Վաղինակ Վարդանյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վաղինակ Վարդանյան (այլ կիրառումներ)
Վաղինակ Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 12, 1923 |
Մահացել է | 1990 |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1943) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1962) |
Մասնագիտություն | բժիշկ |
Վաղինակ Եգորի Վարդանյան (նոյեմբերի 12, 1923 - 1990), հայ վնասվածքաբան-օրթոպեդ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր (1966):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղինակ Վարդանյանը ծնվել է 1923 թվականի նոյեմբերի 12-ին։ 1943 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1953-1964 թվականներին աշխատել է Կուբանի (ՌԴ) բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում[1], 1964-1966 թվականներին՝ Ալժիրի հոսպիտալում, 1968 թվականից՝ Կուբանի բժշկական ինստիտուտի վնասվածքաբանության, օրթոպեդիայի և ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի վարիչ[2]։
Աշխատանքները վերաբերում են հոդախախտերի (արթրոզ) վիրաբուժական բուժմանը և հիվանդների ու հաշմանդամների վերականգնման, կոնքազդրային և այլ հոդերի բնածին հոդախախտումների, կլինիկայում վնասվածքաբանական օրթոպեդիական ժամանակակից բուժման եղանակների ներդրմանը։ Գործուն մասնակցություն է ունեցել Կուբանում վնասվածքաբանական և օրթոպեդիական ծառայության կազմակերպման ու զարգացման բնագավառում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Кубанская Государственная Медицинская Академия». www.kgma.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
- ↑ 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 545։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ВАРТАНЯН Вагинак Егорович // Ортопедия, травматология и протезирование. - 1983. - № 12. - С. 62-63.