Jump to content

Վահան Վարդանյան (թարգմանիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Այս հոդվածը հայ թարգմանիչ, լրագրողի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Վահան Վարդանյան (այլ կիրառումներ)։
Վահան Վարդանյան
Ծնվել էհունիսի 4, 1923(1923-06-04)
ԾննդավայրԿրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է1996
Մասնագիտությունթարգմանիչ և լրագրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1949)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Վահան Վարդանյան Վիքիդարանում

Վահան Բաղդասարի Վարդանյան (հունիսի 4, 1923(1923-06-04), Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1996), հայ թարգմանիչ, լրագրող։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1973 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1948 թվականից։ Ուսանողական տարիներին բանաստեղծություններ է գրել և ստորագրել Վահան Քարիդ գրական անունով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Վարդանյանը ծնվել է 1923 թվականի հունիսի 4-ին, Կրասնոդար քաղաքում։ 1941-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1949 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժինը, 1963 թվականին՝ Մոսկվայի ժուռնալիստիկայի ինստիտուտը։ 1949-1950 թվականներին աշխատել է Երևանի ալյումինի գործարանի «Մետալուրգ» բազմատպաքանակ թերթում որպես խմբագիր, 1950 թվականին՝ Թբիլիսիի «Լենինյան դրոշ» թերթի խմբագրությունում գրական աշխատող, 1950-1969 թվականներին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի արտասահմանի հայերի համար տրվող հաղորդումների խմբագիր, թարգմանիչ, պատասխանատու խմբագիր, գլխավոր խմբագրի տեղակալ, գլխավոր խմբագիր։ 1969-1972 թվականներին եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի քարտուղարության պետը։ 1972 թվականից աշխատել է Հայկական սովետական հանրագիտարանի խմբագրությունում, եղել է լեզվի և գրականության խմբագրության վարիչը[1][2]։

