Վակուումաչափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վակուումաչափ, վակուումային մանոմետր, նոսր գազերի ճնշումը չափելու սարք։ Ըստ կառուցվածքի Վակումաչափերը լինում են հեղուկային, մեխանիկական (դեֆորմացիոն, մեմբրանային են), կոմպրեսիոն, ջերմային (ջերմազույգային և ջերմաէլեկտրական), իոնացման, մագնիսական էլեկտրապարպումային, մածուցիկային, ռադիոմետրական։ Նշված Վակուումաչափերով չափում են լրիվ ճնշումը։ Վակումը գնահատելիս լրիվ ճնշումից բացի անհրաժեշտ է լինում չափել նաև գազի բաղադրիչների պարցիաչ ճնշումը։ Դրա համար օգտվում են մաս-սպեկտրոմետրերից և տարբեր վակուումաչափերի աշխատանքային ճնշումների տիրույթները (անընդհատ գծերով նշված են սահմանային ճնշումները) տուկ չափիչներից։ Ի տարբերություն վերլուծական մաս-սպեկտրոմետրերի, պարցիալ ճնշման չափիչները չունեն սեփական վակուումային համակարգ և տեղադրվում են հենց նոսրացվող ծավալների վրա։ Պարցիալ ճնշումների չափումը կատարվում է 103-ից մինչև 10~10 պա (10— 10՜"12 մմ սնղ, ս․) տիրույթում։ Տարբեր Վակուումաչփերի աշխատանքային ճնշումների տիրույթները նշված են նկարում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 241