Վաղազին
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Վաղազին | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Քաշաթաղ | |
Մակերես | 1434,5 կմ² | |
Բնակչություն | 53 մարդ (2015) | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Վաղազին, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության արևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 46 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 96 կմ հեռավորության վրա։ Համայնքը բարձրլեռնային է, ունի 3279,6 հա տարածք, որից 1434,5 հա գյուղատնտեսական նշանակություն, 1664,2 հա անտառային հողեր։ Վաղազին համայնքի սահմանային գոտով հոսում է Շալվա գետը։ Համայնքում ընդգրկված է Մարտիրոս գյուղը, որտեղ բնակվում է 1 մարդ, կա 1 տնտեսություն։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 53 մարդ, կա 13 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.