Վաղարշակ Հարությունյան (դաշնակահար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաղարշակ Հարությունյան
Ծնվել էհունիսի 26, 1961(1961-06-26) (62 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտությունդաշնակահար
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Հայաստանի հանրային ռադիո և Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան (1979) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1991)

Վաղարշակ Վիդոկի Հարությունյան (հունիսի 26, 1961(1961-06-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահար, մանկավարժ, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր (2011)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղարշակ Հարությունյանը ծնվել է 1961 թվականի հունիսի 26-ին Երևանում։ 1979 թվականին ավարտել է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը, 1984 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը, իսկ 1991 թվականին՝ ասպիրանտուրան (երեքն էլ՝ ղեկ.՝ Ս. Բարսեղյան)։

Հանդես է եկել որպես մենակատար, նաև սիմֆոնիկ նվագախմբերի ու անսամբլների հետ։

1981-1993 թվականներին եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի նվագախմբի մենակատար, 1995-1996 թվականներին՝ ՀՀ ռադիոյի երաժշտական ծրագրերի տնօրեն, 1993-2011 թվականներին՝ Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի դաշնամուրի բաժնի վարիչ։

1987 թվականին սկսել է դասավանդել Երևանի պետական կոնսերվատորիայում (2011 թվականից՝ պրոռեկտոր)։ 2000 թվականին սկսել է վարպետության դասեր վարել Փարիզի, Մոնրեալի, Բեյրութի («Բարսեղ Կանաչյան»), Սալոնիկի կոնսերվատորիաներում և այլուր։

Մենահամերգներով շրջագայել է Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Լվովում, Ալմաթիում, Գրոզնիում, Աթենքում, Փարիզում, Մոնրեալում, Վիսբադենում, Բեյրութում և այլուր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։