Թարգմանություններ (ռուսերենից)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Բորխերտ Վոլֆգանգ, «Բիլբրուկ», Երևան, Հայպետհրատ, 1962, 67 էջ[3]։
  • Չապեկ Կարել, «Ինչպես է այդ արվում», Երևան, Հայպետհրատ, 1963, 148 էջ։
  • Պիրանդելո Լուիջի, «Մեռել է հյուրանոցում», Երևան, Հայպետհրատ, 1963, 86 էջ[4]։
  • Բյոլ Հենրիխ, «Իմ թանկ ոտքը», Երևան, Հայպետհրատ, 1964, 35 էջ։
  • Ժյուլ Վեռն, «Երկեր 10 հատորով», հ. 6 (հատորի մեջ մտնող «Աշխարհի տիրակալը» վեպը և «Բլեֆ» պատմվածքը թարգմանել է Վ. Վարդանյանը), Երևան, Հայպետհրատ, 1964, 458 էջ։
  • Լոնդոն Ջեկ, «Երկեր 12 հատորով», հ. 1 (հատորի մեջ մտնող «Գայլի որդին» և «Նրա նախնիների աստվածը» պատմվածաշարերը թարգմանել է Վ. Վարդանյանը), Երևան, «Հայաստան», 1965, 691 էջ։
  • Լոնդոն Ջեկ, «Երկեր 12 հատորով», հ. 2 (հատորի մեջ մտնող «Տղամարդկային հավատարմություն» պատմվածաշարը թարգմանել է Վ. Վարդանյանը), Երևան, «Հայաստան», 1965, 834 էջ։
  • Լոնդոն Ջեկ, «Երկեր 12 հատորով», հ. 5 (հատորի մեջ մտնող «Երկաթե կրունկը» վեպը թարգմանել է Վ. Վարդանյանը), Երևան, «Հայաստան», 1966, 811 էջ։
  • Վինոգրադով Ա., «Պագանինիի դատապարտումը» (վեպ), Երևան, «Հայաստան», 1967, 640 էջ[5]։
  • Վինոգրադով Ա. «Ժամանակի երեք գույնը», Երևան, «Հայաստան», 1972, 761 էջ[6]։
  • Կոժևնիկով Վադիմ, «Հատուկ ստորաբաժանում» (գրքի մեջ մտնում են «Հատուկ ստորաբաժանում» և «Պյոտր Ռյաբինկին» վիպակները), Երևան, «Հայաստան», 1974, 440 էջ։
  • Ռիդ Մայն, «Երկերի ժողովածու հինգ հատորով», հ. 4 (հատորի մեջ մտնող «Օվկիանոսում կորածները» վեպը թարգմանել է Վ. Վարդանյանը), Երևան, «Հայաստան», 1975, 599 էջ։
  • Մուպինա-Պետրինսկայա Վ., «Հանդիպում անհայտության հետ» (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1977, 456 էջ[7]։
  • Ուպիտ Անդրեյ, «Նովելներ» (ժողովածուի «Կատակերգություն երեք գործողությամբ», «Պատճառներ և հետևանքներ», «Եհովայի կերպարանափոխությունները» նովելները թարգմանել է Վ. Վարդանյանը), Երևան, «Սովետական գրող», 1977, 240 էջ։
  • «Բալթիական էտյուդ» (Լիտվական պատմվածքների ժողովածու, որի մեջ մտնող «Առագաստանավի լեգենդը», «Երախտագիտություն», «Բալթիական էտյուդ», «Սոխակների գիշեր», «Մեծն ու փոքրը», «Հին անտառապահի որդին», «Գորտուկը», «Բացատը, որտեղ կենարար ջուր կա», «Մեծ ու փոքր քաղաքը» գործերը թարգմանել է Վ. Վարդանյանը), Երևան, «Սովետական գրող», 1978, 224 էջ։
  • Ղազարյան Աշոտ, «Պատերազմ, մարդիկ, ճակատագրեր. գիրք առաջին», Երևան, «Սովետական գրող», 1979, 548 էջ[8]։
  • Կակոսյան Արսեն, Պումալյանսկի Ա., «Մեծամորի շանթերը», Երևան, «Սովետական գրող, 1979, 60 էջ։
  • Պավլենոկ Բորիս, «Վերադարձիր տարիները պատանեկության», Երևան, «Սովետական գրող», 1980, 364 էջ։
  • Սարտակով Սերգեյ, «Քարն իմաստության», Երևան, «Սովետական գրող», 1980, 808 էջ[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1981։ էջ 437-438։
  2. Հովակիմյան Բ. Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005։ էջ 727։
  3. Բորխերտ, Վոլֆգանգ (1962). Բիլբրուկ։ Պատմվածքներ. Լավագույն պատմվածքի մատենաշար. Translated by Վարդանյան, Վահան Բաղդասարի. Երևան: Հայպետհրատ.
  4. Պիրանդելլո, Լուիջի (1963). Թոփչյան, Ալեքսանդր Էդուարդի (ed.). Մեռել է հյուրանոցում։ Պատմվածքներ. Պատմվածքներ XX դար. Translated by Վարդանյան, Վահան Բաղդասարի. Երևան: Հայպետհրատ.
  5. Վինոգրադով, Անատոլի (1967). Վիրապյան, Գևորգ Վահանի (ed.). Պագանինիի դատապարտումը։ Վեպ. Translated by Վարդանյան, Վահան Բաղդասարի. Երևան: Հայաստան.
  6. Վինոգրադով, Անատոլի (1972). Բաբայան, Վարդգես Հակոբի (ed.). Ժամանակի երեք գույնը։ Վեպ չորս մասից. Translated by Վարդանյան, Վահան Բաղդասարի. Երևան: Հայաստան.
  7. Մուխինա-Պետրինսկայա, Վ; Պինկիսևիչ, Պ (1977). Կարապետյան, Հ Մ (ed.). Հանդիպում անհայտության հետ։ Վեպ. Translated by Վարդանյան, Վահան Բաղդասարի. Երևան: Սովետական գրող.
  8. Ղազարյան, Աշոտ Վաղարշակի (1979). Բերբերյան, Մ Գ; Դանիելյան, Հ Հ (eds.). Պատերազմ, մարդիկ, ճակատագրեր։ Փաստագրական ակնարկներ. Translated by Վարդանյան, Վահան Բաղդասարի. Երևան: Սովետական գրող.
  9. Սարտակով, Սերգեյ Վենեդիկտովիչ (1980). Զարեհյան, Ե Ս (ed.). Քարն իմաստության։ Վեպ. Translated by Վարդանյան, Վահան Բաղդասարի. Երևան: Սովետական գրող.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահան Վարդանյան (թարգմանիչ)» հոդվածին։