Վահրամ Մուհենտիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վահրամ Մուհենտիսյան
Ծնվել է 1895
Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Երկիր Flag of Turkey.svg Թուրքիա
Մահացել է 1952
Ստամբուլ, Թուրքիա
Մասնագիտություն դիրիժոր, ջութակահար և մանկավարժ
Գործիքներ ջութակ

Վահրամ Գրիգորի Մուհենտիսյան (1895, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1952, Ստամբուլ, Թուրքիա), հայ ջութակահար, դիրիժոր, մանկավարժ, պրոֆեսոր։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջութակի դասեր է առել Հովսեփ Սինանյանից: 1919 թվականից սկսել է երաժշտական-մանկավարժական գործունեությունը։ 1923 թվականին, ներգրավելով իր աշակերտներին, Կ. Պոլսում ստեղծել է սիմֆոնիկ նվագախումբ և մոտ 20 տարի ղեկավարել այն։ 1930-1934 թվականներին նրա ջանքերով կազմակերպվել է 150 հոգանոց նվագախումբ և երգչախումբ, որը 1933 թվականին Կ. Պոլսում առաջին անգամ հնչել է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան։ 1936 թվականին համերգներով հանդես է եկել իր հիմնադրած լարային նվագախմբով։ Մուհենտիսյանը կազմել է նաև ջութակի ուսուցման ձեռնարկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 77 CC-BY-SA-icon-80x15.png