Վաղարշակ Հայրապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վաղարշակ Հայրապետյան
փետրվարի 15, 1921(1921-02-15)[1] - 1994
ԾննդավայրԱկնաղբյուր, Ադրբեջան[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
Կոչումստարշինա
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Փառքի առաջին աստիճանի շքանշան Փառքի երկրորդ աստիճանի շքանշան Փառքի երրորդ աստիճանի շքանշան և «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ)

Վաղարշակ Կարապետի Հայրապետյան (փետրվարի 15, 1921(1921-02-15)[1], Ակնաղբյուր, Ադրբեջան[1] - 1994), սակրավոր, Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ, ՍՄԿԿ անդամ 1944 թվականից։ 1942 թվականի օգոստոսից մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի գործողություններին։ Պրուտ գետի անցման, Լեշնիցա ու Մոստի բնակավայրերի ազատագրման ժամանակ ցուցաբերած քաջության համար Հայրապետյանը պարգևատրվել է Փառքի 3-րդ աստիճանի շքանշանով։

Վիսլա գետի վրայով հետախույզների անցումն ապահովելու և մարտերում ցուցաբերած արիության համար, 33-րդ բանակի հրամանատարի հրամանով, Հայրապետյանը պարգևատրվել է Փառքի 2-րդ աստիճանի շքանշանով։ 1945 թվականի ապրիլ-մայիսին Օդեր գետի վրա թշնամու պաշտպանությունը ճեղքելու, Շպրե գետով հետախույզների անցումը կազմակերպելու, 65 ական վնասազերծելու և 27 ֆաշիստ ոչնչացնելու համար նա պարգևատրվել է Փառքի 1-ին աստիճանի շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 206