համար նախատեսված միջամտությունը ներառել է աշխատանքային օրերին օրական 2,5 ժամ տևողությամբ նախադպրոցական ակտիվ ուսուցման պարապմունքներ։ Միջամտության բաղկացուցիչ մասն են նաև եղել ուսուցիչների շաբաթական այցերը երեխաների տներ․ յուրաքանչյուր այցը տևել է մոտ 1,5 ժամ և նպատակ է ունեցել բարելավել տան պայմաններում ծնող-երեխա փոխհարաբերությունները[75]։
Փերիի ծրագրի նախնական գնահատումները ցույց են տվել, որ նախադպրոցական ծրագիրը էականորեն չի բարձրացրել IQ-ի ցուցանիշը։ Սակայն հետագա գնահատումները, որոնց ընթացքում մասնակիցներին հետևել են ավելի քան հիսուն տարի, ցույց են տվել ծրագրի երկարաժամկետ տնտեսական օգուտները՝ նույնիսկ հաշվի առնելով փորձի փոքր ընտրանքը, պատահականացման ընթացակարգի թերությունները և ուսումնասիրության ընթացքում մասնակիցների թվի նվազումը[76][77][13] ։
Որոշ տվյալներ վկայել են, որ ծրագրին մասնակցած տղամարդկանց շրջանում նվազել են քրեական դատավճիռների դեպքերը, հատկապես՝ բռնի հանցագործությունների համար, ինչպես նաև բարելավվել են նրանց եկամուտները միջին հասունության շրջանում։ Հետազոտությունները որպես ծրագրի երկարաժամկետ ազդեցությունների հնարավոր աղբյուրներ մատնանշել են ոչ ճանաչողական հմտությունների, գործադիր գործառույթների, մանկության տարիների տնային միջավայրի և ծնող-երեխա կապվածության բարելավումները։ Միջամտությունն ունեցել է նաև բազմաթիվ այլ դրական ազդեցություններ, այդ թվում՝ մասնակից տղամարդկանց և կանանց ուշ միջին հասունության շրջանում առողջության բարելավում[77]։ Փերիի ծրագիրը նպաստել է կրթական առաջադիմությանը երկու հիմնական ուղղությամբ՝ ձեռք բերված կրթության ընդհանուր տևողության և կրթության որոշակի մակարդակի հասնելու առաջընթացի ցուցանիշների միջոցով։ Փորձարարական խմբում ընդգրկված աղջիկներն ավելի քիչ են ստացել հատուկ կրթություն, ավելի արագ են անցել հաջորդ դասարան, ավելի բարձր միջին գնահատականներ են ունեցել և հասել են կրթության ավելի բարձր մակարդակների, քան վերահսկիչ խմբի իրենց հասակակիցները[78]։
Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ Փերիի ծրագրի ազդեցությունը տարածվել է ծրագրի սկզբնական մասնակիցների երեխաների և քույր-եղբայրների վրա[13]։ Մի ուսումնասիրության համաձայն՝ ծրագրին մասնակցած անձանց երեխաները, ծրագրին չմասնակցած անձանց երեխաների համեմատությամբ, ավելի քիչ են ենթարկվել դպրոցից հեռացման կամ ժամանակավոր հեռացման կարգապահական միջոցների, ունեցել են կրթության և զբաղվածության ավելի բարձր մակարդակներ և ավելի քիչ են ներգրավվել հանցավոր գործունեության մեջ։ Այդ ազդեցությունները հատկապես արտահայտված են եղել արական սեռի մասնակիցների երեխաների շրջանում։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս ազդեցությունները կապված են մանկության տարիների տնային միջավայրի բարելավման հետ[79]։
Ուսումնասիրությունը նաև արձանագրել է դրական ազդեցություններ ծրագրի սկզբնական մասնակիցների արական սեռի քույր-եղբայրների վրա։ Փերիի նախադպրոցական ծրագիրը վաղ մանկության կրթական ծրագրերի համար պետական ֆինանսավորումը դիտարկել է որպես հասարակության ապագայի մեջ կատարվող տնտեսական ներդրում՝ այն դիտարկելու փոխարեն բացառապես որպես սոցիալական արդարության ապահովման միջոց[80]։
Միջազգային համաձայնագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը (1948), Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը (1976) և Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան (1989) անդրադարձել են մանկության շրջանում կրթության իրավունքին։
Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 28-րդ հոդվածում սահմանվել է, որ «Մասնակից պետությունները ճանաչում են երեխայի կրթության իրավունքը և, հավասար հնարավորությունների հիման վրա, այդ իրավունքի աստիճանական իրականացման նպատակով, մասնավորապես՝
- դարձնում են տարրական կրթությունը պարտադիր և անվճար՝ հասանելի բոլորի համար,
- խրախուսում են միջնակարգ կրթության տարբեր ձևերի, այդ թվում՝ ընդհանուր և մասնագիտական կրթության զարգացումը և ձեռնարկում են համապատասխան միջոցներ, ինչպիսիք են անվճար կրթության տրամադրումը և անհրաժեշտության դեպքում ֆինանսական օգնության ցուցաբերումը,
