Վահան (աղանդապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Վահան (այլ կիրառումներ)

Վահան (ծննդյան և մահվան թվականները անհայտ), Պավլիկյան շարժման հայազգի առաջնորդ է, թվով վեցերորդ աղանդապետը։ Գործել է 8-րդ դարի վերջից 9-րդի սկզբին, հավանաբար Նեոկեսարիայի շրջանում (Փոքր ՀայքԲյուզանդական աղբյուրները Վահանին անվանում են «զազիր» մականվամբ, գրում, թե իբրև ապօրինածին էր։ Վահանն ապավինել է իր նախորդի՝ Հովսեփ Լպափրոդիակոսի գաղափարներին, Սերգիոս Տյուքիկոսի գաղափարական նորամուծությունների դեմ գլխավորել պահպանողական թևը։ Վահանը և նրա կողմնակիցները՝ «վահանյանները», այդ պայքարում պարտություն են կրել։ Աղանդապետ է դարձել Սերգիոս Տյուքիկոսը։