Jump to content

Վահանակային խաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահանակային խաղ
 Video games Վիքիպահեստում

Վահանակային խաղ կամ կոնսոլ խաղ (անգլ.՝ console game), համակարգչային խաղ, որը նախատեսված է խաղային բարձակի վրա աշխատելու համար և ոչ թե որևէ այլ սարքի վրա, ինչպիսին է անհատական համակարգիչը կամ արկադային ավտոմատը։ Վահանակի համար նախատեսված բազմամակարդակ համակարգչային խաղի տարբերակը կոչվում է խաղի վահանակային տարբերակ։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր խաղային կոնսոլները կարելի է մոտավորապես բաժանել երկու տեսակի. ինքնուրույն ավտոնոմ կոնսոլներ, որոնք կոչվում են նաև դյուրակիր խաղային համակարգեր (օրինակներ անգլ.՝ PlayStation Portable, Nintendo DS), և կոնսոլներ, որոնք միացվում են պատկերի և ձայնի ելքային սարքերին[1]։ Այս երկրորդ տեսակի կոնսուլները կոչվում են նաև խաղային վահանակներ (PlayStation 4, Xbox one): Ձեռքի վահանակների խաղերը կարող են անվանվել նաև «խաղեր դյուրակիր համակարգիչների համար», «խաղեր գրպանի կոնսուլների համար» և «խաղեր ձեռքի ղեկավարմամաբ կոնսուլների համար» (անգլ.՝ Handheld video game): Երկրորդ տեսակի կոնսոլների համար խաղերը կարող են անվանվել «կցորդի համար խաղեր» կամ «կցորդային խաղեր»[2]։

Բարձակային խաղերի կառավարման սարքերը տարբերվում են համակարգչային խաղերի այլ տեսակների կառավարումից[3]։ Ձեռքի վահանակների դեպքում կառավարման միջոցները տեղադրվում են հենց բարձակների վրա։ Կցորդային կոնսոլների դեպքում ղեկավարման համար կիրառվում են խաղաբարձիկներ և ջոյսթիքներ, որոնք, որպես կանոն, մշակվում են այս վահանակի արտադրողի կողմից և վաճառվում են հավաքածուի հետ միասին։ Սակայն այս առանձնահատկությունը «խիստ» չէ. շատ կոնսուլներ թույլ են տալիս այլ մուտքային սարքերի միացում, ինչպիսիք են ստեղնաշարն ու մկնիկը[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Markets, Research and (2019 թ․ նոյեմբերի 7). «Global Console Games Market Projections to 2030 - The Competition of Mobile Gaming is a Fierce Industry Hurdle». GlobeNewswire News Room. Վերցված է 2021 թ․ փետրվարի 27-ին.
  2. «Xbox head of first-party: 'We need to use established franchises as a home base from which we can expand' - MCV». web.archive.org. 2018 թ․ հուլիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 27-ին.
  3. «New Xbox video shows off Project Scorpio XDK». MCV/DEVELOP (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունիսի 6. Վերցված է 2021 թ․ փետրվարի 27-ին.
  4. «Nintendo begins sending NX development kit to devs». MCV/DEVELOP (բրիտանական անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2021 թ․ փետրվարի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]