1915 թվականին գաղթել է Երևան, եղել «Վան» արծաթագործական միավորման հիմնադիրներից։ Իր ստեղծագործությամբ հարստացրել է Արևելյան Հայաստանի արծաթագործության ավանդույթները։ Հիմնականում աշխատել է մանրարուրք տեխնիկայով, ստեղծել արծաթագործության բարձրարվեստ նմուշներ։
Գործերից են՝ «Մրգաման» (1948), «Կոնյակի սպասք» (1949), «Խաղաղության առագաստանավը» (1950), սկահակ «Հոբելյանական» (1951), կարաս «Առատություն» (1953)։ Ցուցադրվել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսներում։ 1962 թ.-ին անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 325)։