Վաղենակ բժշկական
| Վաղենակ բժշկական | |
Վաղենակ բժշկական | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
| Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
| Ենթաընտանիք | Աստղածաղկայիններ (Asteroideae) |
| Վերնատրիբա | Calendulodae |
| Տրիբա | Calenduleae |
| Ցեղ | Վաղենակ (Calendula) |
| Տեսակ | Վաղենակ բժշկական (C. officinalis) |
| Միջազգային անվանում | |
| Calendula officinalis | |
Վաղենակ բժշկական կամ կալենդուլա բժշկական[1] (լատիներեն՝ Caléndula officinális), խոտաբույս, աստղածաղկազգիների (Asteraceae) ընտանիքի վաղենակ ցեղի տեսակ։
Տարածում և էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուծահարմարեցվել և մշակվում է Եվրոպայի, Ասիայի և Ավստրալիայի բարեխառն կլիմայական պայմաններում: Բույսի հայրենիքը անհայտ է[2], այլ տվյալներով՝ Իսպանիայի բնիկ տեսակ է[3]։
Բույսը ֆոտոֆիլ է, ցրտադիմացկուն (դիմանում է մինչև -5 °C սառնամանիքին), ոչ պահանջկոտ։
Բուսաբանական նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Միամյա կամ երկամյա ուղղաձիգ խոտաբույս է՝ 20-ից 75 սմ բարձրությամբ։ Արմատն առանցքային է։
Ցողունները հաստ են, շերտավոր, բաց կանաչ, թանձրացած կպչուն գեղձային մազիկներով։ Տերևները պարզ են, հերթադիր, բաց կանաչ, երկարավուն կամ օվալաևւ, նոսր կոշտ մազիկներով։
Պատիճը միաշարք է, նեղ տերևներով։ Լեզվակային ծաղիկները դեղին կամ նարնջագույն են, վերևից՝ փայլուն, ներքևից՝ անփայլ, գլանայինները՝ փոքր, դեղին, նարնջագույն կամ մուգ շագանակագույն: Ծաղկաբույլերը 5-6 սմ տրամագծով են:
Պտուղները տարբեր ձևերի և չափերի հունդեր են։ Բոլոր մասերը բույսերի ունեն սուր բույր[4]։
Ծաղկում է հունիսից մինչև աշնանային ցրտահարության։ Պտուղները հասունանում են հուլիս-սեպտեմբեր ամիսներին։ Բազմանում է սերմերով։
- Բույսի մասեր
- Սերմնաբույս
- Կոկոն
- Ծաղկաբույլ
- Չհասունացած պտուղ
- Հասած պտուղ
- Սերմեր
- Ծաղկափոշի
Նշանակություն և կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեկորատիվ բույս
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղենակն աճեցվում է անձնական հողամասերում, հիմնականում որպես դեկորատիվ բույս, այդ թվում նաև ծաղկեփնջերի համար քաղելու նպատակով: Աճեցվում է բաց հողում, իսկ ցածրաճ սորտերն օգտագործվում են ճանապարհամերձ ծաղկաթմբերում և ծաղկամաններում[5]։
Բժշկական վաղենակի սորտերը չափազանց բազմազան են գույնով՝ գունատ բեժից մինչև կարմրանարնջագույն, լայն տարածում ունեն բազմաթերթ սորտերը։
- Վաղենակի տարբեր տեսակներ
- «Վարդագույն անակնկալ» տեսակ
- Բազմաթերթ տեսակ
Տնեսական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այգիներում և բանջարանոցներում վաղենակը տնկվում է որպես ռեպելենտ բույս[6], քանի որ այն իր ֆիտոնցիդներով վանում է վնասատու միջատներին՝ թրթուրներին, որդերին, տզերին, կոլորադյան բզեզներին և այլն[7]։
Աստղածաղիկների հետ վաղենակի հարևանությունը կանխում է դրանց մոտ սև ոտիկի զարգացումը[6]։
Ունի Ալելոպաթիկ հատկություններ. վաղենակի արմատներն արտազատում են նյութեր, այդ պատճառով մոտ տնկելու դեպքում դրանք կարող են հետաձգել, օրինակ, բողկի, ռեհանի աճը[8]։
Կալենդուլան օգտագործվում է որպես սիդերատ[7] և կենդանիների կերի համար[3]։
Օգտագործումը սննդում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգտագործվում է պանիրն ու կարագը համեմելու և գունավորելու համար, որպես տարբեր ուտեստների համեմունք և որպես խավարտ ապուրների, աղցանների, շոգեխաշած ուտեստների հետ։
Յ. Կիբալայի «Համեմունքներ և համեմանքներ» գրքում ասվում է.
