Վահան Կարկարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահան Կարկարյան
Ծնվել էօգոստոսի 22, 1934(1934-08-22)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 6, 2014(2014-01-06) (79 տարեկան)
Վախճանի վայրՍամարա, Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի ճարտարապետության ինստիտուտ
ԱշխատավայրՍամարաքաղնախագիծ
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան

Վահան Հայկի Կարկարյան (օգոստոսի 22, 1934(1934-08-22), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 6, 2014(2014-01-06), Սամարա, Ռուսաստան[1]), խորհրդային և ռուսական ճարտարապետ, ՌԽՖՍՀ վաստակավոր ճարտարապետ, Ռուսաստանի ճարտարապետական և շինարարական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, նկարիչ[2][3]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտը։ 1958 թվականին «Քաղնախագծում» (ք. Կույբիշև) եղել է ճարտարապետ, 1962 թվականից՝ ԽՍՀՄ ճարտարապետների միության անդամ։ 1964-1988 թվականներին եղել է ԽՍՀՄ ճարտարապետների միության Կույբիշևի կազմակերպության վարչության նախագահ։ Ընտրվել է ԽՍՀՄ ճարտարապետների միության վարչության անդամ, քարտուղարության անդամ, վարչության քարտուղար։ Եղել է Ռուսաստանի ճարտարապետների միության հիմնադիր համագումարի Կազմակերպական կոմիտեի անդամ։ Ընտրվել է Ռուսաստանի ճարտարապետների միության նախագահության անդամ և քարտուղար, Պովոլժիեյի ճարտարապետների միության կազմակերպության խորհրդի նախագահ, ՌՍՖՍՀ Նախարարների խորհրդին կից ճարտարապետության բնագավառում ՌՍՖՍՀ պետական մրցանակների շնորհման հանձնաժողովի անդամ։ 1965-1986 թվականներին եղել է «Կույբիշևքաղնախագիծ» (ք. Կույբիշև) ինստիտուտի ճարտարապետության հարցերով տնօրենի տեղակալ, 1984 թվականին՝ ՌՍՖՍՀ վաստակավոր ճարտարապետ, 1986-1996 թվականներին` «Սամարաքաղնախագիծ» (ք. Սամարա) ինստիտուտի տնօրեն, 1994 թվականին՝ Ռուսաստանի ճարտարապետության և շինարարության գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ, 1996 թվականից` պրոֆեսոր, 1996 թվականից` Սամարայի ճարտարապետաշինարարական պետական ինստիտուտի պրոֆեսոր։ Եղել է Ռուսաստանի Ճարտարապետության և շինարարության գիտությունների ակադեմիայի ճարտարապետական հուշարձանների պահպանության հանձնաժողովի անդամ։

