Վաղը չի լինելու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաղը չի լինելու
անգլ.՝ No Tomorrow
Երկիր ԱՄՆ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ
ՀիմքComo Aproveitar o Fim do Mundo?
Լեզուանգլերեն
ԿինոընկերությունՌեդե Գլոբո
Տևողություն43 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Վաղը չի լինելու» (անգլ.՝ No Tomorrow), ռոմանտիկ կատակերգություն-դրամա, որի պրեմիերան կայացել է է The CW-ում՝ 2016 թվականի հոկտեմբերի 4-ին[1]։ Սերիալը մշակվել է Քորինա Բրինկերհոֆի կողմից և հիմնված է «Ինչպես վայելել աշխարհի վերջը» (Como Aproveitar o Fim do Mundo) բրազիլական հեռուստասերիալի վրա, որը թողարկվել է 2012 թվականին Globo-ի կողմից[2][3]։

2016 թվականի նոյեմբերի 16-ին CW-ն պաշտոնապես հայտարարել է, որ առաջին եթերաշրջանում կլինեն ընդամենը 13 դրվագներ, իսկ եթերաշրջանի եզրափակիչ դրվագը ցուցադրվել է 2017 թվականի հունվարի 17-ին[4]։ 2017 թվականի մայիսի 8-ին հայտնի է դարձել, որ սերիալը դադարեցվել է մեկ եթերաշրջանի ավարտից հետո[5]։

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի սյուժեն պտտվում է Իվիի շուրջը, որը հանդիպում է ազատության սիրահար մի երիտասարդի, որն աղջկան ոգեշնչում է կազմել գործողությունների ցանկ, որոնք նա պետք է հասցնի կատարել նախքան աշխարհի վերջը, որը, ինչպես նա է պնդում, վրա կհասնի 8 ամիս և 12 օր հետո։ Նա ձեռնամուխ է լինում իր ցանկի կետերի իրականացմանը և ընկերների հետ փորձում պարզել, թե կարելի է արդյոք այն լուրջ ընդունել[6]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջոշուա Սաս - Կսավիե Հոլիդեյ
  • Թորի Անդերսոն - Իվի Քովինգտոն
  • Ջոնաթան Լեգդոն - Հենգ Բարքլի
  • Սարայու Բլյու - Կարիմա
  • Ջեսի Ռաթ - Թիմոթի Ֆինգեր
  • Էմի Պիետց - Դեյդրե Հեքմեյեր

Երկրորդական դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թեդ Մաքգինլի - Գարի Քովինգտոն
  • Քելլի Սթեյբլս - Մերի Էնն
  • Ջիջի Ռայս - Գլորիա Քովինգտոն
  • Վիննի Չիբեր - Ռոեն

Քննադատների արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

TV Guide-ի խմբագիրները «Վաղը չի լինելու» սերիալն ընդգրկել են 2016/17 թվականների հեռուստասեզոնի ամենասպասվող նոր նախագծերի տասնյակում[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Prudom, Laura (2016 թ․ մայիսի 12). «CW Picks Up 'Riverdale,' 'Frequency,' 'No Tomorrow' to Series». Variety. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  2. Globo will have its Brazilian series adapted by The CW for the 2016/2017 fall schedule Արխիվացված 2016-10-09 Wayback Machine from Globo International Press Release (May 19, 2016)
  3. «The CW fall TV 2016 premiere dates: 'The Flash' and 'No Tomorrow' kick off October rollout». 2016 թ․ հունիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  4. Swift, Andy (2016 թ․ նոյեմբերի 16). «'Frequency' And 'No Tomorrow': Cancelled Or Renewed? — No More Episodes». TVLine. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  5. Strauss, Bettina (2017 թ․ մայիսի 8). «'Frequency,' 'No Tomorrow' Canceled at The CW». The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  6. Andreeva, Nellie (2016 թ․ մայիսի 12). «'Riverdale', 'Frequency' & 'No Tomorrow' Picked Up To Series By The CW». Deadline.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  7. "Our 10 Most Anticipated New TV Shows of Fall 2016" from TV Guide (September 16, 2016)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]