- համապատասխան բոլոր միջոցներով բարձրագույն կրթությունը դարձնում են բոլորի համար հասանելի՝ ըստ յուրաքանչյուրի կարողությունների,
- կրթական և մասնագիտական տեղեկատվությունն ու կողմնորոշումը դարձնում են բոլոր երեխաների համար հասանելի և մատչելի,
- միջոցներ են ձեռնարկում դպրոցների կանոնավոր հաճախումը խրախուսելու և դպրոցից դուրս մնալու մակարդակը նվազեցնելու համար[81]։
Վաղ մանկության խնամքի և կրթության առաջին համաշխարհային համաժողովը տեղի է ունեցել Մոսկվայում՝ 2010 թվականի սեպտեմբերի 27–29-ը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Մոսկվա քաղաքի համատեղ կազմակերպմամբ։ Համաժողովի հիմնական նպատակներն էին՝
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից 2015 թվականին միաձայն ընդունված Կայուն զարգացման նպատակների 4-րդ նպատակի շրջանակում երկրները պարտավորվել են «ապահովել ներառական և հավասար որակյալ կրթություն», այդ թվում՝ վաղ մանկության կրթությունը[82]։ 4-րդ նպատակին առնչվող թիրախներից մեկն է՝ «մինչև 2030 թվականը ապահովել, որ բոլոր աղջիկներն ու տղաներն ունենան որակյալ վաղ մանկության զարգացման, խնամքի և նախադպրոցական կրթության հասանելիություն, որպեսզի պատրաստ լինեն տարրական կրթությանը»։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունների կողմից 2015 թվականին ավելի ուշ ընդունված «Գործողությունների շրջանակը» ներկայացնում է այս թիրախը գործնականում իրականացնելու ուղիները և պետություններին խրախուսում է ապահովել «առնվազն մեկ տարի տևողությամբ անվճար և պարտադիր, բարձրորակ նախադպրոցական կրթություն»[83]։ Այնուամենայնիվ, Կայուն զարգացման նպատակները միջազգային իրավունքի տեսանկյունից պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ չեն։ Նշվել է, որ «միջազգային իրավունքը նախադպրոցական կրթության իրավունքի արդյունավետ պաշտպանության մեխանիզմներ չի ապահովում»[84]։
Միայն երկու համաշխարհային պայմանագիր է ուղղակիորեն անդրադառնում տարրական կրթությունից առաջ իրականացվող կրթությանը։ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան պետություններից պահանջում է ապահովել աղջիկների հավասարությունը «նախադպրոցական կրթության ոլորտում»[85]։
Իսկ Բոլոր աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի շրջանակում պետությունները համաձայնում են, որ «հանրային նախադպրոցական ուսումնական հաստատություններ» մուտք գործելը չպետք է մերժվի ծնողների կամ երեխայի՝ երկրում գտնվելու օրինական կարգավիճակի հետ կապված «անկանոն իրավիճակի» պատճառով[86]։
Ավելի անուղղակիորեն՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան պահանջում է, որ «Մասնակից պետությունները ապահովեն ներառական կրթության համակարգ՝ կրթության բոլոր մակարդակներում»[87]։
2024 թվականի հունիսին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հաստատեց աշխատանքային խմբի ստեղծումը, որի մանդատն էր ուսումնասիրել հնարավորությունը, մշակել և Մարդու իրավունքների խորհրդին ներկայացնել Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրության նախագիծ՝ նպատակ ունենալով՝
ա) հստակորեն ճանաչել, որ կրթության իրավունքը ներառում է վաղ մանկության խնամքն ու կրթությունը,
բ) հստակորեն սահմանել, որ կրթության իրավունքի իրացման նպատակով պետությունները պետք է՝
գ) բոլորի համար անվճար հասանելի դարձնեն հանրային նախադպրոցական կրթությունը՝ սկսելով առնվազն մեկ տարուց[88]։
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ նախադպրոցական կրթության ուսումնական ծրագիրն այն ծրագիրն է, որն ամենօրյա գործունեության միջոցով ապահովում է կրթական բովանդակության փոխանցումը և նպաստում երեխայի ֆիզիկական, ճանաչողական ու սոցիալական զարգացմանը[89]։ Սովորաբար նախադպրոցական ուսումնական ծրագրերը կառավարությունների կողմից ճանաչվում են միայն այն դեպքում, երբ դրանք հիմնված են գիտական հետազոտությունների վրա և անցել են մասնագիտական գնահատում[90]։

Վաղ մանկության խնամքի և կրթության ուսումնական ծրագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ մանկության խնամքի և կրթության ուսումնական ծրագրերն այս կրթության հիմնական շարժիչ ուժն են։ Այն «շարժիչի անբաժանելի մասն է, որը անձնակազմի էներգիայի և մոտիվացիայի հետ միասին ապահովում է այն շարժընթացը, որի շնորհիվ ծրագրերը կենդանի են դառնում»[91]։
