Վահան Վարդանյան (բանաստեղծ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Այս հոդվածը հայ բանաստեղծի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Վահան Վարդանյան (այլ կիրառումներ)։
Վահան Վարդանյան
Ծնվել էհունիսի 29, 1962(1962-06-29)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էփետրվարի 17, 2013(2013-02-17) (50 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունբանաստեղծ և դրամատուրգ
ԿրթությունՆար-Դոսի անվան թիվ 14 դպրոց (1979) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1983)
ԱնդամակցությունՀԳՄ
ԶավակներՎահագն Վարդանյան Արեգ Վարդանյան
Վահան Վարդանյան Վիքիդարանում

Վահան Վարուժանի Վարդանյան (1962, հունիսի 29, Երևան - 2013, փետրվարի 17, Երևան), հայ բանաստեղծ, դրամատուրգ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1969-1979 թթ. սովորել է Երևանի Նար-Դոսի անվան միջնակարգ դպրոցում։ 1979 թ. ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետ, 1983 թվականին ավարտել է ռեժիսորական բաժնի Հենրիկ Մալյանի կուրսը։ 1991 թվականից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ ։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-2000 թթ. աշխատել է ՀՀ հեռուստառադիոպետվարչության երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագիր, FM գիշերային հաղորդումների գեղարվեստական ղեկավար։ 2001-2005 թթ. ՀԳՄ «Նոր դար» մշակութային հանդեսի խմբագրակազմի անդամ, պոեզիայի բաժնի խմբագիր։ 2006 թ. հիմնադրել է «Նարցիս» գրական-գեղարվեստական մշակութային հանդեսը, 2006-2013 թթ.՝ եղել է «Նարցիս»-ի և «Գրական էտալոն» հրատարակչության գլխավոր խմբագիրը։ [1]։

Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Չ ափածո պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անդին»
«Սոդոմ»
«Ալեքսանդր»
«Անորոշություն»

Պոեմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խռովք»
«Վերադարձ»
«Ֆրեսկո»
«Վկայություն»
«Մութը մթով»
«Բեմ»
«Կարևորը»
«Հիվանդության քմայքները»

Բանաստեղծական շարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆրեսկո»
«Հողմավար էջեր»
«Ջրերի ահից»
«Կապանք»
«Թեթևսոլիկություն»
«Շառաչուն գնդեր»
«Ձեռնարձակ»
«Պատկերագիրք կամ խոհեր»
«Կերպափոխումներ»
«Անվարժ փառաբանում»
«Երգեհոնի համար»

Արձակ բանաստեղծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Զգայություններ» խորագրով

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Որմնանկար- /բանաստեղծություններ/, Երևան, 1989 թ., «Խորհրդային գրող»,
  2. Խռովք - /բանաստեղծություններ, պոեմներ/, Երևան, 1998 թ., «Նաիրի», 240 էջ
  3. Հայտնություն -/բանաստեղծություններ, տողեր, պիես/, Երևան, 2002 թ., «Ոսկան Երևանցի», 160 էջ
  4. Ալեքսանդր- /չափածո պիես/, Երևան, 2006 թ., «ՀԳՄ», 64 էջ
  5. Սոդոմ -/չափածո պիես/, Երևան, 2007 թ.,«Գրական էտալոն»,75 էջ
  6. Մարտակոչն Աստծո - /բանաստեղծություններ, տողեր, պիես/, Երևան, 2012 թ., «Գրական էտալոն», 352 էջ
  7. Անդին - /չափածո պիեսներ և պոեմներ/, Երևան, 2012 թ., «Գրական էտալոն», 360 էջ

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 թ. ՀԳՄ վարչության ամենամյա պոեզիայի մրցանակ։
  • 2004 թ. «Հայտնություն» բանաստեղծական ժողովածուն և «Սոդոմ» չափածո պիեսը արժանացել են Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակին։
  • 2012 թ., «Գրական ասպարեզում ունեցած ավանդի համար», բանաստեղծ, դրամատուրգ, «Նարցիս» գրական-գեղարվեստական հանդեսի գլխավոր խմբագիր Վահան Վարդանյանն արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության պատվոգրի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վահան Վարդանյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]