Վահանաձև գեղձի հանգույցներ
| Ենթակատեգորիա | • ներզատական հիվանդություն • վահանագեղձի հիվանդություն | |
|---|---|---|
| Պատճառ | thyroid adenoma | |
| Բժշկական մասնագիտություն | ներզատաբանություն | |
Վահանաձև գեղձի հանգույցներ, հյուսվածքի կամ հեղուկի պարունակությամբ հանգույցներ, որոնք սովորաբար առաջանում են չփոփոխված վահանաձև գեղձում[1]: Դրանք կարող են լինել հիպերպլաստիկ կամ ուռուցքային, բայց վահանաձև գեղձի քաղցկեղի միայն փոքր տոկոսն է չարորակ: Փոքր, անախտանիշ հանգույցները հաճախ են հանդիպում և հաճախ աննկատ են մնում[2]: Մեծացող կամ կլինիկորեն արտահայտվող հանգույցները, կարող են բժշկական օգնության կարիք ունենալ: Խպիպը կարող է ունենալ մեկ հանգույց՝ միահանգուցային, բազմաթիվ հանգույցներ՝ բազմահանգույցային կամ լինել դիֆուզ:
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաճախ վահանաձև գեղձի հյուսվածքի այս ոչ նորմալ գոյացությունները տեղակայված են վահանաձև գեղձի եզրին և կարող են զգացվել որպես կոկորդում շոշափվող ուռուքանման գոյացություն։ Երբ դրանք չափով մեծ են, երբեմն կարող են արտահայտվել որպես պարանոցի առջևի մասում գտնվող ուռուցք։
Երբեմն վահանաձև գեղձի հանգույցը դրսևորվում է որպես հեղուկով լցված խոռոչ, որը կոչվում է վահանաձև գեղձի բուշտ: Հաճախ հեղուկի հետ խառնվում են պինդ բաղադրիչներ: Վահանաձև գեղձի բշտերը ամենից հաճախ առաջանում են վահանաձև գեղձի դեգեներացված ադենոմաներից, որոնք բարորակ են, բայց երբեմն պարունակում են չարորակ պինդ բաղադրիչներ[3]:
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիզիկական զննման ընթացքում հանգույցի հայտնաբերումից հետո կարող է անհրաժեշտ լինել ուղեգրում ներզատաբանի կամ քիթ-կոկորդ-ականջաբանի խորհրդատվության: Ամենից հաճախ ուլտրաձայնային հետազոտություն է կատարվում հանգույցի առկայությունը հաստատելու և ամբողջ գեղձի վիճակը գնահատելու համար: Թիրեոտրոպ հորմոնի և վահանաձև գեղձի հակամարմինների չափումը կօգնի որոշել, թե արդյոք առկա է վահանաձև գեղձի գործառութային հիվանդություն, ինչպիսին է Հաշիմոտոյի թիրեոիդիտը, որը բարորակ հանգուցային խպիպի հայտնի պատճառ է[4]: Օգտագործվում է նաև բարակ ասեղային բիոպսիա բջջաբանական ախտորոշման համար[5][6][7]:
Վահանաձև գեղձի հանգույցները չափազանց տարածված են երիտասարդների և երեխաների շրջանում: Մարդկանց գրեթե 50%-ը ունեցել է հանգույց, բայց դրանք սովորաբար հայտնաբերվում են միայն բժշկի կողմից առողջական զննման ընթացքում կամ պատահաբար, սրանց հետ կապ չունեցող հետազորության ժամանակ[8]:
Վահանաձ գեղձի հանգույցների հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկյան ռադիոլոգիայի քոլեջը խորհուրդ է տալիս վահանաձև գեղձի հանգույցների հետևյալ հետազոտությունները՝ համակարգչային շերտագրություն, մագնիսառեզոնանսային շերտագրություն կամ պոզիտրոն էմիսիոն տոմագրաֆիա[4]:
| Հատկանիշներ | Հետազոտություն |
|---|---|
|
Շատ հավանական է ուլտրաձայնային հետազոտություն |
| Բազմակի հանգույցներ | Հավանական է ուլտրաձայնային հետազոտություն |