Հետևաբար, ծրագրի որակի վրա մեծապես ազդում է դրա ուսումնական ծրագրի որակը։ Վաղ մանկության շրջանում դրանք կարող են ներառել ինչպես երեխաներին, այնպես էլ ծնողներին ուղղված ծրագրեր, այդ թվում՝ առողջության և սնուցմանն ուղղված միջամտություններ, ինչպես նաև նախածննդյան ծրագրեր, և երեխաների համար նախատեսված՝ կենտրոններում իրականացվող ծրագրեր[92]։
Խոչընդոտներ և մարտահրավերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բռնության, բռնության կամ վատ վերաբերմունքի, ինչպես նաև մանկական աշխատանքի ենթարկվելը բացասաբար է անդրադառնում երեխաների սովորելու ներուժի և կրթական արդյունքների վրա։ Հետևաբար, փոքր երեխաներին բռնությունից և շահագործումից պաշտպանելը կրթության ոլորտի ավելի լայն խնդիրների բաղկացուցիչ մասն է։
Երեխաների պաշտպանության ոլորտում խախտումների չափման և մշտադիտարկման հետ կապված դժվարությունների ու զգայունության, ինչպես նաև համապատասխան ցուցանիշների սահմանման, հավաքագրման և վերլուծության բացերի պատճառով այս ոլորտի վերաբերյալ տվյալները սահմանափակ են[93]։ Այնուամենայնիվ, իրավիճակը գնահատելու համար կարող են կիրառվել անուղղակի ցուցանիշներ։ Օրինակ՝ համապատասխան միջազգային կոնվենցիաների վավերացումը վկայում է երեխաների պաշտպանության ապահովմանն ուղղված պետությունների հանձնառության մասին։
2014 թվականի ապրիլի դրությամբ 194 երկիր վավերացրել էր Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան, իսկ 179 երկիր՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության 1999 թվականի թիվ 182 կոնվենցիան, որը վերաբերում է մանկական աշխատանքի վատթարագույն ձևերի վերացմանը։ Սակայն այդ վավերացումներից շատերը դեռևս լիարժեքորեն չեն իրականացվել՝ կոնկրետ միջոցառումների գործնական կիրառման միջոցով[93]։
Աշխարհում 5-14 տարեկան շուրջ 150 միլիոն երեխա, ըստ գնահատականների, ներգրավված է մանկական աշխատանքի մեջ։ Հակամարտություններից տուժած աղքատ երկրներում երեխաների՝ մինչև հինգ տարեկան հասակը մահանալու հավանականությունը երկու անգամ ավելի բարձր է, քան մյուս աղքատ երկրներում[94]։ Արդյունաբերական զարգացած երկրներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուսումնասիրության համաձայն՝ տարեկան երեխաների մոտ 4%-ը ենթարկվում է ֆիզիկական բռնության, իսկ 10%-ը՝ անտեսման կամ հոգեբանական բռնության[93][92]։
Թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրներում աղքատ և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները շարունակում են ամենաքիչ չափով օգտվել վաղ մանկության խնամքի և կրթության ծառայություններից, չնայած այն հանգամանքին, որ այդ ծառայությունների հավելյալ արժեքը նրանց համար ավելի բարձր է, քան ավելի բարեկեցիկ ընտանիքների երեխաների համար, նույնիսկ այն դեպքերում, երբ ծառայությունների որակը համեմատաբար համեստ է։
Թեև խնդիրը հատկապես դժվար հաղթահարելի է զարգացող երկրներում, զարգացած աշխարհը նույնպես դեռևս բոլոր երեխաների համար հավասարապես հասանելի չի դարձնում որակյալ վաղ մանկության խնամքի և կրթության ծառայությունները։ Եվրոպական շատ երկրներում երեխաները, հատկապես ցածր եկամուտ ունեցող և ներգաղթյալ ընտանիքներից, չեն ստանում որակյալ վաղ մանկության խնամք և կրթություն[95][92]։
Վաղ մանկության ծրագրերի ազդեցությունը, որպես կանոն, նվազում է, երբ գաղափարի իրագործելիության փորձնական ուսումնասիրություններից անցում է կատարվում ավելի լայնածավալ ծրագրերի[96]։
Ծնողազուրկ երեխաների կրթությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնողազուրկ երեխաների համար վաղ մանկության տարիներին կրթության բացակայությունը համաշխարհային մտահոգության առարկա է։ Ծնողազուրկ երեխաներն ավելի մեծ ռիսկի են ենթարկվում կրթությունից դուրս մնալու, սննդային ապահովվածության ավելի ցածր մակարդակ ունեցող ընտանիքներում ապրելու, ինչպես նաև անհանգստության և դեպրեսիայի դրսևորումներ ունենալու[97]։
Այս տարիներին կրթությունը կարող է նպաստել երեխայի սննդի և սնուցման, առողջապահական ծառայությունների, սոցիալական բարեկեցության և պաշտպանության բարելավմանը[97]։
