Վաղինակ Ասլանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վաղինակ Ասլանյան
Ծնվել էդեկտեմբերի 21, 1918(1918-12-21)
ԾննդավայրԵրևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն
Վախճանվել էապրիլի 8, 2005(2005-04-08) (86 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ (1938), Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1950) և Գեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիա (1941)
Մասնագիտություննկարիչ
ՊարգևներՀայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ

Վաղինակ Սիրեկանի Ասլանյան (դեկտեմբերի 21, 1918(1918-12-21), Երևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն - ապրիլի 8, 2005(2005-04-08), Երևան, Հայաստան), հայ նկարիչ, գծանկարիչ, Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ: Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ: Հայրենական մեծ պատերազմի մասնակից: Հայրենական մեծ պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղինակ Ասլանյանը ծնվել է 1918 թվականի դեկտեմբերի 21-ին, Երևանում, Արևմտյան Հայաստանից գաղթած բանվորի ընտանիքում: 1934-1938 թվականներին սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1950 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, 1938-1939 թվականներին աշխատել է Կալինինոյի շրջանի Սարատովկա գյուղում, որպես մանկավարժ: 1938-1941 թվականներին սովորել է Կիևի գեղարվեստի ակադեմիայում, Բ. Վ. Յոհանսոնի արվեստանոցում (1950-1953, Մոսկվա)։

1939-1942 թվականներին ծառայել է Կարմիր բանակում (63-րդ Անդրկովկասյան հրաձգային դիվիզիայի 170-րդ սակրավորների հատուկ գումարտակում): 1941 թվականի օգոստոսի 25-ից Ասլանյանի դիվիզիան գտնվել է Պարսկաստանում (Խոյ և Մակու քաղաքներում՝ թուրքական սահմանի մոտ): 1941 թվականի դեկտեմբերի 31-ին Նովոռոսիյսկից մեկնած զորքերի հետ գրավել են Թեոդոսիա քաղաքը: 1942 թվականին վիրավորվել է , տեղափոխվել Կերչի հոսպիտալ, այնուհետև՝ Տուապսե քաղաք, ապա՝ Կիսլովոդսկ: Բուժվելուց հետո ուղարկել են Բաքու, որտեղից էլ զորացրվել է , որպես Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ: Պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանով և բազմաթիվ այլ մեդալներով[1]:

1960 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, պրոֆեսոր՝ 1987 թվականից[2]:

Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ
  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
  • Հայրենական մեծ պատերազմի երկրորդ աստիճանի շքանշան

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծել է հիմնականում դիմանկարներ, դիմանկարային կոմպոզիցիաներ[4]։

  • «Գորկին Հայաստանում», 1945
  • «Երիտասարդ Ալեքսանդր Սպենդիարյանը և Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը» 1952-1953
  • «Կոմիտասի անվան քառյակը» 1955-1957
  • «Արամ Խաչատրյանի հեղինակային համերգը» 1960
  • «Իմ Էրեբունի», 1984-1985
  • «Կանտատ խաղաղության» 1987
  • «Գ. Դոլիձեի դիմնանկարը», 1961
  • «Մարտիրոս Սարյանի դիմանկարը», 1967[5]
  • «Գուրգեն Ջանիբեկյանի դիմանկարը», 1972
  • «Պրոֆեսոր Ա. Լ. Միքայելյանի դիմանկարը», 1993

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]