Վահե Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վահե Ղազարյան
Vahe Ghazaryan.jpg
Ծնվել էմայիսի 20, 1976(1976-05-20) (43 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունպրոդյուսեր

Վահե Ղազարյան (մայիսի 20, 1976, Երևան), «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ ու վարող, «Առաջին ալիք» ընկերության գլխավոր տնօրեն, «01-99» և «Հատուկ Դեպքեր» հաղորդաշարերի պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1976 թ. մայիսի 20-ին, Երևանում։ 1993 թ. ավարտել է Երևանի Կամոյի անվան թիվ 76 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետ։ Զբաղվել է լրագրողական և հասարակական գործունեությամբ։ 2001 թ. ավարտել է «Հեռուստառադիո» դպրոցը։ Ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Արժանացել է ՀՀ ոստիկանության և ԱԻՆ մեդալների, ոստիկանության պատվոգրի։ «Անալիտիկ» կենտրոնի վարկածով ճանաչվել է «2013 թ.-ի լավագույն լրագրող» կոչմանը։ Լրագրության բնագավառում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար 2018-ին նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ[1] պարգևատրել Երախտագիտության մեդալով: Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002-05 թթ վարել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագիրը, ինչպես նաև «Մետաստազ» հաղորդումը։ 2006-08 թթ եղել է «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի ղեկավարը և վարել «Հարթակ» հաղորդաշարը։ 2008-09 թթ եղել է «Արմենակոբ» հեռուստաընկերության փոխտնօրենը, 2009-10 թթ՝ Ա-ԹիՎի հեռուստաընկերության գլխավոր տնօրենը։ 2010-11 թթ զբաղեցրել է «Արմենիա» հեռուստաընկերության[2] «Ժամը» լրատվական ծառայության տնօրենի պաշտոնը, իսկ 2012 թ-ից «Սուր անկյուն»[3] հաղորդաշարի հեղինակն ու վարողն է։ «Առաջին ալիք» ընկերության գլխավոր տնօրենն է։ «01-99» և «Հատուկ Դեպքեր»[4] հաղորդաշարերի պրոդյուսերն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]