Այս ճգնաժամը հատկապես տարածված է Ենթասահարական Աֆրիկայում, որը մեծապես տուժել է ՁԻԱՀ-ի համաճարակից։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ աշխարհում 13,3 միլիոն երեխա (0-17 տարեկան) ՁԻԱՀ-ի հետևանքով կորցրել է ծնողներից մեկին կամ երկուսին։ Այդ երեխաներից գրեթե 12 միլիոնն ապրում է Ենթասահարական Աֆրիկայում[97]։
Այս տարածաշրջանում պետական քաղաքականությունները, ինչպիսին է Հիմնական կրթության անվճար քաղաքականությունը, նպաստել են ծնողազուրկ երեխաների կրթության ապահովմանը, սակայն այդ քաղաքականության որակն ու ներառականությունը քննադատության են արժանացել[98]։
Թվային տեխնոլոգիաների հասանելիությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվային տեխնոլոգիաների հասանելիությունը կարող է աջակցել երեխաների ուսումնառությանը՝ միաժամանակ խթանելով նրանց հետաքրքրասիրությունն ու ներգրավվածությունը[99]։ Սակայն երեխաների՝ թվային սարքերի, հուսալի ինտերնետային կապի և տեխնոլոգիաներով աջակցվող ուսումնառության միջավայրերի հասանելիության հարցում դեռևս առկա են զգալի անհավասարություններ։ Աշխարհի դպրոցահասակ երեխաների մոտ երկու երրորդը՝ 3-17 տարեկան շուրջ 1,3 միլիարդ երեխա, տանը չունի ինտերնետ հասանելիություն[100]։
Այս անհավասարությունները հաճախ կապված են սոցիալ-տնտեսական կարգավիճակի, աշխարհագրական դիրքի և ծնողների կրթական մակարդակի հետ։ Ցածր եկամուտ ունեցող ընտանիքների, գյուղական համայնքների և մարգինալացված խմբերի երեխաներն ավելի քիչ հնարավորություններ ունեն օգտվելու թվային ուսումնառության հնարավորություններից[101]։
Վաղ մանկության կրթության հայտնի մանկավարժներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրեդ Ռոջերս
- Չարլզ Յուջին Բիթի
- Ֆրիդրիխ Ֆրյոբել
- Էլիզաբեթ Հարիսոն
- Դեյվիդ Պ.Վայկարտ
- Խուան Սանչես Մուլիտերնո՝ Վաղ մանկության մանկավարժների համաշխարհային ասոցիացիայի նախագահ
- Մարիա Մոնտեսորի
- Էրիկ Էրիկսոն
- Քրիս Պասկալ՝ Վաղ մանկության կրթության հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի հիմնադիր անդամ[102]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «National Association for the Education of Young Children». About Us. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Best Accredited Online Early Childhood Education Degrees of 2018». Teacher Certification Degrees (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Eddy, Matthew Daniel (2016). «The Child Writer: Graphic Literacy and the Scottish Educational System, 1700–1820» (PDF). History of Education. 46 (6): 695–718. doi:10.1080/0046760X.2016.1197971. S2CID 151785513. Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Early childhood education - Asha Maa Foundation». Asha Maa Foundation -. 2021 թ․ հուլիսի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Early Learning from Birth through Third Grade». National Governor's Association. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Why Cities Are Making Preschool Education Available to All Children». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Pre-K Funding from State and Federal Sources». 2014 թ․ ապրիլի 25. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ Ofsted (2017 թ․ նոյեմբերի 30). «Bold Beginnings» (PDF). gov.uk. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 15-ին.
- 1 2 «Early childhood education». UNICEF. 2023 թ․ հունիս.
- ↑ Organización de las Naciones Unidas para la Educación, la Ciencia y la Cultura UNESCO (2010 թ․ օգոստոսի 27). «Atención y Educación de la Primera Infancia. Informe Regional. América latina y el Caribe» (PDF). Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
- ↑ educational headphones.
- ↑ «College of Early Childhood Educators». College of Early Childhood Educators. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
- 1 2 3 García, Jorge Luis; Heckman, James J.; Ronda, Victor (2023 թ․ հունիս). «The Lasting Effects of Early-Childhood Education on Promoting the Skills and Social Mobility of Disadvantaged African Americans and Their Children». Journal of Political Economy. 131 (6): 1477–1506. doi:10.1086/722936. PMC 10495083. PMID 37701370.
