Վահրամ Մավյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վահրամ Մավյան
Ծնվել էհունիսի 27, 1926(1926-06-27)
ԾննդավայրԵրուսաղեմ, Մանդատային Պաղեստին
Վախճանվել էհունվարի 11, 1983(1983-01-11) (56 տարեկանում)
Վախճանի վայրԼիսաբոն, Պորտուգալիա
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և հասարակական գործիչ
Լեզուհայերեն
ՔաղաքացիությունPalestine-Mandate-Ensign-1927-1948.svg Մանդատային Պաղեստին
Վահրամ Մավյան Վիքիդարանում

Վահրամ Հակոբի Մավյան (հունիսի 27, 1926(1926-06-27), Երուսաղեմ, Մանդատային Պաղեստին - հունվարի 11, 1983(1983-01-11), Լիսաբոն, Պորտուգալիա, թաղված է Բեյրութում), հայ գրող, հասարակական գործիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահրամ Մավյանը ծնվել է 1926 թվականի հունիսի 27-ին, Երուսաղեմում: 1940-1944 թվականներին սովորել է Երուսաղեմի Սրբոց թարգմանչաց վարժարանում և անգլիական քոլեջում: 1961 թվականին ավարտել է Բելֆաստի համալսարանի անգլիական գրականության, հոգեբանության և փիլիսոփայության եռամյա դասընթացները: 1948-1950 թվականներին դասավանդել է Նիկոզիայի Ազգային Մելիքյան վարժարանում, 1950-1958 թվականներին և 1961-1963 թվականներին՝ Մելգոնյան կրթական հաստատությունում: 1963-1983 թվականներին եղել է Լիսաբոնի «Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության» հայկական բաժնի վարչության անդամ:

Լույս են տեսել Մավյանի «Համեցող վերադարձ» (1956) բանաստեղծությունների, «Հայու բեկորներ» (1967), «Անկապ օրագիր» (1968), «Ամեն տեղ հայ կայ (1977), «Մխացող հոգիներ» (1977) պատմվածքների, էսսեների, օրագրությունների ժողովածուները: Մավյանի ստեղծագործությունների[1] հիմնական թեման աշխարհացրիվ «Հայու բեկորներու» ճակատագիրն է[2]:

Մավյանը մահացել է 1983 թվականի հունվարի 11-ին, Լիսաբոնում:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայու բեկորներ: Արձակ, Մավյան, Վահրամ, Խմբագիր Սեյրանուհի Գեղամյան, Երևան, Գրաբեր, 2014[3]:
  • Ամբողջական երկեր, 2-րդ հրատարակչություն, Ս. Էջմիածին, 1996:
  • Ամբողջական երկեր, Մավյան, Վահրամ Հակոբի, Անթիլիաս: Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, 1993[4]:
  • Մխացող հոգիներ: [Ակնարկների ժողովածու], Մավյան, Վահրամ Հակոբի, Քեշիշյան, Գրիգոր Սամվելի, Թերզյան, Մարգարիտ Սիմոնի, Երևան, Սովետական գրող, 1977[5]:
  • Հայու բեկորներ: [Պատմվածքներ և ակնարկներ], Մավյան, Վահրամ Հակոբի, Թորանյան, Թորոս Խաչերի, Թերզյան, Մարգարիտ Սիմոնի, Ստեփանյան, Սուրեն Շավարշի, Երևան, Հայաստան, 1967[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՄԱՒԵԱՆ ՎԱՀՐԱՄ»։ www.digilib.am։ Վերցված է 2019-04-27 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 51-52
  3. Մավյան Վահրամ Հակոբի (2014)։ Հայու բեկորներ: Արձակ։ Սփյուռքահայ գրողներ։ Երևան: Գրաբեր։ ISBN 9789939819525 
  4. Մավյան Վահրամ Հակոբի (1993)։ Ամբողջական երկեր։ Անթիլիաս: Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ 
  5. Մավյան Վահրամ Հակոբի, Քեշիշյան Գրիգոր Սամվելի (1977)։ Թերզյան Մարգարիտ Սիմոնի, ed.։ Մխացող հոգիներ: Ակնարկների ժողովածու։ Սփյուռքահայ գրողներ։ Երևան: Սովետական գրող 
  6. Մավյան Վահրամ Հակոբի, Թորանյան Թորոս Խաչերի, Ստեփանյան Սուրեն Շավարշի (1967)։ Թերզյան Մարգարիտ Սիմոնի, ed.։ Հայու բեկորներ: Պատմվածքներ և ակնարկներ։ Սփյուռքահայ գրողներ։ Երևան: Հայաստան 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]