| Մենավոր հանգույց՝ 35 տարեկանից փոքր տարիքում |
|
| Մենավոր հանգույց 35 և ավելի տարիքային խմբում |
|
Ուլտրաձայնային հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուլտրաձայնային հետազոտությունը օգտակար է որպես առաջին գծի, ոչ ինվազիվ հետազոտություն՝ հանգույցի չափը, կառուցվածքը, դիրքը և անոթային գործունեությունը որոշելու, պարանոցի լիմֆատիկ հանգույցների մետաստազները հայտնաբերելու, ինչպես նաև բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիայի հսկման համար: Ուլտրաձայնային հետազոտության արդյունքները նաև կարող են որոշել բիոպսիայի ցուցումը և հսկումը[9]:
Բարձր հաճախականության տվիչ է (7–12 ՄՀց) օգտագործվում վահանաձև գեղձի հանգույցը դիտելու համար և ընթացքում լայնական և երկայնական հատույթներով հետազոտելու համար։ Հանգույցի կասկածելի նշաներն են՝ հիպոէխոգեն, անորոշ եզրերով, ծայրամասային լուսապսակի կամ անկանոն եզրի բացակայությունը, նուրբ, կետային միկրոկալցիֆիկացիաները, պինդ հանգույցի առկայությունը, հանգույցի ներսում անկանոն արյան հոսքի բարձր մակարդակը[10] կամ «լայնից երկար նշանը» (առաջ-հետ տրամագիծը մեծ է հանգույցի լայնակի տրամագծից)։ Բարորակ գոյացության առանձնահատկություններն են՝ հիպերէխոգեն, կոպիտ, կորագիծ կալցիֆիկացիաներ, հանգույցում արյան հոսքի բացակայություն և բուշտի (հեղուկով լցված) հանգույցի առկայություն։ Այնուամենայնիվ, մենավոր կամ բազմակի հանգույցների առկայությունը չարորակության կանխատեսող գործոն չէ։ Չարորակությունն ախտորոշվում է միայն այն դեպքում, երբ ուլտրաձայնային հետազոտության արդյունքները և բիոպսիայի արդյունքները ենթադրում են չարորակություն[10]։
Վահանաձև գեղձի պատկերավորման զեկուցման և տվյալների համակարգերը (TI-RADS) ուլտրաձայնային դասակարգման համակարգեր են, որոնք նկարագրում են վահանաձև գեղձի հանգույցների կասկածելի արդյունքները[11]: Այն առաջին անգամ առաջարկվել է Հորվաթի և այլոց կողմից[12] ՝ հիմնվելով կրծքագեղձի պատկերավորման զեկուցաման և տվյալների համակարգ (BI-RADS) հայեցակարգի վրա: Հետագայում մի քանի համակարգեր առաջարկվել և ընդունվել են միջազգային գիտական ընկերությունների կողմից: Դրանց հիմնական նպատակներն են բնութագրել հանգույցների չարորակացման ռիսկը՝ բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիայի համար հանգույցներն ավելի լավ ընտրելու համար[13]: Ամերիկյան ռադիոլոգիայի քոլեջի (ACR) կողմից մշակված TI-RADS-ը ուղղորդում է բժիշկներին՝ որոշելու, թե որ հանգույցներն են պահանջում բիոպսիա և պլանավորելու հետագա հետազոտումը: Մշակվել են տարբեր առցանց գործիքներ՝ այս չափանիշները կլինիկական պրակտիկայում կիրառելուն օգնելու համար[14]:
Մեկ այլ պատկերավորման մեթոդ՝ ուլտրաձայնային էլաստոգրաֆիան, նույնպես օգտակար է վահանաձև գեղձի չարորակ ուռուցքի ախտորոշման համար, հատկապես վահանաձև գեղձի ֆոլիկուլյար քաղցկեղի դեպքում: Այնուամենայնիվ, այն սահմանափակվում է հայտաբերելով գոյացության շուրջ բավարար քանակությամբ նորմալ հյուսվածքի, հանգույցի շուրջ կալցիֆիկացված թաղանթի, կիստոզ հանգույցների և միաձուլվող հանգույցների առկայությամբ[15]:
Բարակ ասեղային բիոպսիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիան պարզ և անվտանգ մեթոդ է ասեղի և ներարկիչի միջոցով ախտորոշման համար բջջաբանական նմուշներ ստանալու համար[4]: Այս հետազոտության ցուցումներն են՝ 1 սմ-ից ավելի հանգույցները՝ չարորակ ուռուցքի մասին վկայող երկու ուլտրաձայնային չափանիշներով, ցանկացած չափի հանգույցնեը՝ արտապատիճային տարածմամբ կամ անհայտ աղբյուրով լիմֆատիկ հանգույցների մեծացմամբ, գլխի և պարանոցի ճառագայթային թերապիայի պատմությամբ ցանկացած չափի հանգույցներ, վահանաձև գեղձի քաղցկեղի ընտանեկան պատմություն երկու կամ ավելի առաջին աստիճանի հարազատների մոտ, II տիպի բազմակի նեյրոէնդոկրին նորագոյացություն և կալցիտոնինի մակարդակի բարձրացում ունեցող բուժառուների շրջանում: Այնուամենայնիվ, կալցիտոնինի մակարդակի բարձրացումը կարող է պայմանավորված լինել նաև ծխելով, ալկոհոլի քրոնիկ օգտագործմամբ, պրոտոնային պոմպի ինհիբիտորների օգտագործմամբ և երիկամային անբավարարությամբ[7]: Վահանաձև գեղձի ցիտոպաթոլոգիայի հաշվետվության Բեթեսդա համակարգը վահանաձև գեղձի բջջաբանական նմուշի բարորակ կամ չարորակ լինելու մասին հաշվետվության համար օգտագործվող համակարգ է: Այն կարելի է բաժանել վեց կատեգորիայի՝
| Կատեգորիա | Նկարագրություն | Չարորակ ուռուցքի առաջացման ռիսկ[16] | Առաջարկություն[16] |
|---|---|---|---|
| I | Ոչ ախտորոշիչ/անբավարար | – | Կրկնվող բիոպսի ուլտրաձայնային ուղղորդմամբ 3 ամսից ավելի ժամանակահատվածում |
| II | Բարորակ (կոլոիդային և ֆոլիկուլյար բջիջներ) | 0–3% | Կլինիկական հսկում |
| III | Անորոշ նշանակության ատիպիա (ԱԱՀ) կամ անորոշ նշանակության ֆոլիկուլյար վնասվածք (ՖՀՎ) (ատիպիկ առանձնահատկություններով ֆոլիկուլյար կամ լիմֆոիդ բջիջներ) | 5–15% | Կրկնվող բիոպսիա |
| IV | Ֆոլիկուլյար հանգույց/կասկածելի ֆոլիկուլյար հանգույց (բջիջների կուտակում, միկրոֆոլիկուլներ, ցրված մեկուսացված բջիջներ, սակավ կոլոիդ) | 15–30% | Վիրաբուժական եղանակով վահանաձև գեղձի բլթի հեռացում (լոբէկտոմիա) |
| V | Կասկածելի է չարորակ ուռուցքի համար | 60–75% | Վիրաբուժական եղանակով վահանաձև գեղձի բլթի հեռացում (լոբէկտոմիա) կամ ենթաամբողջական հեռացում |
| VI | Չարորակ | 97–99% | Վահանաձև գեղձի ենթաամբողջական հեռացում |
Արյան անալիզներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արյան քննություններ կարող են կատարվել բիոպսիայից առաջ կամ դրա փոխարեն: Վահանաձև գեղձի հորմոն արտազատող հանգույցի (որի դեպքում քաղցկեղի հավանականությունը ցածր է) կամ հիպոթիրեոզի հավանականությունը հետազոտվում է թիրեոտրոպ հորմոնի (TSH) և վահանաձև գեղձի հորմոնների՝ թիրոքսինի (T4) և տրիոդթիրոնինի (T3) չափման միջոցով: Երբեմն կատարվում են շիճուկային հետազոտություններ աուտոհակամարմինների հայտնաբերման համար, քանի որ դրանք կարող են վկայել վահանաձև գեղձի աուտոիմուն հիվանդության մասին (որը կարող է նմանակել հանգույցային հիվանդությանը):