- 1 2 García, Jorge Luis; Heckman, James J.; Leaf, Duncan Ermini; Prados, María José (2020 թ․ հուլիս). «Quantifying the Life-Cycle Benefits of an Influential Early-Childhood Program». Journal of Political Economy. 128 (7): 2502–2541. doi:10.1086/705718. PMC 7331936. PMID 32616965.
- ↑ García, Jorge Luis; Heckman, James J. (2023). «Parenting Promotes Social Mobility Within and Across Generations». Annual Review of Economics. 15 (1): 349–388. doi:10.1146/annurev-economics-021423-031905. hdl:10419/267409. PMC 10972614. PMID 38545330.
{{cite journal}}: Check|pmc=value (օգնություն) - ↑ De Haan, Monique; Leuven, Edwin (2020). «Head Start and the Distribution of Long-Term Education and Labor Market Outcomes». Journal of Labor Economics. 38 (3): 727–765. doi:10.1086/706090. hdl:10852/74324.
- ↑ Rossin-Slater, Maya; Wüst, Miriam (2020). «What Is the Added Value of Preschool for Poor Children? Long-Term and Intergenerational Impacts and Interactions with an Infant Health Intervention» (PDF). American Economic Journal: Applied Economics. 12 (3): 255–286. doi:10.1257/app.20180698.
- ↑ «Early Childhood Education and Care Policies to Support Equity and Inclusion: Main Findings and Policy Implications». OECD. 2025 թ․ հունվարի 28. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Nager, Nancy; Shapiro, Edna K (2017 թ․ դեկտեմբերի 5). «The Developmental-Interaction Approach to Education: Retrospect and Prospect». Occasional Paper Series. 1999 (1). doi:10.58295/2375-3668.1250.«Bank Street Developmental Interaction Approach». State of New Jersey Department of Education. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 18-ին.Casper, V; Theilheimer, R (2009). Introduction to early childhood education: Learning together. New York: McGraw-Hill.
- ↑ McDowall Clark, R (2013). Childhood in Society . London: Learning Matters.
- ↑ Jonathan Doherty; Malcolm Hughes (2009). Child Development: Theory and Practice 0–11. Addison-Wesley, Incorporated. ISBN 978-1-4058-2127-8.
- ↑ Jeffrey Trawick-Smith (2014). Early Childhood Development: A Multicultural Perspective. Pearson Education, Limited. էջ 3. ISBN 978-0-13-335277-1.
- ↑ «[ARCHIVED CONTENT] Spiritual, moral, social and cultural development – Schools». nationalarchives.gov.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ NIH (2011) Speech and language development milestones, USA: NIDCD: (accessed 15 April 2014).
- ↑ Sally Neaum (2013 թ․ մայիսի 17). Child Development for Early Years Students and Practitioners. SAGE Publications. ISBN 978-1-4462-6753-0.
- ↑ Doherty, J. and Hughes, M. (2009). Child development: theory and practice 0–11. Harlow: Longman.
- ↑ Jones, Denisha (2019 թ․ մարտի 8). «APPLYING MASLOW TO SCHOOLS: A NEW APPROACH TO SCHOOL EQUITY». Defending the Early Years. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Friedrich Froebel | German educator | Britannica». www.britannica.com (անգլերեն). Վերցված է 2022-12-09-ին.
- ↑ Merrick, Beatrice (2021-12-10). «Friedrich Froebel». Early Education (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022-12-09-ին.
- ↑ «What is the Reggio Emilia Approach?». Reggio Children (անգլերեն). Վերցված է 2025-04-04-ին.
- ↑ Mitchiner, Julie; Batamula, Chibaka; Kite, Benjamin J. (2018). «Hundred languages of deaf children: Exploring the Reggio Emilia approach in deaf education». American Annals of the Deaf. 163 (3): 294–327. doi:10.1353/aad.2018.0021. PMID 30100589.
- ↑ Biermeier, Mary Ann (2015). «Inspired by Reggio Emilia: Emergent Curriculum in relationship-driven learning environments». Young Children. 70 (5): 72–79.
- ↑ Ruhl, Charlotte (2023 թ․ օգոստոսի 3). «Montessori Method of Education | Simply Psychology» (անգլերեն).
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն) - 1 2 «Four Planes of Development in a Montessori School - Silverline Montessori». 2018 թ․ հունիսի 15.
- ↑ Juju (2017-04-12). «Montessori and Cosmic Education». Montessori Academy (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-12-09-ին.
- 1 2 Montessori, Mansio (2021-04-01). «Montessori Stages of Development: The 4 Planes». Mansio Montessori (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-12-09-ին.
