Վահե Զիրոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զիրոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահե Զիրոյան
Ծնվել էդեկտեմբերի 3, 1990(1990-12-03) (33 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայբուսակ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունդերասան

Վահե Զիրոյան (դեկտեմբերի 3, 1990(1990-12-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1990 թվականի դեկտեմբերի 3-ին Երևանում, Զիրոյանների ընտանիքում։ 1997 թվականից հաճախել է Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 միջնակարգ դպրոցը։ Մեկ տարի անց՝ 1998 թ.-ին ընդունվել, 2004 թ.-ին ավարտել է Ավետ Տերտերյանի անվան երաժշտական դպրոցի դհոլ, դաշնամուր բաժինները։ 2007 թվականին միջնակարգ ուսուցման ավարտից հետո միանգամից աշխատանքի է անցնել որպես խոհարար։ Մեկ տարի անց՝ 2008 թվականին ընդունվել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ Այնուհետև 2009 թվականին խաղացել է ՈՒՀԱ-ում (Ուրախների և հնարամիտների ակումբ), որում հաջողություններ գրանցելուց հետո համագործակցել է «32 ատամ» ակումբի հետ[1]։ Հենց այստեղից էլ սկսվեց երիտասարդ արվեստագետի կինոկարիերան։ 2012 թվականին ընդունվել է Երևանի Պետական կամերային թատրոն որպես դերասան[2]։ Նույն թվականին նկարահանվել է «Ես եմ» գեղարվեստական ֆիլմում։ 2014 թվականին նկարահանվել է Արա Երնջակյանի «Ժաննա» գեղարվեստական ֆիլմում։ 2015 թվականին նկարահանվել է «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմում, նույն թվականին նկարահանվել է նաև «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում։ Նկարահանվել է նաև տարբեր երաժշտական տեսահոլովակներում, որոնցից է Գարիկ Պապոյանի «Inside my head» երգի տեսահոլովակը[1][2]։ Չնայած նրան, որ արվեստագետի հակումը դեպի երաժշտություն սկիզբ է առել դեռևս մանկուց, այն իր ուրույն դրսևորումն ունեցավ 2014 թվականին, երբ 23-ամյա Վահեն իր մասնակցությունն ունեցավ «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծում, ուր ակնհայտ ձայնային տվյալները նրան հասցրին մինչև նոկաուտ փուլ[3][4]։ Արվեստից բացի դերասանի կյանքի անբաժան մասն է կազմում սպորտը. նախընտրում է ֆուտբոլ, բասկետբոլ, բոքս, սումո,լող։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահե Զիրոյանը 2012 թվականից մինչ օրս աշխատում է Երևանի պետական կամերային թատրոնում, որտեղ նրա մասնակցությամբ բեմադրվել են մի շարք ներկայացումներ, որոնցից են. «Կառավարական համերգ», «Ալբանիա+», «Սիրո խոստովանություն Երևանին» և այլն։

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2012 – «Ես եմ» գեղարվեստական ֆիլմ
  2. 2014 – «Ժաննա» գեղարվեստական ֆիլմ
  3. 2015 – «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմ
  4. 2015 – 2017 «Քարե Դարդ» սիթքոմ
  5. 2015 – «Ուրիշի հոգին» հեռուստասերիալ
  6. 2017 – «Քավարան» հեռուստասերիալ
  7. 2017 – «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալ
  8. 2017 – «Հետհաշվարկ» հեռուստասերիալ
  9. 2018 – «Կարմիր Բլուր» հեռուստասերիալ
  10. 2019-2021 – «Երկուսով» հեռուստասերիալ
  11. 2020 – «Why Women's Women's» սիթքոմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Baghdasaryan, Aram. «AV Production - Վահե Զիրոյան». avproduction.am. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 User, Super. «Վահե Զիրոյան». www.erkat.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  3. ««Հայաստանի ձայնը-3». Վերոնիկա Գրիգորյանի եւ Վահե Զիրոյանի ելույթը ստիպեց ամոթ զգալ Արմեն Մարտիրոսյանին եւ «լացացրեց» Սոնային | NEWS.am Style - Ամենը՝ նորաձեւության եւ ոճի մասին». style.news.am. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  4. «Մասնակիցներ». webcache.googleusercontent.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.