Վախ (ֆիլմ, 1996)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վախ
անգլ.՝ Fear
Երկիր ԱՄՆ[1]
Ժանրնեո նուառ, միստիկ ֆիլմ, ֆիլմ անչափահասների համար, էրոտիկ թրիլեր, էրոտիկ ֆիլմ, դրամա[2][3] և թրիլեր[4]
Թվականնոյեմբերի 7, 1996[5], 1996 և ապրիլի 12, 1996[6]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեյմս Ֆոլի[2][3][7]
ՊրոդյուսերԲրայան Գրեյզեր
Սցենարի հեղինակChristopher Crowe?
ԴերակատարներՄարկ Ուոլբերգ[8][3][7], Ռիզ Ուիզերսփուն[8][7], William Petersen?[8], Ալիսա Միլանո[8][7], Էմի Բրեննեման[8], Jo Bates?[8], Էնդրյու Էյրլի[9], Լ. Հարվի Գոլդ[9] և Gerry Bean?
ՕպերատորThomas Kloss?
ԵրաժշտությունՔարթեր Բերուել
ՄոնտաժԴևիդ Բրեններ
Պատմվածքի վայրՎաշինգտոն և Սիեթլ
Նկարահանման վայրՎանկուվեր
ԿինոընկերությունUniversal Studios
Տևողություն97 րոպե
Բյուջե6 500 000 $
Շահույթ20 831 000 $[10]

«Վախ» (անգլ.՝ Fear), 1996 թվականի ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Ֆոուլի թրիլերը։ Գլխավոր դերերում՝ Մարկ Ուոլբերգ և Ռիզ Ուիզերսփուն։

Համառոտ բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնվեցամյա Նիկոլը հոր հետ վիճելուց հետո ընկերուհու՝ Մարգոյի հետ գնում է դիսկոտեկ։ Այնտեղ նա ծանոթանում է հաճելի և սիրալիր տղա՝ Դևիդի հետ։ Նրանց միջև հարաբերությունները զարգանում են արագ կերպով։ Շուտով Դևիդը ծանոթանում է Նիկոլի ընտանիքի հետ․ նրա հոր՝ իր երիտասարդ կնոջ և իր տասամյա տղայի հետ։ Նիկոլի համար ամեն ինչ ասես հեքիաթում լինի գեղեցիկ արքայազնի մասին, մինչև որ, մի անգամ չպատահեց անսպասելին։ Նիկոլին դպրոցից հետո դիմավորելուց Դևիդը տեսնում է նրան իր ընկերոջ՝ Հարիի գրկում։ Նա հարձակվում է Հարիի վրա և դաժանորեն ծեծի է ենթարկում նրան։ Ցասման բռնկումով՝ Դևիդը հարվածում է Նիկոլի դեմքին, որից դեմքին կապտուկ է մնում։ Տանը պատահածի մասին իմանում է նրա հայրը։ Նա գտնում է Դևիդին և պահանջում, որ հանգիստ թողնի իր աղջկան։ Ի պատասխան դրան` Դևիդը որոշում է լարել հոր և աղջկա հարաբերությունները, նա ուժեղ հարվածում է իր կրծքավանդակին և ցույց տալով կապտուկները Նիկոլին, ասում է, որ իր հայրն է հարձակվել իր վրա։ Նիկոլը վիճում է հոր հետ և գնում է Դևիդի տուն։ Սակայն այնտեղ նա գտնում է Դևիդին իր ընկերուհու՝ Մարգոյի հետ։ Նիկոլը բաժանվում է Դևիդից։ Դևիդը սաստիկ կատաղում է և որոշում, որ իրենց բաժանման մեջ մեղավոր են Նիկոլի հարազատները։ Նա սկսում է վրեժ լուծել․ սպանում է Հարիին, հարձակվում է Մարգոյի վրա և ջարդում է Նիկոլի հոր մեքենան։ Նիկոլ հայրը իր հերթին այցելություն է կատարում Դևիդի տուն։ Ոչ ոքին չգտնելով այնտեղ, նա ավերում է կազմակերպում։ Երբ Դևիդն ու իր ընկերները վերադառնում են և տեսնում այդ անկարգությունը, որոշում են պատասխան հարված հասցնել։ Կեսգիշերին նրանք իրական պաշարում են կազմակերպում Նիկոլի տանը։ Նրա ընտանիքի անդամները բարիկադավորվելով, ինչպես կարող են, աշխատում են բանդային տուն չթողնել։ Սակայն ուժերը հավասար չէին և գազազած երիտասարդները մտնում են ներս։ Նրանք կապում են Նիկոլի հորը և նրա կնոջը։ Այդ ժամանակ Թոբիին հաջողվում է պատուհանով դուրս գալ և ոստիկանություն կանչել։ Հետո նա վերադառնում է տուն և ավազակներից թաքուն՝ ազատ է արձակում գերիներին։ Նիկոլի հայրը ընդհարման մեջ է մտնում Դևիդի հետ և դուրս է շպրտում նրան երկրորդ հարկի պատուհանից։ Դևիդը մահանում է։

