Վահան Արծրունի (երաժիշտ, արեւմտահայերէն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Վահան Արծրունի (երաժիշտ, արեւմտահայերէն)
Vahan Artsruni.jpg
Ծնած է 5 Դեկտեմբեր, 1965-ին,
Երեւան, (Հայաստան)
Ազգութիւն Հայ
Գլխաւոր երաժշտական գործիքներ
Կիթառ

Վահան Արծրունի (Ծնած՝ 5 Դեկտեմբեր, 1965-ին, Երեւան, (Հայաստան)): Երգահան, երգիչ: Թատերագէտ, թատերագիր՝ Անուշ Ասլիբեկեանի ամուսինը:

Կենսագրութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Արծրունի յառաջադէմ հայ ստեղծագործող է, որ հաւատարիմ մնալով հայ երաժշտութեան աւանդոյթներուն, համադրելով ազգային, ակադեմական եւ ժամանակակից երաժշտութեան արտայայտչամիջոցները, իր արուեստով կը հաստատէ ուրոյն մշակութային արժէքաւոր համակարգ մը: Կը ստեղծագործէ երաժշտութեան բազմաթիւ ոլորտներու մէջ (քամերային երաժշտութենէն մինչեւ ռոք, ելեկտրոնայինէն` սիմֆոնիք եւ երգչախմբային երաժշտութիւն), հանդէս կու գայ տարբեր համերգային ծրագիրներով Հայաստանի եւ արտասահմանի մէջ, շարժապատկերի, ինչպէս նաեւ թատրոնի եւ ժամանակակից արուեստի ցուցադրութիւններու համար երաժշտութիւն կը յօրինէ:

  • 2013 ԱՐԾՐՈՒՆԻ NEW ACOUSTIC BAND
  • 2000- 2011 ԱՐԾՐՈՒՆԻ յառաջդիմական-երաժշտութեան ռոք-խումբի հիմնադիր,
  • 2002 «ՍԱ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է հեռուստաշարի հեղինակ եւ վարող, Մոնարխ ՀԸ, ԱՄՆ,
  • 2000-2002 «Սապոթաժ» հեռուստաշարի հեղինակ եւ վարող, Ա1+ ՀԸ, ՀՀ,
  • 2000-2001 «Սապոթաժ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող, FM 107 ձայնասփիւռի կայանէն, ՀՀ,
  • 1998-1999 «VOX MUNDI» հաղորդաշարի հեղինակ եւ վարող, FM 107 ձայնասփիւռի կայանէն, ՀՀ,
  • 1995, 1997-2002 «ART PROMO» հեռուստաշարի հեղինակ եւ վարող, Ա1+ ՀԸ, ՀՀ,
  • 1995-1997 Հայաստանի Ազգային Բանակի սպայ,
  • 1994-1996 «GAUDEAMUS» 4 երաժշտական փառատօններու հեղինակ եւ կազմակերպիչ,
  • 1989-1994 Երեւանի պետական երաժշտանոցի ուսանող (ղեկավար` Փրոֆ. Գոհար Գասպարեան),
  • 1995 Հայաստանի Պետական «Կապելա»յի արուեստագէտ,
  • 1993-1994 «Յայսմաւուրք» երգչախումբի արուեստագէտ,
  • 1986-1992 «Նարեկ» արական երգչախումբի մեներգիչ եւ արուեստագէտ,
  • 1983-1991 երեւանի Պետական Բժշկական Ինստիտուտի ուսանող:
ETHNOPHONICA -1996
THAT'S ALL LIVE - 2002
Cruzaid - 2002
Livecuts - 2002
Komitas. Ten Revelations - 2002
Komitas.Ten Revelations DVD - 2004
BestOFF - 2005
EAST-WEST 2008-2009
Sacred episodes and rituals - 2009
MASHTOTS. SACRED PEARLES - 2011

Ստեղծագործութիւններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կոմիտաս ՏԱՍԸ Յայտնութեան» վոքալ-գործիքային երգաշար Կոմիտասի բանաստեղծութիւններու հիման վրայ,
  • Ռազմիկ Դաւոյեանի բանաստեղծութիւններու հիման վրայ երգաշար,
  • Անձնական բանաստեղծութիւններու երգաշար,
  • «ETHNOPHONICA» սիմֆոնիք սիւիթ,
  • Գործիքային ստեղծագործութիւններ ռոք խումբի համար,
  • Գործիքային ստեղծագործութիւններ ռոք խումբի, քամերային եւ սիմֆոնիք նուագախումբերու համար,
  • «SACRED EPISODES» Արեւելքի Ասորական Եկեղեցւոյ Ս. Պատարագի մշակում (ձայնի, սիմֆոնիք նուագախումբի եւ մեծ երգչախումբի համար),
  • «SACRED RITUALS» Արեւելքի Ասորական Եկեղեցւոյ Սրբազան Ծէսերու մշակում (ձայնի, սիմֆոնիք նուագախումբի, մեծ երգչախումբի եւ ազգային նուագարաններու համար),
  • «EAST-WEST barocco-folk project» քամերային ստեղծագործութիւններու եւ մշակումներու շարք,
  • «Հայուհու Խորհուրդը» գործիքային ստեղծագործութիւններ եւ մշակումներ
  • «Ասորական Այբուբեն» մանկական երգաշար (26 երգ)
  • «Մաշտոց, ՍՐԲԱԶԱՆ Մարգարիտներ» Ս. Մեսրոպ Մաշտոցի 11 շարականներու մշակումներ (ձայնի, քամերային նուագախումբի, մանկական երգչախումբի եւ փողայիններու համար)

Ձայնադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Արծրունիի ձայնա- եւ տեսասկաւառակները կը հրատարակուին եւ կը վերահրատարակուին ԱՄՆ-ի, Ֆրանսայի, Աւստրալիոյ եւ Ռուսաստանի մէջ: Ան աշխոյժ համերգային գործունէութիւն կը ծաւալէ Հայաստանի, Ռուսաստանի, Միջին Արեւելքի, Եւրոպայի եւ Ամն-ի մէջ:

CD

  • 2011 «Մաշտոց, ՍՐԲԱԶԱՆ Մարգարիտներ», ՀՀ
  • 2009 «SACRED EPISODES», ԱՄՆ
  • 2009 «SACRED RITUALS», ԱՄՆ
  • 2007 «CRUSADE», ՌՖ]
  • 2006 «ASSYRIAN WAY», ԱՄՆ
  • 2005 «The BEST of 1996-2002», ՌՖ
  • 2002 «That's All LIVE», ՀՀ
  • 2002 «CRUZAID», Ֆրանսա
  • 2002 «LIVE CUTS», Ֆրանսա
  • 2002 «Կոմիտաս, ՏԱՍԸ Յայտնութիւն», ԱՄՆ
  • 1998 «Սա մեր Հայրենիքն է», ՀՀ
  • 1996 «ETHNOPHONICA», ՀՀ
  • 1991 «Նախաբան», ՀՀ

DVD

  • 2004 «Կոմիտաս, ՏԱՍԸ Յայտնութիւն», ՌՖ
Մասնակցութիւն այլ CD-ներու[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2007 «LIVE 2006-Արթիւր Մեսչեան», ԱՄՆ
  • 2006 «LIVE 2005-Արթիւր Մեսչեան», ԱՄՆ
  • 2003 «UN VOYAGE EN PROGRESSIF», Ֆրանսա
  • 2001 «Armenia», Աւստրալիա
  • 1991 «Օգնիր եւ օգնութիւն կը ստանաս» Վահան Արծրունի, Լիլիթ Պիպոյեան, Ռուբէն Հախուերդեան, ՀՀ
Մասնակցութիւն այլ DVD-ներու[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտութիւն՝ ֆիլմերու, թատրոնի եւ ցուցահանդէսներու համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Արծրունի յայտնի է նաեւ շարժապատկերի, ոգեշնչող շարժանկարի, թատրոնի եւ արդի արուեստի բնագաւառներու համար գրուած երաժշտութեամբ:Հեղինակ է 12 վաւերագրական ֆիլմերու, 5 ոգեշնչող ֆիլմերու, մնջախաղ թատրոնի («գիրք ծաղկանց»), թատերապարի(«ներդուրս») եւ բազմաթիւ արդի արուեստներու (Քիմիական անձրեւ, Չսերտած դասեր, SIMULACRUM)երաժշտութիւններու:

Երաժշտութիւն՝ Գեղարուեստական ֆիլմերու համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 «Up and Down» -. Լ.Դանիէլեան, շարժապատկերի կեդրոն, ՀՀ

Երաժշտութիւն՝ վաւերագրական ֆիլմերու համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 «Խաչքար» - վարիչ՝ Լ.Քալանթար, InterNews, ՀՀ
  • 2009 «Հայուհու խորհուրդը» - բեմադրիչ` ԱՅ. Բախտամեան, ՀՀ
  • 2009 «Բացայայտ»` Եւրոպան – Ինթըրնիւզ, ՀՀ
  • 2008 «Ախթալա» - վարիչ՝ ԱՅ.Բախտամեան, ՀՀ
  • 2008 «Պղնձասար» - վարիչ՝ ԱՅ.Բախտամեան, ՀՀ
  • 2008 «Ճակատագրի ճամբաներով» - վարիչ՝ ԱՅ. Աւդալեան, Լ. Եաւգուպովա, ԱՄՆ
  • 2008 «Ռուսաստանի ասորիները» - վարիչ՝ ԱՅ. Աւդալեան, Լ. Եագուպովա, ԱՄՆ
  • 2006 «Ancestral home» - վարիչ՝ ԱՅ. Աւդալեան, Լ. Եագուպովա, ԱՄՆ
  • 2006 «Gates of the East» -վարիչ՝ ԱՅ. Աւդալեան, Լ. Եագուպովա, ԱՄՆ
  • 2005 «Second Homeland» - վարիչ՝ ԱՅ. Աւդալեան, Լ. Եագուպովա, ԱՄՆ
  • 2005 «Մի ազգի պատմութեան մոռացուած մի էջ» - վարիչ՝ ԱՅ. Աւդալեան, Լ. Եագուպովա, ԱՄՆ
  • 1997 «Idea Fix» - վարիչ՝ Լ.Գեւորգեան, ՀՀ
  • 1995 «զօրաց Ոգի» - վարիչ՝ Վ.Արծրունի, ՀՀ