Վաղենակը հիանալիորեն լուծվում է ճարպերի մեջ, այդ պատճառով, եթե ուզում ենք գեղեցիկ երանգ հաղորդել խմորին, նախ պետք է կաթի մեջ եփել վաղենակի թերթիկներ։
Վաղենակներն առավել մեծ ժողովրդականություն են վայելել միջնադարում, երբ ընդունված էր դրանցով ապուրներին գույն տալ։ Նրանց վերագրվում էր նաև բուժիչ ուժ։ «Միայն վաղենակի վրա նետած հայացքը վանում է վատ տրամադրությունը և ամրացնում տեսողությունը», — գրված է մի հին գրքում: Աղջիկները դրանցից ծաղկեպսակներ են հյուսում, որոնցով զարդարում են իրենց գլուխը ծննդյան կամ անվանակոչության օրը, որպեսզի իրենց գլուխները շրջանակված լինեին դեղին և կարմիր գույներով։
Եթե վաղենակները բացեն իրեն ծաղկեպսակները վաղ առավոտյան, պարզ եղանակի նշան է, եթե ավելի ուշ՝ անձրևի, ամպրոպի: Ժողովրդական հավատալիք[9]։
Բուժական կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծաղիկներն օգտագործվել են հին հունական, հռոմեական, մերձավորարևելյան և հնդկական մշակույթներում որպես դեղաբույս[10] և շատ դեպքերում շարունակում է օգտագործվել նաև ներկայում:
Ավանդական բժշկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավանդական բժշկության մեջ օգտագործվում է վերքերի բուժման համար, որպես մանրէասպան և հակաբորբոքային միջոց. թրմուկը՝ որպես լեղամուղ, թուրմը՝ անգինայի, ստամոքսաղիքային հիվանդությունների, լյարդի բորբոքային պրոցեսների, պարոդօնտալ հիվանդության բուժման համար, քսուքը՝ կապտուկների, կտրվածքների, ֆուրունկուլոզի, այրվածքների դեպքում, ախտահանում է վերքերը, «Կալեֆլոն» դեղանյութը՝ որպես հակախոցային միջոց[11]։
Ապացուցողական բժշկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույսի դեղաբանական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վաղենակի հյութը կարող է ունենալ in vitro հակավիրուսային, հակագենոտոքսիկ և հակաբորբոքային հատկություններ[12]։ In vitro վերլուծության մեջ C. officinalis մեթանոլային դեղանյութը ցույց է տվել հակաբակտերիալ ակտիվություն, և ինչպես մեթանոլի, այնպես էլ էթանոլի դեղանյութերը ցույց են տվել հակասնկային ակտիվություն[13]։

Դեղագործական հումք
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես բուժիչ բույս՝ վաղենակն աճեցվում է արդյունաբերական տնկարկներում:
Որպես դեղագործական հումք օգտագործվում են վաղենակի ծաղիկները (լատիներեն՝ Flores Calendulae)։ Ծաղիկները մի քանի անգամ հավաքվում են ծաղկման սկզբից մինչև ցրտահարություն՝ 3-5 օրը մեկ։ Չորացնում են չորանոցներում 50-60 °C ջերմաստիճանում, ավելի հազվադեպ՝ օդային չորանոցներում կամ հովանոցների տակ՝ լավ օդափոխության պայմաններում: Հումքի պահպանման ժամկետը 2 տարի է[11]։
Բույսի վերգետնյա մասում պարունակվում են դաբաղանյութեր, ֆիտոնցիդներ, սերմերում՝ ճարպային յուղ և ալկալոիդներ, ծաղիկները պարունակում են եթերային յուղ, կարոտինոիդներ (α- և β- կարոտիններ, լիկոպին, լյութեին, վիոլաքսանտին և այլն), ֆլավոնոիդներ, սապոնիններ, սալիցիլաթթու, խեժեր, օրգանական թթուներ, ալկալոիդների հետքեր[11]։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաքսոնոմիա[14]
[խմբագրել | խմբագրել կոդը]Calendula officinalis L., 1753, Sp. Pl. : 921 Վաղենակ բժշկական տեսակը պատկանում է բարդածաղկավորների (Asteraceae) ընտանիքի աստղածաղկավորների կարգի վաղենակ ցեղին։

Ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Calendula aurantiaca Kotschy ex Boiss.
- Calendula eriocarpa DC.
- Calendula hydruntina Lanza
- Calendula officinalis f. pleniflora Moldenke
- Calendula officinalis var. officinalis
- Calendula officinalis var. parviflora Kuntze
- Calendula officinalis var. prolifera Hort.
- Calendula prolifera hort. ex Steud.