Դերերը կատարում են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարկ Ուոլբերգ - Դևիդ Մակոլայի դերում՝ 19-ամյա չհավասարակշռված տղա, որը Նիկոլ Ուոկերի պաշտպանողն էր։
  • Ռիզ Ուիզերսփուն - Նիկոլ Ուոքերի, 16-ամյա աղջկա դերում, որը սիրում է Դևիդ Մակոլային։ Նա տարաձայնություն ուներ իր հոր հետ և Դևիդի դեմքին նա գտավ ըմբռնում։ Նրա լավագույն ընկերները Մարգոն և Հարին են։
  • Ուիլիամ Փիթերսեն - Սթիվ Ուոքերի դերում՝ որը Նիկոլի հայրն էր Թոբիի խորթ հայրը։ Նա ցանկանում էր պաշտպանել Նիկոլին և ընդունում է նրա և Դևիդի կապը։
  • Էմի Բրենեման - Լորի Ուոքերի դերում, որը Սթիվ Ուոքերի կինն է, Տոբի Ուոթերի մայրը և Նիկոլ Ուոքերի խորթ մայրը։ Նա համաձայն է Նիկոլի և Դևիդի հարաբերություններին։
  • Ալիսա Միլանո - Մարգո Մասեի դերում՝ ով Նիկոլ Ուոքերի և Հարիի ամենալավ ընկերուհին է։ Հանդիպում է Դևիդ Լոգանի ընկերոջ հետ։
  • Քրիստոֆեր Գրեյ- Տոբի Ուոքերի դերում՝ ով Նիկոլ Ուոքերի խորթ եղբայրն է, Սթիվ Ուոքերի խորթ տղան և Լորի Ուոքերի որդին։
  • Թրեյսի Ֆրեյմ - Լոգանայի դերում՝ ով Դևիդ Մակոլայի ընկերն է։ Հանդիպում է Մարգո Մասեի հետ։
  • Տոդ Կալդեկոտ - Հարիի դերում՝ ով Նիկոլի ամենալավ ընկերներից մեկն է։ Դևիդի ձեռքով մահանում է։
  • Բեներ - Կայզերի՝ Ուոքերների գերմանական հովվաշան դերում։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jessica - The Allman Brothers, հնչում է Նիկոլի հոր մեքենայում, երբ նա համոզում է նրան գնալ Ջեյմս Թեյլորի համերգին։
  • Green Mind - Dink, հնչում է գիշերային ակումբում, որտեղ Նիկոլն առաջին անգամ խոսում Դևիդի հետ։
  • Comedown - Bush, ուղեկցում է Նիկոլի և Դևիդի հանդիպումների դրվագներին, այն բանից հետո, երբ Նիկոլն առաջին անգամ պատմում է հորը իր նոր ընկերոջ մասին։
  • Wild Horses - The Sundays, հնչում է, երբ Դևիդն ու Նիկոլը ժամանակ են անցկացնում ատրակցիոնների այգում։
  • Machine Head - Bush, հնչում է Դևիդի և իր ընկերների տանը, երբ իրենց մոտ թմրանյութերի հետևից գալիս է տղաների մի խումբ
  • Something Always Wrong - Toad the Wet Sprocket, հնչում է, երբ Նիկոլը սափորից հանում է ծաղիկները լուսանկարի հետ, որը Դևիդից էր ստացել, և հետո կիսվում է Մարգոյի հետ, լողավազանի մոտ անհանգստությունների մասին։
  • Animal - Prick, հնչում է, երբ Նիկոլը անսպասելի այցելում է Դևիդի տուն և դառնում է իր դավաճանության վկան։
  • The Illist - Մարկ Ուոլբերգ, հնչում է, երբ Դևիդը Նիկոլին երկտող է գրում ներողություն հայտնելով, իրենց առաջին բաժանումից հետո, Դևիդը ապարդյուն սպասում է նրան «Լարգոյի մոտ» բարի մոտ։
  • Irie Vibe - One Love, հնչում է «У Ларго» բարի մոտ, որտեղ դասերից հետո Նիկոլը գնում է իր ընկերների հետ և առաջին անգամ տեսնում Դևիդին, ով զբաղված էր բիլիարդ խաղալով։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դևիդ Մակոլի դերը դառնում է առաջին գլխավոր դերը սկսնակ դերասան Մարկ Ուոլբերգի համար։
  • Մարկի հոնորարը կազմել էր 500 հազար դոլլար, Ռիզը ստացել է 200 հազար դոլլար։
  • Դևիդ Մակոլայի դերի համար Մարկը արժանացել է MTV Movie Award մրցանակին՝ «լավագույն չարագործ» դերի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]