Այլ պատկերավորման մեթոդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահանաձև գեղձի հետազոտությունը, որը կատարվում է ռադիոակտիվ յոդի կլանման թեստով, կարող է օգտագործվել վահանաձև գեղձը դիտարկելու համար[17]: Յոդ-123-ի միջոցով սկանավորումը, որը ցույց է տալիս տաք հանգույց, որն ուղեկցվում է TSH-ի նորմայից ցածր մակարդակով, հստակ ապացույց է, որ հանգույցը քաղցկեղային չէ, քանի որ տաք հանգույցների մեծ մասը բարորակ են[18]:

Վահանաձև գեղձի համակարգչային շերտագրությունը կարևոր դեր է խաղում վահանաձև գեղձի քաղցկեղի գնահատման գործում[19]: Համակարգչային շերտագրությունը հաճախ պատահաբար հայտնաբերում է վահանաձև գեղձի անոմալիաներ և այդպիսով գործնականում դառնում է հետազոտության առաջին մեթոդը[19]:
Չարորակ ուռուցք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարանոցի ուռուցքների միայն փոքր տոկոսն է չարորակ (մոտ 4-6.5%[20] ), իսկ վահանաձև գեղձի հանգույցների մեծ մասը բարորակ կոլոիդային հանգույցներ են։
Չարորակ ուռուցքը ախտորոշելիս հաշվի են առնվում բազմաթիվ գործոններ։ Կուլ տալու կամ խոսելու դժվարությունը, ավշային հանգույցների այտուցվածությունը կամ կոշտ, անշարժ հանգույցը ավելի շատ վկայում են չարորակ ուռուցքի մասին, մինչդեռ ընտանեկան անամնեզում աուտոիմուն հիվանդության կամ խպիպի, վահանաձև գեղձի հորմոնալ դիսֆունկցիայի կամ փափուկ, ցավոտ հանգույցի առկայությունը ավելի շատ վկայում են բարորակ ուռուցքի մասին
Քաղցկեղի տարածվածությունն ավելի բարձր է տղամարդկանց, 20 տարեկանից փոքր կամ 70 տարեկանից բարձր մարդկանց շրջանում, ինչպես նաև գլխի և պարանոցի ճառագայթային թերապիայի ստացած կամ վահանաձև գեղձի քաղցկեղի ընտանեկան պատմության ունեցողների շրջանում[21] :
Վահանաձև գեղձի մենավոր հանգույց
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռիսկերը քաղցկեղի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահանաձև գեղձի մենավոր հանգույցներն ավելի տարածված են կանանց մոտ, սակայն ավելի մտահոգիչ են տղամարդկանց մոտ: Նորագոյացությունների հետ կապված այլ ասոցացիաներ են վահանաձև գեղձի քաղցկեղի ընտանեկան պատմությունը և գլխի և պարանոցի նախկինում ճառագայթային թերապիան: Վահանաձև գեղձի մենավոր հանգույցները հիմնականում բարորակ կոլոիդ հանգույցներ են: Երկրորդ ամենատարածված տեսակը ֆոլիկուլյար ադենոման է[22]:
1986 թվականի աղետի ժամանակ Չեռնոբիլի ատոմակայանի մոտակայքում ապրող երեխաների շրջանում վահանաձև գեղձի քաղցկեղի դեպքերի 60-ապատիկ աճ է գրանցվել: Ճառագայթման ֆոնին առաջացող վահանաձև գեղձի քաղցկեղը հաճախ բազմաօջախային է՝ լիմֆատիկ հանգույցների մետաստազների բարձր հաճախականությամբ և ունի վատ կանխատեսում:
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մտահոգիչ նշաններից և ախտանիշներից են ձայնի խռպոտությունը, չափի արագ մեծացումը, սեղմման ախտանիշները (օրինակ՝ շնչարգելություն կամ դիսֆագիա ) և լիմֆադենոպաթիայի ի հայտ գալը։
Հետազոտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԹՏՀ – Սկզբում պետք է չափել թիրեոտրոպ հորմոնի մակարդակը։ Եթե այն ճնշված է, ապա հանգույցը, հավանաբար, հիպերգործառութային (կամ «տաք») հանգույց է։ Սրանք հազվադեպ են չարորակ լինում։
- Բարակ ասեղային բիոպսիա– բարակ ասեղային բիոպսիան նախընտրելի հետազոտություն է ոչ ճնշված TSH-ի դեպքում[23][24]։
- Պատկերավորում - ուլտրաձայնային և ռադիոակտիվ յոդով հետազոտություն:
Վահանաձև գեղձի պատկերավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանգույցների 85%-ը սառը հանգույցներ են, իսկ սառը և տաք հանգույցների 5-8%-ը չարորակ են[25]։
Հանգույցների 5%-ը տաք են։ Տաք հանգույցներում չարորակ ուռուցքը գործնականում բացակայում է[26]։
Վիրաբուժություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիրահատությունը ( վահանաձև գեղձի հեռացում ) կարող է ցուցված լինել որոշ դեպքերում՝
- Չափսը 4 սմ-ից բարձր է
- Սեղմման ախտանիշներ
- Չարորակ ուռուցքի նշաններ (ձայնի խռպոտություն, լիմֆադենոպաթիա)
- Բջջաբանական հետազոտություն, որը չի բացառում վահանաձև գեղձի քաղցկեղ
Նվազագույն ինվազիվ միջամտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ, ախտանշանային հանգույցների բուժման համար օգտագործվում են ոչ վիրաբուժական, նվազագույն ինվազիվ ուլտրաձայնային ուղղորդմամբ մեթոդներ: Դրանք ներառում են էթանոլի պերկուտան ներարկում, լազերային ջերմային աբլացիա, ռադիոհաճախականության աբլացիա, բարձր ինտենսիվության ֆոկուսային ուլտրաձայնային հետազոտություն (HIFU) և պերկուտան միկրոալիքային աբլացիա[27]:
Վերջերս HIFU-ն ապացուցել է իր արդյունավետությունը վահանաձև գեղձի բարորակ հանգույցների բուժման գործում: Այս մեթոդը ոչ ինվազիվ է, առանց ընդհանուր անզգայացման և իրականացվում է ամբուլատոր պայմաններում: Ուլտրաձայնային ալիքները կենտրոնացված են և արտադրում են ջերմություն, որը թույլ է տալիս ոչնչացնել վահանաձև գեղձի հանգույցները[28]: Կենտրոնացված ուլտրաձայնային հետազոտությունները օգտագործվել են այլ բարորակ ուռուցքների, ինչպիսիք են կրծքագեղձի ֆիբրոդենոմաները և արգանդի միոմաները, բուժման համար:
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևոթիրոքսինը (T4) նախահորմոն է, որը ծայրամասային հյուսվածքներում վերածվում է վահանաձև գեղձի հիմնական ակտիվ հորմոնի՝ տրիյոդթիրոնինի (T3): Հիպոթիրեոզով հիվանդները սովորաբար այն ընդունում են օրը մեկ անգամ:
Վահանաձև գեղձի ինքնավար հանգույց
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահանաձև գեղձի ինքնավար հանգույցը կամ «տաք հանգույցը» այն հանգույցն է, որի ֆունկցիան անկախ է հիպոթալամիկ-հիպոֆիզար-վահանաձև գեղձի առանցքի հոմեոստատիկ վերահսկողությունից: 1993 թվականի հոդվածի համաձայն, նման հանգույցները պետք է բուժվեն միայն այն դեպքում, եթե դրանք թունավոր են դառնում. կարող են օգտագործվել վիրաբուժական հեռացում, ռադիոյոդային թերապիա կամ երկուսն էլ[29]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «New York Thyroid Center: Thyroid Nodules». Արխիվացված է օրիգինալից 2010-09-17-ին.
