Վահան (ավտոմատ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Վահան (այլ կիրառումներ)
Վահան
Vahan2.JPG
Ենթատեսակ assault rifle
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Տեխնիկական տվյալներ
Փողի տրամաչափ 5.45 մմ
Փողի երկարություն 415 (16.3 ներքին) մմ
Զենքի երկարություն 920 (725 ծալված կոթով) մմ
Զենքի քաշը առանց փամփուշտների 4.08 կգ
Զենքի քաշը լիցքավորված պահեստատուփով 4.18 կգ
Պահեստատուփի տարողություն 30-45 հատ
Փամփուշտի քաշ 3,3-4,1 գ
Փամփուշտի տեսակ 5.45×39mm
Մարտական արագաձգություն 800 կր/ր
Հրաձգության տեմպ 800 կր/ր
Գնդակի սկզբնական արագություն 1000 մ/վ
Ուղիղ կրակի հեռավորություն 800 մ
Նշանառու հեռավորություն 1000 մ
Մահացու կրակի հեռավորություն 500 մ

Վահան, հայկական արտադրության ավտոմատ, նախագծված ինժեներ Վահան Մանասյանի կողմից։

«Վահան»-ը ունի շատ պարզ կառուցվածք, ինչը նպաստում է նրա հեշտ և արագ արտադրմանը։ Աշխարհում եզակի նոր համակարգի զենք է։ Ինքնաձիգը կարող է համալրվել Փողատակային ԳՊ-30 նռնականետով, սվին-դանակով և Վ․ Մանասյանի կոնստրուկցիայով պատրաստված օպտիկայով։ Վ․Մանասյանը զենքը գնելու բազում առաջարկներ է ստացել այլ երկրների կողմից, սակայն մերժել է պատճառաբանելով, որ զենքը պատրաստվածէ իր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության համար։

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զենքի ավտոմատիկան աշխատում է կիսաբաց փականի սկզբունքով ինչը՝ բավականին հեշտացնում է արտադրման պրոցեսը։ Ինքնաձիգի բոլոր մասերը գտնվում են փողի առանցքի ուղղության վրա, որի արդյունքում զենքի թափահարումը հասցվել է նվազագույնին, գնդակները չի ցրում և հասցնում է ուղիղ թիրախին՝ խնայելով փամփուշտները։ «Վահան»-ը արագ արձագանքման զէնք է, շնորհիվ իր պարզ կառուցվածքի։ Կրակում է ԱԿ-74-ի փամփուշտներով և աշխատում է հենց ԱԿ-74-ի ստանդարտ պահեստատուփերով։

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վահանի»-ի կոթը ծալվում է, որի շնորհիվ այն դառնում է ավելի հարմարավետ։ Ինքնաձիգի ձգանը ունի 2 ռեժիմ` մենահատ և կրակահերթ։ Մենահատ կրակելու համար ձգանը կիսով չափ սեղմվում և բաց է թողնվում, իսկ կրակահերթի համար ձգանը պետք է սեղմել մինչև վերջ։ Հարվածաձգանային մեխանիզմը բաղկացած է 5 մասից։ Պահեստատուփը կարող է պարունակել 30 կամ 45 հատ 5,45 տրամաչափի փամփուշտներ։ Փողը կարելի է հեշտությամբ փոխարինել ՆԱՏՕ-ի փողի և կրակել 5.56 տրամաչափի փամփուշտներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]