Վահագն Առուշանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահագն Էդուարդի Առուշանյան
15 հուլիսի, 1968 - 4 հոկտեմբերի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Առաջաձոր, Մարտակերտի շրջան
Մահվան վայրԼՂՀ Արցախ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Վահագն Առուշանյան (15 հուլիսի, 1968, Առաջաձոր, Մարտակերտի շրջան - 4 հոկտեմբերի, 1992, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահագն Առուշանյանը ծնվել է 1968 թ. հուլիսի 15-ին Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Ընդունվել է Երևանի Ճարտարապետական-ճարտարագիտական տեխնիկումը։ 2-րդ կուրսից զորակոչվել է Խորհրդային բանակ։ Զորացրվելուց հետո ավարտել է տեխնիկումն ու վերադարձել գյուղ։ 1992 թ. անդամագրվել է Խաչենի գումարտակում։ Մասնակցել է մի շարք գյուղերի պաշտպանական ու ազատագրական մարտերին։ Զոհվել է 1992 թ. հոկտեմբերի 4-ին «Ճռանա հարթ» կոչվող տեղամասում։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Առաջաձորի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]