- ↑ Vygotsky, Lev S. (1978). Cole, Michael; John-Steiner, Vera; Scribner, Sylvia; Souberman, Ellen (eds.). Mind in Society: the Development of Higher Psychological Processes. Harvard University Press. ISBN 9780674576292.
- ↑ Gauvain, Mary (2020). «Vygotsky's Sociocultural Theory». Encyclopedia of Infant and Early Childhood Development. էջեր 446–454. doi:10.1016/B978-0-12-809324-5.23569-4. ISBN 978-0-12-816511-9.
- ↑ Shabani, Karim; Khatib, Mohamad; Ebadi, Saman (2010 թ․ դեկտեմբեր). «Vygotsky's Zone of Proximal Development: Instructional Implications and Teachers' Professional Development». English Language Teaching. 3 (4): 237–248. doi:10.5539/elt.v3n4p237. Կաղապար:ERIC.
- ↑ Jaramillo, 1996
- ↑ Jaramillo, James A. (1996 թ․ սեպտեմբերի 22). «Vygotsky's sociocultural theory and contributions to the development of constructivist curricula». Education. 117 (1): 133–141. Gale A18960235.
- ↑ McDevitt, T.M. & Ormrod, J.E. (2016). Cognitive Development: Piaget and Vygotsky. In Child Development and Education. (pp. 196–235). Pearson.
- ↑ Smith, L (1985). «Making Educational Sense of Piaget's Psychology». Oxford Review of Education. 11 (2): 181–191. doi:10.1080/0305498850110205.
- ↑ «Jean Piaget: Champion of children's ideas». Scholastic Early Childhood Today. 15 (5): 43. 2001.
- ↑ Piaget, J (1997). «Development and Learning». Readings on the Development of Children: 7–20.
- ↑ «Jean Piaget: Champion of Children's Ideas». Scholastic Early Childhood Today. 15 (5): 43. 2001.
- ↑ «Constructivism as a Paradigm for Teaching and Learning». Thirteen | Ed Online. Educational Broadcasting Corporation. 2004. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Kato; Kamii, Ozaki, Nagahiro (2002). «Young Children's Representations of Groups of Objects: The Relationship Between Abstraction and Representation». Journal for Research in Mathematics Education. 33 (1): 30–45. doi:10.2307/749868. JSTOR 749868.
{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Simon; Tzur, Heinz, Kinzel (2004). «Explicating a mechanism for conceptual learning' elaborating the construct of reflective abstraction». Journal for Research in Mathematics Education. 35 (5): 305–329. doi:10.2307/30034818. JSTOR 30034818.
{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Kamii, Constance; Ewing, Janice K. (1996 թ․ օգոստոս). «Basing Teaching on Piaget's Constructivism». Childhood Education. 72 (5): 260–264. doi:10.1080/00094056.1996.10521862.
- ↑ McCarrick, Katy; Li, Xiaoming (2007). «Buried Treasure: The Impact of Computer Use on Young Children's Social, Cognitive, Language Development and Motivation». AACE Journal. 15 (1): 73–95. Կաղապար:ERIC.
- ↑ Plowman; Stephen (2003). «A 'beginning addition'? Research on ICT and preschool children». Journal of Computer Assisted Learning. 19 (2): 149–164. doi:10.1046/j.0266-4909.2003.00016.x. hdl:1893/459.
- ↑ Towns, Bernadette (2010). Computer education and computer use by preschool educators (Thesis). ProQuest 365702854.[Հղում աղբյուրներին]
- ↑ «David Kolb». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ Darling, Nancy (2007-11-14). «Ecological Systems Theory: The Person in the Center of the Circles». Research in Human Development. 4 (3–4): 203–217. doi:10.1080/15427600701663023. ISSN 1542-7609.
- ↑ «Urie Bronfenbrenner, father of Head Start program and pre-eminent 'human ecologist,' dies at age 88 | Cornell Chronicle». news.cornell.edu (անգլերեն). Վերցված է 2025-01-24-ին.
- ↑ education, Elaine Woo Elaine Woo is a Los Angeles native who has written for her hometown paper since 1983 She covered public; Local, Filled a Variety of Editing Assignments Before Joining "the Dead Beat"-News Obituaries – Where She Has Produced Artful Pieces on Celebrated; national; Figures, International; Mailer, including Norman; Child, Julia; in 2015, Rosa Parks She left The Times (2005-09-27). «Urie Bronfenbrenner, 88; Co-Founder of Head Start Urged Closer Family Ties». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-01-24-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Connecticut Office of Early Childhood Planning, 2013
- ↑ Dougherty and Haith of the University of Denver, "Infant Expectations and Reaction Time as Predictors of Childhood Speed of Processing and IQ", published in volume 33 (1997) of the journal Developmental Psychology.
- ↑ «Teacher and Student Relationships: The Power of Trust». Massachusetts Advocates for Children (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2023-01-23-ին.