Նախագծեր Սամարայում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Խաչ եկեղեցի,
  • Կուիբիշև քաղաքի զարգացման գլխավոր հատակագիծ (Ն. Վ. Պոդովիննիկովի, Ն. Ի. Ռոզանովի հետ միասին),
  • Վոլգա գետի առաափնյա տարածքի 2-րդ փուլ (Ա. Վ. Գոդզևիչի հետ միասին),
  • «Վոլգա» հյուրանոց (Ա. Վ. Գոդզևիչի հետ միասին),
  • Խորհուրդների տուն (մարզային վարչակազմի շենք, Ալեքսեյ Մորգունի, Վ. Բ. Չերնյակի հետ միասին),
  • Նախագծային կազմակերպությունների շենքեր (Սամարայի հրապարակ, Ալեքսեյ Մորգունի, Ն. Ա. Դեգտյարևի հետ միասին),
  • Հաղթանակի 30-ամյակի շատրվան (Վ. Ա. Բորիսովի, նկարիչ Ռ. Ն. Բարանովի հետ միասին),
  • Դերասանի տուն (Ն. Ա. Կրասկոյի հետ միասին),
  • Հարսանեկան պալատ (Ա. Ն. Գերասիմովի հետ միասին)
  • Երիտասարդ գվարդիականների փողոցի կառուցապատում (Վ. Ա. Գոլոսովի, Վ. Ն. Բլոխինի հետ միասին),
  • Մետրոյի վարչակազմի շենք (Ա. Ն. Գերասիմովի հետ միասին),
  • Բնակելի շենք Վիլոնովսկայա փողոցում, 1,
  • Սամարայի նահանգային դումայի շենքի ճակատային մասի և հանդիսությունների սրահի վերակառուցում,
  • Կուրումոչի օդանավակայանի տերմինալ (վերակառուցում, Գ. Ա. Վասիլիևի, Կ. Վ. Կարկարյանի հետ միասին),
  • Հյուսիսարևելյան շրջանի 11-րդ միկրոշրջան,
  • Խոշոր պանելներով բնակելի շենքերի նոր թաղամաս (Վ. Ա. Բորիսովի հետ միասին),
  • Հյուրանոց Լենինգրադյան և Չապաևյան փողոցում (վերակառուցում),
  • Կենտրոնական զբոսայգու տարածքում նոր քաղաքային կենտրոնի նախագիծ (Ա. Թ. Կիմի, Յու. Ի. Մուսատովի, Լ. Զայցևայի հետ միասին),
  • Լենինսկայա փողոցի կառուցապատում։ Քաղաքային գերեզմանատանը զոհված զինվորների հուշարձան (Ռ. Ա. Առաքելյանի, Յու. Ի. Մուսատովի, Յու. Վ. Խրամովի հետ միասին),
  • Հայկական մատուռ (Ա. Մնացականյանի հետ միասին),
  • Կույբիշևի կենտրոնական մասի նախագիծ (Մ. Ա. Տրուֆանովի, Ի. Մ. Զոբինայի հետ միասին),
  • Արդյունաբերության տան վերակառուցման նախագիծ (Մ. Ա. Տրուֆանովի, Ի. Մ. Զոբինայի, Վ. Մ. Ուստինովի հետ միասին),
  • Փառքի հուշարձանի նախագիծ (Մ. Ա. Տրուֆանովի, Յու. Վ. Խրամովի, նկարիչ Գ. Գ. Կիկինի հետ միասին)
  • Բնակելի շենքի նախագիծ Մաքսիմ Գորկու փողոցում,
  • Սամարայի երկաթուղային կայարանի նախագիծը (Կ. Վ. Կարկարյանի, Ա. Ա. Մավրիչևի, Ի. Ա. Լապտևայի հետ միասին),
  • Զոհված զինվորների հուշարձանի նախագիծը (Ռ. Ա. Առաքելյանի, Յու. Ի. Մուսատովի, Յու. Վ. Խրամովի հետ միասին),
  • Հյուրանոցի նախագիծ (Լենինգրադսկայայի և Չապաևսկայայի անկյուն, վերակառուցում),
  • Կույբիշևի քաղաքային կենտրոնի նախագիծ (Ա. Թ. Կիմի, Ն. Ա. Կրասնեևի, Լ. Ա. Զայցևայի հետ միասին)։

Մրցանակներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԽՖՍՀ վաստակավոր ճարտարապետ (1984),
  • «Պատվո նշան» շքանշան (1986),
  • Պուշկինյան ոսկե մեդալ,
  • «Ճարտարապետների ընկերակցությանը նվիրվածության համար» մեդալ,
  • Իվան Ժոլտովսկու անվան մեդալ «Ճարտարապետական կրթության բնագավառում նշանակալի ավանդի համար»,
  • «Սամարայի նահանգի աստղ» դիպլոմ (2003),
  • Գավառական մրցանակ մշակույթի և արվեստի բնագավառում (2004),
  • Սամարայի քաղաքային դումայի «Քաղաքային համայնքին մատուցած ծառայությունների համար» պատվո նշան (2010),
  • Ռուսաստանի մշակութային հիմնադրամի պատվոգիր,
  • Պատվոգիր և կրծքանշան «Բազմամյա անբասիր աշխատանքի համար՝ ի բարօրություն Սամարա քաղաքի»,
  • Սամարայի նահանգային դումայի պատվոգիր և բազմաթիվ այլ մրցանակներ։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • По улицам старой Самары (совместно с В. Л. Неверовой) - Куйбышевское книжное издательство, 1988. - 80 с.
  • Старая Самара: история, дома и люди (1998).
  • Деревянное зодчество Самары, или Осень патриархов - Самара: Агни, 2002. - 152 с.
  • серии открыток «Графическая летопись Самары» (альбом насчитывает более 400 листов).
  • Самара-Куйбышев-Самара, или Три портрета одного города (2004).
  • Модерн в архитектуре Самары - Самара: Агни, 2006. - 336 с.
  • Рукотворный металл Самары (2009).
  • Река Волга - город Самара. Путешествие сквозь века (2011).
  • Тайны деревянных украсов Самары (2012).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Владимир Востриков. Профессор В. Г. Каркарьян - Самара, издательство СГАСУ, 2016.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]