Վակումային պոմպ, վակուում ստնալու նպատակով փակ ծավալից գազեր և գոլորշիներ արտածծող հարմարանք։ Վակումային պոմպերը լինում են մեխանիկական, շիթային, սորբցիոն, իոնային, կրիոգենային և համակցված՝ իոնային-սորբցիոն։ Վակումային պոմպի հիմնական պարամետրերն են․ սահմանային (նվազագույն) ճնշումը, որը կարող է ստեղծել պոմպը, արտածծման արագությունը՝ տվյալ ճնշման դեպքում միավոր ժամանակում արտածծվող գազի ծավալը, պոմպի թողարկիչ հատվածքում թույլատրելի թողարկիչ ճնշումը, որի հետագայի բարձրացումը խախտում է վակումային պոմպի նորմալ աշխատանքը։ Մեխանիկական պոմպերը լինում են մխոցավոր, երկռոտոր, մոլեկուլային և օգտագործվում են 1-ից մինչե 10~՜8 պա վակուում ստանալու համար։ Շիթային պոմպերում աշխատանքային նյութի ուղղորդված շիթը իր հետ տանում է գազի այն մոլեկուլները, որոնք դուրս են մղվում նոսրացվող ծավալից։ Այս տիպի պոմպերը ծառայում են 10 պա վակուում ստանալու համար։ Ըստ գործողության սկզբունքի շիթային պոմպերը լինում են արտարկիչային և դիֆուզիոն։ Աորբոցիոն պոմպերում օգտագործում են որոշ նյութերի (օրինակ, Ti, Mo, Zr են) գազը կլանելու հատկությունը։ Իոնային պոմպերի գործողությունը հիմնված է ուժեղ էլեկտրական պարպումով գազի իոնացման և էլեկտրական դաշտի միջոցով իոնացված մոլեկուլների հեռացման վրա։ Կրիոգենային պոմպերում գազը կլանվում է մինչե ցածր ջերմաստիճան սառեցված մակերևույթ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 240)։