- ↑ Coleman, J. S., Campbell, E. Q., Hobson, C. J., McPartland, J., Mood, A. M., Weinfeld, F. D., & York, R. L. (1966). Equality of educational opportunity: Summary report (Vol. 2). US Department of Health, Education, and Welfare, Office of Education.
- ↑ Hart, B., & Risley, T. R. (1995). Meaningful differences in the everyday experience of young American children. If a parent values the benefits of ECE, then they are more likely to have higher attendance, which aids children in forming meaningful relationships with their educators and peers. Paul H Brookes Publishing.
- ↑ Schweinhart, L.J., Montie, J., Xiang, Z., Barnett, W.S., Belfield, C.R., and Nores, M. (2005). Lifetime effects: The High/Scope Perry Preschool study through age 40. Ypsilanti: High/Scope Press, 2005.
- ↑ Bartlett, Kathy, Judy Evans, and Shafique N. Virani. The Madrasa Early Childhood Programme: 25 Years of Experience. Geneva: Aga Khan Foundation and Rockhopper TV, 2008 https://www.academia.edu/37253564/The_Madrasa_Early_Childhood_Programme_25_Years_of_Experience Արխիվացված 14 Օգոստոս 2021 Wayback Machine
- ↑ «State Special Education Rates Vary Widely». pew.org (անգլերեն). 2012 թ․ հունվարի 24. Վերցված է 2023-01-23-ին. (չաշխատող հղում)
- ↑ Barnett, W. S. (1995). Long-term effects of early childhood programs on cognitive and school outcomes. The future of children, 25–50.
- 1 2 Campbell, F. A., Ramey, C. T., Pungello, E., Sparling, J., & Miller-Johnson, S. (2002). Early childhood education: Young adult outcomes from the Abecedarian Project. Applied Developmental Science, 6(1), 42–57.
- ↑ McCoy, Dana Charles; Yoshikawa, Hirokazu; Ziol-Guest, Kathleen M.; Duncan, Greg J.; Schindler, Holly S.; Magnuson, Katherine; Yang, Rui; Koepp, Andrew; Shonkoff, Jack P. (2017). «Impacts of Early Childhood Education on Medium- and Long-term Educational Outcomes». Educational Researcher. 46 (8): 474–497. doi:10.3102/0013189X17737739. PMC 6107077. PMID 30147124.
- ↑ «Why Is Early Learning Important?». National Institutes of Health: Eunice Kennedy Shriver National Institute of Child Health and Human Development. National Institutes of Health. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ Hendren, Nathaniel; Sprung-Keyser, Ben (2019). «A Unified Welfare Analysis of Government Policies» (PDF). Working Paper. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ Heckman, 2013
- ↑ Sneha Elango; Jorge Luis García; James J. Heckman; Andrés Hojman (2016). «Early Childhood Education» (PDF). In Moffitt, Robert A. (ed.). Economics of Means-Tested Programs in the United States (Volume 2 ed.). Chicago: University of Chicago Press. էջեր 235–297. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին. and «Why Is Early Learning Important?». National Institutes of Health: Eunice Kennedy Shriver National Institute of Child Health and Human Development. National Institutes of Health. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «World Bank World Development Report 2019: The Changing Nature of Work» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «The economics of early childhood investments» (PDF). Council of Economic Advisers. 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Schweinhart, L. J.; Montie, J.; Xiang, Z.; Barnett, W. S.; Belfield, C. R.; Nores, M. (2005). Lifetime effects: The High/Scope Perry Preschool Study through age 40 (Monographs of the High/Scope Educational Research Foundation). Ypsilanti, MI: High Scope Educational Research Foundation. էջ 14.
- ↑ Anderson, Michael L. (2008 թ․ դեկտեմբեր). «Multiple Inference and Gender Differences in the Effects of Early Intervention: A Reevaluation of the Abecedarian, Perry Preschool, and Early Training Projects». Journal of the American Statistical Association. 103 (484): 1481–1495. doi:10.1198/016214508000000841.
- 1 2 Heckman, James; Karapakula, Ganesh (2019). The Perry Preschoolers at Late Midlife: A Study in Design-Specific Inference (Report). doi:10.3386/w25888.
- ↑ Heckman, James J.; Moon, Seong Hyeok; Pinto, Rodrigo; Savelyev, Peter A.; Yavitz, Adam (2010 թ․ փետրվար). «The rate of return to the HighScope Perry Preschool Program» (PDF). Journal of Public Economics. 94 (1–2): 114–128. doi:10.1016/j.jpubeco.2009.11.001. PMC 3145373. PMID 21804653.
- ↑ Heckman, James; Karapakula, Ganesh (2019 թ․ մայիս). Intergenerational and Intragenerational Externalities of the Perry Preschool Project (Report). doi:10.3386/w25889.