- ↑ Vanderpump MP (2011). «The epidemiology of thyroid disease». British Medical Bulletin. 99 (1): 39–51. doi:10.1093/bmb/ldr030. PMID 21893493.
- ↑ «Symptoms and causes - Mayo Clinic». Mayo Clinic (անգլերեն).
- 1 2 3 4 Bennedbaek FN, Perrild H, Hegedüs L (1999 թ․ մարտ). «Diagnosis and treatment of the solitary thyroid nodule. Results of a European survey». Clinical Endocrinology. 50 (3): 357–363. doi:10.1046/j.1365-2265.1999.00663.x. PMID 10435062. S2CID 21514672.
- ↑ Ravetto C, Colombo L, Dottorini ME (2000 թ․ դեկտեմբեր). «Usefulness of fine-needle aspiration in the diagnosis of thyroid carcinoma: a retrospective study in 37,895 patients». Cancer. 90 (6): 357–363. doi:10.1002/1097-0142(20001225)90:6<357::AID-CNCR6>3.0.CO;2-4. PMID 11156519.
- ↑ «Thyroid Nodule». www.meddean.luc.edu.
- 1 2 Grani G, Sponziello M, Pecce V, Ramundo V, Durante C (2020 թ․ սեպտեմբեր). «Contemporary Thyroid Nodule Evaluation and Management». The Journal of Clinical Endocrinology and Metabolism. 105 (9): 2869–2883. doi:10.1210/clinem/dgaa322. PMC 7365695. PMID 32491169.
- ↑ Russ G, Leboulleux S, Leenhardt L, Hegedüs L (2014 թ․ սեպտեմբեր). «Thyroid incidentalomas: epidemiology, risk stratification with ultrasound and workup». European Thyroid Journal. 3 (3): 154–163. doi:10.1159/000365289. PMC 4224250. PMID 25538897.
- ↑ Durante C, Grani G, Lamartina L, Filetti S, Mandel SJ, Cooper DS (2018 թ․ մարտ). «The Diagnosis and Management of Thyroid Nodules: A Review». JAMA. 319 (9): 914–924. doi:10.1001/jama.2018.0898. PMID 29509871. S2CID 5042725.
- 1 2 Wong KT, Ahuja AT (2005 թ․ դեկտեմբեր). «Ultrasound of thyroid cancer». Cancer Imaging. 5 (1): 157–166. doi:10.1102/1470-7330.2005.0110. PMC 1665239. PMID 16361145.
- ↑ Fernández Sánchez J (2014 թ․ հուլիս). «Clasificación TI-RADS de los nódulos tiroideos en base a una escala de puntuación modificada con respecto a los criterios ecográficos de malignidad». Revista Argentina de Radiología. 78 (3): 138–148. doi:10.1016/j.rard.2014.07.015.
- ↑ Horvath E, Majlis S, Rossi R, Franco C, Niedmann JP, Castro A, Dominguez M (2009 թ․ մայիս). «An ultrasonogram reporting system for thyroid nodules stratifying cancer risk for clinical management». The Journal of Clinical Endocrinology and Metabolism. 94 (5): 1748–1751. doi:10.1210/jc.2008-1724. PMID 19276237.
- ↑ Grani G, Lamartina L, Ascoli V, Bosco D, Biffoni M, Giacomelli L, և այլք: (2019 թ․ հունվար). «Reducing the Number of Unnecessary Thyroid Biopsies While Improving Diagnostic Accuracy: Toward the "Right" TIRADS». The Journal of Clinical Endocrinology and Metabolism. 104 (1): 95–102. doi:10.1210/jc.2018-01674. PMID 30299457.