Ոգեշնչող ֆիլմերու Երաժշտութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 «Մի անգամ» - վարիչ՝ Ն.Մուրատեան, ՀՀ
  • 2008 «Պիթլիս» - վարիչ՝ Ն.Մուրատեան, ՀՀ
  • 2008 «Մումի Տրոլ» - վարիչ՝ Ն.Մուրատեան, ՀՀ
  • 2005 «Ամէնը անցեալում է» - վարիչ՝ Ն.Մուրատեան, ՀՀ
  • 2004 «ճանապարհ» - վարիչ՝ Ն.Մուրատեան, ՀՀ

Թատրոնի եւ թատերականացուած ներկայացման համար երաժշտութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպարուեստի ցուցահանդէսներ եւ ներդրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 «Մաշտոց - 1650» համատեղ կատարում գեղանկարիչ Աշոտ Աւագեանի հետ, «աբրահամեան մշակութային կեդրոն, ՀՀ
  • 2011 «SIMULACRUM» վիտէօ-արտ, նկարիչ` Նարեկ Աւետիսեան, ՆՓԱԿ, ՀՀ
  • 2008 «Չսերտած դասեր» ցուցահանդէս, նկարիչներ ԱՅ. Զուլումեանի եւ Ն. Զոլեանի մասնակցութեամբ, (համադրող` Լ.Սարգսեան)

Հայաստանի Ժամանակակից Արուեստի Թանգարան, ՀՀ

  • 1999 «Քիմիական անձրեւ» Կ.Ազիզեանի (ֆօտո-արտ), Վ.Արծրունիի (ելեքտրական կիթառ), ԱՅ.Մայիլեանի (վոքալ), Հ.Չոպանեանի (մնջախաղ), Լ.Հախուերդեանի (հարուածայիններ) մասնակցութեամբ, ՀԱՅ ԱՐՏ մշակութային կեդրոն, ՀՀ

Հրատարակչական գործ (որպէս նախաձեռնող եւ հրատարակիչ)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 “փշուր Մը” Կոմիտասի քնարերգութեան ժողովածու (խմբ. ԱՅ.Մորիկեան)

Գնահատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Արծրունիի երաժշտութիւնը կատարուած է անցնող 30 տարիներու ընթացքին, հնչած ձայնասփիւռէն, հեռարձակուած հեռատեսիլի կայանէն, ստացած ազգային եւ միջազգային մրցանակներ, արժանացած բարձր գնահատականի ազգային եւ արտասահմանեան մասնագէտ-երաժշտագէտներու եւ մամուլի կողմէն:

  • 2008 Ասորական Արեւելքի Եկեղեցւոյ Պատրիարք-կաթողիկոս Մարտիկխա Դ.-ի Հովուապետական Օրհնութիւնը ասորական հոգեւոր երաժշտական ժառանգութեան մշակման համար:
  • 2007 «Կոմիտաս, Տասը Յայտնութիւն» երգաշարը ներառուած է հանրակրթական դպրոցի երաժշտութեան դասանիւթի Պետական չափորոշիչ ծրագրին մէջ:

մրցանակներ`

  • 2005 Լաւագոյն երաժշտական լուծում «ճանապարհ» ֆիլմի համար, «լիստոպադ 2005» ֆիլմի 7-րդ միջազգային փառատօն, Մինսք, Պելլառուս

Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխութիւններ Հայաստանի եւ ԱՄՆ-ի մէջ`[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 Լաւագոյն Ազգային «alternative album», ԱՄՆ - «Կոմիտաս, Տասը Յայտնութիւն»,
  • 2004 Լաւագոյն Ձեւաւորում, ԱՄՆ - «Կոմիտաս, Տասը Յայտնութիւն»,
  • 2003 Տարուան Լաւագոյն Ալպոմ, ՀՀ - «Կոմիտաս, Տասը Յայտնութիւն»,
  • 2003 «CRUZAID» ձայնասկաւառակը կ'ընդգրկուի «MUSEA records»-ի «UN VOYAGE EN PROGRESSIF» լաւագոյն յառաջադէմ նախագիծերու եւրոպական տասնեակին մէջ, Ֆրանսա:

Արտագին յղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]