Վահրամ Ասատուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահրամ Ասատուրյան
Ծնվել է1876
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել էանհայտ
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրԿեդրոնական դեղատուն

Վահրամ Ասատուրյան (Ասատուր Ասատուրյան), (1876, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - ?), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահրամ Ասատուրյանը ծնվել է 1876 թվականի Կոստանդնուպոլսի Բեյքոզ թաղամասում։ 1905 թվականին ավարտել է դեղագործական կրթությունը և դեղագործ աշխատել։ Ապրել է Կոստանդնուպոլսի Կետիկ փաշա թաղամասում։ 1909-1913 թվականներին Կոստանդնուպոլսի նրա Կեդրոնական դեղատանը եղել է նաև բժշկի ընդունարան, որտեղ աշխատել է բժիշկ Հակոբը։ Եղել է հանրային գործիչ։ 1915 թվականի ապրիլի 11 (24)-ին ոստիկանությունը նրան ձերբակալել է և բանտարկել Կոստանդնուպոլսի կենտրոնական՝ բանտում, որտեղից աքսորվել է Չանղըրը՝ հայ մտավորականների խմբի հետ։ Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա։ Չանղըրըի բանտից բազում տանջանքներ կրելով ինչ-ինչ հանգամանքներում տեղափոխվել է Մեսքենեի աքսորավայրը։

Մեսքենեում և Հալեպում բժշկի օգնականի կարգավիճակով անցել է զինվորական ծառայության՝ ենթասպայի աստիճանով և այդպիսով փրկվել սպանվելուց։ Զինվորական ծառայության ընթացքում բժշկական օգնություն է ցուցաբերել այդտեղով անցնող բազմաթիվ տարագիր հայ գաղթականների։ Եղեռնից հետո վերապրել է։ 1918 թվականին Կոստանդնուպոլսի Կետիկ փաշա թաղամասում բացել է սեփական դեղատուն։ 1926-1927 թվականներին եղել է սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցի ղեկավարների կազմում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պալաքեան Գրիգորիս ծ. վրդ. «Հայ գողգոթան», Վիեննա, 1922
  • Պալաքյան Գրիգորիս ծ. վրդ. «Հայ գողգոթան, Երևան, 1991
  • Յարման Արսեն «Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն)», Ստամբուլ, 2001
  • Ավագյան Կարինե «Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք և վկայք խաչի», Երևան, 2002
  • Ավագեան Կարինէ «Չանղըրըի 1915 թ. ապրիլի 11, Յիշատակ»… Թանգարանային ցուցանմոյշը, «Հան դէս Ամսօրեայ», 2008, հ. 1-12