- ↑ «TIRADS calculator with free report generator!». radathand.com (ամերիկյան անգլերեն). 2024-06-18. Վերցված է 2025-01-30-ին.
- ↑ Soto GD, Halperin I, Squarcia M, Lomeña F, Domingo MP (2010 թ․ սեպտեմբերի 10). «Update in thyroid imaging. The expanding world of thyroid imaging and its translation to clinical practice». Hormones. 9 (4): 287–298. doi:10.14310/horm.2002.1279. PMID 21112859. S2CID 15979225.
- 1 2 Renuka IV, Saila Bala G, Aparna C, Kumari R, Sumalatha K (2012 թ․ դեկտեմբեր). «The bethesda system for reporting thyroid cytopathology: interpretation and guidelines in surgical treatment». Indian Journal of Otolaryngology and Head and Neck Surgery. 64 (4): 305–311. doi:10.1007/s12070-011-0289-4. PMC 3477437. PMID 24294568.
- ↑ MedlinePlus|MedlinePlus Encyclopedia Thyroid scan
- ↑ Grani, Giorgio; Sponziello, Marialuisa; Filetti, Sebastiano; Durante, Cosimo (2024-08-16). «Thyroid nodules: diagnosis and management». Nature Reviews Endocrinology (անգլերեն). doi:10.1038/s41574-024-01025-4. ISSN 1759-5029.
- 1 2 Bin Saeedan M, Aljohani IM, Khushaim AO, Bukhari SQ, Elnaas ST (2016 թ․ օգոստոս). «Thyroid computed tomography imaging: pictorial review of variable pathologies». Insights into Imaging. 7 (4): 601–617. doi:10.1007/s13244-016-0506-5. PMC 4956631. PMID 27271508. Creative Commons Attribution 4.0 International License
- ↑ «UpToDate».
- ↑ Nodule 127491, բաժին Thyroid Nodule(անգլ.) EMedicine կայքում
- ↑ Schwartz 7th/e page 1679,1678
- ↑ Ali SZ, Cibas ES (2016). «The Bethesda System for Reporting Thyroid Cytopathology II». Acta Cytologica. 60 (5): 397–398. doi:10.1159/000451071. PMID 27788511. S2CID 32693137.
- ↑ Grani G, Calvanese A, Carbotta G, D'Alessandri M, Nesca A, Bianchini M, և այլք: (2013 թ․ հունվար). «Intrinsic factors affecting adequacy of thyroid nodule fine-needle aspiration cytology». Clinical Endocrinology. 78 (1): 141–144. doi:10.1111/j.1365-2265.2012.04507.x. PMID 22812685. S2CID 205287747.
- ↑ Gates JD, Benavides LC, Shriver CD, Peoples GE, Stojadinovic A (2009 թ․ օգոստոս). «Preoperative thyroid ultrasound in all patients undergoing parathyroidectomy?». The Journal of Surgical Research. 155 (2): 254–260. doi:10.1016/j.jss.2008.09.012. PMID 19482296.
- ↑ Robbins pathology 8ed page 767
- ↑ Tumino D, Grani G, Di Stefano M, Di Mauro M, Scutari M, Rago T, և այլք: (2019). «Nodular Thyroid Disease in the Era of Precision Medicine». Frontiers in Endocrinology. 10: 907. doi:10.3389/fendo.2019.00907. PMC 6989479. PMID 32038482.
- ↑ «Echotherapy for thyroid nodules». Echotherapy.
- ↑ Vigneri R, Catalfamo R, Freni V, Giuffrida D, Gullo D, Ippolito A, և այլք: (1993 թ․ դեկտեմբեր). «[Physiopathology of the autonomous thyroid nodule]». Minerva Endocrinologica. 18 (4): 143–145. PMID 8190053.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահանաձև գեղձի հանգույցներ» հոդվածին։ |
| ||||||