Վահե Զաքարյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահե Զաքարյան | |
---|---|
հոկտեմբերի 12, 1995 - ապրիլի 2, 2016 (20 տարեկան) | |
Ծննդավայր | Հրազդան, Հրազդանի շրջան |
Մահվան վայր | Ջաբրայիլ, Ադրբեջան |
Քաղաքացիություն | ![]() |
Ծառայության տարիներ | 2014 - 2016 |
Կոչում | շարքային |
Մարտեր/ պատերազմներ | Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016) |
Կրթություն | Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ |
Պարգևներ |
Վահե Սամվելի Զաքարյան (հոկտեմբերի 12, 1995, Հրազդան, Հրազդանի շրջան - ապրիլի 2, 2016, Ջաբրայիլ, Ադրբեջան), Հայաստանի զինված ուժերի և Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող, շարքային։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահե Զաքարյանը ծնվել է 1995 թվականի հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ Սամվել Զաքարյանի ընտանիքում։ Ունի երկու քույր, իսկ ինքը տան միակ արու զավակն էր։ 2002 թվականին ընդունվել է տեղի հիմնական դպրոց և ավարտել 2012 թվականին։ Նույն թվականին ընդունվել է Հրազդանի 10-րդ ավագ դպրոցը։ Սովորել է կենսաքիմիկական հոսքում։ Դպրոցն ավարտել է 2014 թվականին։ Ընտանիքով տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն, սակայն Վահեն 13 տարեկան էր, երբ որոշեց թողնել Մոսկվայի հանգիստ կյանքը և վերադարձավ Հայաստան։ Վահեն 11 տարեկանից զբաղվել է սպորտով՝ կարատեով և արևելյան մարտարվեստով։ Բազում հաղթանակներ և մեդալներ ունի, բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող է։ Հայաստանում մասնակցել է բազմաթիվ մրցույթների։ Հայաստանի երկակի չեմպիոն է, ունի երկու սև գոտի։ Աշխարհի մրցույթներին մասնակցելու հրավեր էր ստացել․ մասնակցել է Լեհաստանում կայացած մրցմանը, իսկ Չեխիայում կայանալիք մրցմանը չի հասցրել մասնակցել։ 2014 թվականին ընդունվել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։
Զինվորական ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին 2014/1 զորակոչով զորակոչվել է հայոց բանակ, ծառայության անցնելով Հոկտեմբերյանում։ 6-ամսյա ուսումնական փուլն անցնելուց հետո, որպես տանկի նշանառու-օպերատոր, տեղափոխվել է ԼՂՀ՝ Ջեբրաիլ։ Վահեի տունդարձին մնացել էր 111 օր։ 2016 թվականի ապրիլի 2-ին Վահեն իր տանկով հասավ մինչև հակառակորդի դիրքերը և խոցվեց։ Վահեն զոհվեց՝ բաց տարածքում կռիվ տալով։
Հուղարկավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահեի հոգեհանգիստը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 8-ին Ջրառատ թաղամասի եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ 2016 թվականի ապրիլի 9-ին։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերոսի սխրանքին պատասխան հարազատ դպրոցում փառքի անկյուն է բացվել, որտեղ խնամքով տեղավորված է զինածառայողի լուսանկարները։ Նրանց տան բակում օգոստոսի 12-ին տեղադրվել է հուշաքար և ցայտաղբյուր՝ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի մասնակցությամբ։
Պարգևատրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետմահու Հայաստանի և Արցախի նախագահների կողմից պարգևատրվել է «Արիության» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալներով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ցավում ենք և հպարտանում. Վահե Զաքարյան
- «Ծնողներ կան, որ գոնե տեսել են իրենց երեխեքին, թեկուզ իրենց երեխեքի դին հողին են հանձնել, բայց մենք դա էլ չենք տեսել…». ասում է զոհված Վահե Զաքարյանի հայրը
- Մեր հերոսները Վահե Զաքարյան
- Ապրելու ապրիլ 30.09.16 Վահե Զաքարյան
- Վահե Սամվելի Զաքարյան Արխիվացված 2017-04-16 Wayback Machine
- Հոկտեմբերի 12 ծնունդներ
- 1995 ծնունդներ
- Ապրիլի 2 մահեր
- 2016 մահեր
- Հրազդան քաղաքում ծնվածներ
- Ադրբեջանում մահացածներ
- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Արցախի Հանրապետության զինվորներ
- ՀՀ զինվորներ
- Քառօրյա պատերազմի մասնակիցներ հայկական կողմից