- Calendula ranunculodes hort.
- Calendula santamariae Font Quer
- Calendula sinuata var. aurantiaca (Kotschy ex Boiss.) Boiss.
- Caltha officinalis (L.) Moench
Մշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոչ պահանջկոտ և պարզ մշակություն ունեցող բույս է[15]։
Սերմերը ցանում են բաց հողում կամ սածիլավորման եղանակով։
Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, բայց նախընտրում է չեզոք հողը։ Աղքատ հողերի վրա ցանկալի է սնուցումը հանքային պարարտանյութերով:
Ախտահարվում է սև բծավորությամբ, իսկական և կեղծ ալրացողով, վնասվում է ուտիճներից[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Calendula officinalis L. — Календула лекарственная, ноготки». БИН РАН (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023-02-10-ին. Վերցված է 2023-02-10-ին.
- ↑ Ըստ GRIN կայքի տվյալների։
- 1 2 «Calendula officinalis L.». Plants of the World Online (անգլերեն). Kew Science. Արխիվացված օրիգինալից 2023-12-08-ին. Վերցված է 2023-10-18-ին.
- ↑ Roy Genders Scented flora of the world. — London: Hale, 1977. — 560 с. — ISBN 978-0-7090-5440-5
- ↑ Наталья Петренко, Дина Кудрявец Цветы для любого цветника за один сезон. 80 самых популярных и редких растений для вашего сада. — М.: Эксмо, 2019-01-06. — С. 142–144. — 322 с. — ISBN 978-5-04-149833-7
- 1 2 «Цветы против вредителей: красота с пользой». Дачные Советы (ռուսերեն). 2013. Արխիվացված օրիգինալից 2023-12-02-ին. Վերցված է 2023-10-17-ին.
- 1 2 Olga (2017-09-09). «Календула от вредителей на огороде: полезные смешанные посадки, видео». Glav-Dacha.ru - всё про дачу, сад, огород и выращивание растений (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023-02-03-ին. Վերցված է 2023-10-17-ին.
- 1 2 «Календула. Описание, выращивание и уход». www.5-nt.ru. Վերցված է 2023-10-17-ին.
- ↑ Стрижёв А. В. Календарь русской природы. — 3-е изд., перераб — М.: Моск. рабочий, 1981. — С. 209.
- ↑ «Calendula officinalis calendula, Pot Marigold PFAF Plant Database». Plants For A Future (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-10-04-ին. Վերցված է 2023-10-18-ին.
- 1 2 3 Блинова К. Ф. и др. Ботанико-фармакогностический словарь: Справ. пособие / Под(չաշխատող հղում) ред. К. Ф. Блиновой, Г. П. Яковлева. — М.: Высш. шк., 1990. — С. 192—193. — ISBN 5-06-000085-0
- ↑ Jimenez-Medina E; Garcia-Lora; Paco; Algarra; Collado; Garrido (2006). «A new extract of the plant Calendula officinalis produces a dual in vitro effect: cytotoxic anti-tumor activity and lymphocyte activation». BMC Cancer. 6: 119. doi:10.1186/1471-2407-6-119. PMC 1513589. PMID 16677386.
{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Efstratiou E; Hussain; Nigam; Moore; Ayub; Rao (2012). «Antimicrobial activity of Calendula officinalis petal extracts against fungi, as well as Gram-negative and Gram-positive clinical pathogens». Complement Ther Clin Pract. 18 (3): 173–176. doi:10.1016/j.ctcp.2012.02.003. PMID 22789794.
- ↑ «Calendula officinalis». WFOPL (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-01-14-ին. Վերցված է 2023-02-10-ին.
- ↑ Аргументы и факты. На даче. No23/2014. — Litres, 2017. — С. 3. — 16 с. — ISBN 978-5-457-73709-9
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Calendula officinalis // Ботанический словарь / сост. Н. И. Анненков. — СПб.: Тип. Имп. АН, 1878. — XXI + 645 с.
- Ботанико-фармакогностический словарь: Справ. пособие / К. Ф. Блинова, Н. А. Борисова, Г. Б. Гортинский и др.; Под ред. К. Ф. Блиновой, Г. П. Яковлева. — М.: Высш. шк., 1990. — С. 192—193. — ISBN 5-06000085-0
- Дудченко Л. Г., Козьяков А. С., Кривенко В. В. Пряно-ароматические и пряно-вкусовые растения: Справочник / Отв. ред. К. М. Сытник. — Киев: Наукова думка, 1989. — 304 с. — 100 000 экз. — ISBN 5-12-000483-0.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաղենակ բժշկական» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաղենակ բժշկական» հոդվածին։ |
| ||||||||||||||