Jump to content

Վահե Արսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արսենյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահե Արսեն
Ծննդյան անունՎահե Արսենյան
Ծնվել էնոյեմբերի 3, 1978(1978-11-03) (45 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ

Վահե Արսեն (Վահե Արսենյան, նոյեմբերի 3, 1978(1978-11-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Հայաստանի գրողների միության անդամ (2004)[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահե Արսենյանը ծնվել է 1978 թվականի նոյեմբերի 3-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլիական բաժինը և ասպիրանտուրան, աշխատում է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնում։ Վահե Արսենի բանաստեղծություններն ու թարգմանությունները (անգլերենից և ռուսերենից), ինչպես նաև գրականագիտական հոդվածները, պարբերաբար տպագրվել են հանրապետական ու արտասահմանյան թերթերում, ամսագրերում և ժողովածուներում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, հոլանդերեն, ռումիներեն, վրացերեն, տաջիկերեն և այլ լեզուներով։

  • Դոնկիխոտասպան իմ հայրենիք, կամ Ի սկզբենե էին, Երևան, 2018[2]։
  • Экспресс “Солнечный Маршрут“, Ереван, 2011.
  • De Terugkeer van de groene goden, Uitgeverij de Brouwerij Maassluis, Nederlads, 2010.
  • Կանաչ աստվածների վերադարձը, Երևան, 2007։
  • Թռչող հեծանիվ, Երևան, 2003[3]։

Թարգմանություններ (անգլերենից)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Բրաուն, Դեն։ Ինֆեռնո։ Վեպ.- Երևան։ Զանգակ, 2015.- 509 էջ։ Վերատպությունը տե՛ս Ինֆեռնո.- Երևան։ Զանգակ, 2017.- 507 էջ։
  • Խաղը։ Արդի սլավոնական գրականություն /Թարգմ.՝ Վ. Արսեն, Դ. Համբարձումյան.- Երևան։ Զանգակ-97, 2009.- 80 էջ.- Բովանդ.՝ Բալլա. Նիտրացի կինը; Հորվաթ Կ.Դ. Խաղը; Յարոշ Փ. Ծաղիկներ՝ ծաղկամանում; Կովալիկ Ու. Լուսնի տիրուհին։
  • Խառատյան Սուսաննա։ Ինքնության գլուխկոտրուկ։ Բանաստեղծություններ.- Երևան։ Զանգակ, 2021.- 81 էջ։
  • Յունան Ռասուլ։ Գետը որ հոսում էր նկարչության կտավներում.- Թեհրան։ Մեեյար, 2004.- 63 էջ։
  • Վուլֆ Վըրջինիա։ Միսիս Դելոուեյ։ Վեպ.- Երևան։ Զանգակ, 2021.- 248 էջ։
  • Հոլանդական «Jambe-2010» ամենամյա բանաստեղծական մրցանակ` «Կանաչ աստվածների վերադարձը» (հոլանդերեն) բանաստեղծական ժողովածուի համար, 2010
  • «Պոեզիայում նորարարության համար» հատուկ մրցանակ` Մոսկվայում կայացած «ԱՊՀ նորամուտների համագործակցություն» միջազգային մրցանակաբաշխության ժամանակ, 2008
  • «Իրեն Գյուլնազարյան» հիմնադրամի «Տարվա լավագույն բանաստեղծ» մրցանակ, 2006
  • Միջազգային PEN (ՊԵՆ) կազմակերպության պոեզիայի ամենամյա մրցույթի հաղթող, 2006
  • «Լավագույն ուսանող-բանաստեղծ» հանրապետական մրցույթի հաղթող, 2002

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Վահե Արսենի մասին ՀԳՄ կայքում
  2. Արսեն, Վահե (2018). Դոնկիխոտասպան իմ հայրենիք։ կամ Ի սկզբենե էին. Zangak Hratarakchʻutʻyun. ISBN 978-9939-68-676-9.
  3. Արսեն, Վահե (2003). Թռչող հեծանիվ։ Բանաստեղծություններ. ՀԳՄ հրատ. ISBN 978-99941-34-12-0.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]