Վահե Հակոբյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահե Հակոբյան (այլ կիրառումներ)
Վահե Հակոբյան
Ծնվել էմայիսի 18, 1977(1977-05-18) (42 տարեկան)
ԾննդավայրՔաջարան, Սյունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Քաղաքական կուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Վահե Մաքսիմի Հակոբյան (18 մայիսի 1977 թ., Քաջարան), ՀՀ պետական գործիչ` Սյունիքի նախկին մարզպետ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ տնտեսագետի որակավորմամբ։
  • 1999 թ. ընդունվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան։
  • 2003 թ. պաշտպանել է գիտական թեզ և ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 թ. - «ԱՎՍԱՓ» ՍՊԸ-ի խորհրդի նախագահ։
  • 2000-2002 թթ. - Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության մոնիտորինգի և աուդիտի վարչության մոնիտորինգի բաժնի պետ։
  • 2003-2004 թթ. - «Զանգեզուր Մայնինգ» ընկերության գործադիր տնօրեն։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004-2007 թթ. - Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 52 ընտրատարածք)։ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
  • 2007-2012 թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 38 ընտրատարածք)։
  • 2012 թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 38 ընտրատարածքից։
  • 2013 թ. հուլիսի 10-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ[1]։
  • 2014 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[2]։
  • 2014 թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ[3]։
  • 2014 թ. նոյեմբերի 21-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[4]։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Անկուսակցական է։

Նախորդող
Սուրիկ Խաչատրյան
ՀՀ Սյունիքի մարզպետ
Վահե Հակոբյան

10 հուլիսի 20134 սեպտեմբերի 2014
Հաջորդող
Սուրիկ Խաչատրյան
Նախորդող
Սուրիկ Խաչատրյան
ՀՀ Սյունիքի մարզպետ
Վահե Հակոբյան

6 հոկտեմբերի 2016
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է
Նախորդող
Անդրանիկ Անդրեասյան
ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
Վահե Հակոբյան

9 սեպտեմբերի 201421 նոյեմբերի 2014
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, Գագիկ Խաչատրյանը (ժ/պ), Արամ Հարությունյանը որպես ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]