- ↑ Waldfogel, Joel (2007 թ․ մայիսի 25). «Teach Your Children Well: The economic case for preschool based on working paper: James J. Heckman, Dimitriy V. Masterov. "The Productivity Argument for Investing in Young Children. NBER Working Paper No. 13016, Issued in April 2007». Slate Online. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Convention on the Rights of the Child». United Nations. 1989 թ․ նոյեմբերի 20.
- ↑ (PDF) https://www.un.org/en/development/desa/population/migration/generalassembly/docs/globalcompact/A_RES_70_1_E.pdf.
{{cite web}}: Missing or empty|title=(օգնություն) - ↑ «Education 2030: Incheon Declaration and Framework for Action Towards inclusive and equitable quality education and lifelong learning for all – UNESCO IITE». 2018 թ․ մարտի 13.
- ↑ Beiter, Klaus Dieter (2006). The protection of the right to education by international law : including a systematic analysis of Article 13 of the International Covenant on Economic, Social, and Cultural Rights. Leiden: Martinus Nijhoff Publishers. ISBN 978-90-04-14704-1.
- ↑ (PDF) https://www.ohchr.org/sites/default/files/Documents/ProfessionalInterest/cedaw.pdf.
{{cite web}}: Missing or empty|title=(օգնություն) - ↑ «International Convention on the Protection of the Rights of All Migrant Workers and Members of Their Families». OHCHR (անգլերեն).
- ↑ «Convention on the Rights of Persons with Disabilities – Articles | United Nations Enable». www.un.org.
- ↑ «A/HRC/56/L.8/Rev.1». undocs.org. Վերցված է 2025-01-03-ին.
- ↑ «UNESCO: Preschool Curricula» (PDF). UNESCO. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Preschool for Child Rights». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ Epstein, A, Larner, M and Halpern, R. 1995. A Guide to Developing Community-Based Family Support Programs. Ypsilanti, Michigan, High/Scope Press.
- 1 2 3 Marope, P.T.M.; Kaga, Y. (2015). Investing against Evidence: The Global State of Early Childhood Care and Education (PDF). Paris, UNESCO. էջեր 16–17. ISBN 978-92-3-100113-0. Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
- 1 2 3 UNICEF. 2013. State of the World's Children. Children with Disabilities. New York, UNICEF.
- ↑ UNESCO. 2010. The World Conference on Early Childhood Care and Education: Building the Wealth of Nations – Concept Paper Արխիվացված 28 Մարտ 2017 Wayback Machine.
- ↑ Eurydice. 2009. Tackling Social and Cultural Inequalities through Early Childhood Education and Care in Europe. Brussels, Eurydice.
- ↑ Araujo, María Caridad; Rubio-Codina, Marta; Schady, Norbert (2021). 70 to 700 to 70,000: Lessons from the Jamaica Experiment (Report). doi:10.18235/0003210. hdl:10419/237505.
- 1 2 3 Jepkemboi, Grace; Jolly, Pauline; Gillyard, KaNesha; Lissanu, Lydia (2016 թ․ սեպտեմբերի 2). «Educating Orphaned and Vulnerable Children in Elgeyo-Marakwet County, Kenya». Childhood Education. 92 (5): 391–395. doi:10.1080/00094056.2016.1226114. PMC 5383207. PMID 28392577.
- ↑ Robson, Sue; Kanyanta, Sylvester Bonaventure (2007 թ․ հուլիս). «Moving towards inclusive education policies and practices? Basic education for AIDS orphans and other vulnerable children in Zambia». International Journal of Inclusive Education. 11 (4): 417–430. doi:10.1080/13603110701391386.
- ↑ Demeke, Mulugeta Mekonnen; Gebremedhin, Zewdu Alem; Yohannes, Tesfaye Kidane (2022). «The Role of Technology in Early Childhood Education: Enhancing Learning Experiences». Proceeding of the International Conference of Inovation, Science, Technology, Education, Children, and Health. 2 (1): 278–282. doi:10.62951/icistech.v2i1.146.
- ↑ «Childhood in a Digital World: Screen time, skills and mental health». UNICEF Innocenti – Global Office of Research and Foresight. 2025. Վերցված է 2026 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Karmacharya, Swasti (2023). «Children's Rights to Education in the Digital Era: Barriers of the Digital Divide for Children of Low-Income Families in Nepal». Global Campus Asia-Pacific. Վերցված է 2026 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Awards 2012: Individuals - Lifetime achievement award». Nursery World (անգլերեն). 2012 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2024-07-13-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Neaum, S. (2013). Child development for early years students and practitioners. 2nd Edition. London: Sage Publications.
- Learning Journey, Inspire Early. «Inspire ELJ New Child Care Preston | Montessori | Reggio Emilia». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- National Institute for Early Education Research
- National Education Association

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաղ մանկության կրթություն» հոդվածին։
| ||||||