Վախուշտի Կոտետիշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վախուշտի Կոտետիշվիլի
վրաց.՝ ვახუშტი კოტეტიშვილი
Ծնվել էօգոստոսի 4, 1935(1935-08-04)
Մահացել էօգոստոսի 7, 2008(2008-08-07) (73 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of Georgia.svg Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունլեզվաբան և թարգմանիչ
Պարգևներ և
մրցանակներ
Սաբա մրցանակ

Վախուշտի Կոտետիշվիլի (վրաց.՝ ვახუშტი ვახტანგის ძე კოტეტიშვილი, օգոստոսի 4, 1935(1935-08-04) - օգոստոսի 7, 2008(2008-08-07)), վրացի խորհրդային գրականագետ, քննադատ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Վրաստանի մանկավարժական ակադեմիայի ակադեմիկոս, «Սաբա» մրցանակի դափնեկիր[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է վրացի անվանի գրականագետ, արվեստաբան, հասարակական գործիչ Վախթանգ Կոտետիշվիլու (1893—1937) ընտանիքում: 1937 թվականին հորը գնդակահարել են՝ մեղադրելով հակախորհրդային գործունեության մեջ[2]:

Վախուշտին 1959 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը: 1965-ից 1977 թվականներին դասավանդել է համալսարանում:

Նրա առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1954 թվականին, առաջին թարգմանությունները՝ 1958-ին;

1964 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հաֆիզի քնարերգության մեկնաբանության հարցի շուրջ» թեմայով[3]: Բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի արժանացել է «Պարսկական դասական տաղաչափության կառուցվածքի մասին» ատենախոսական աշխատության համար, որը պաշտպանել է 1975 թվականին[4]:

Ապրել է Թբիլիսիում, հոր՝ Վախթանգ Կոտետիշվիլու անունը կրող փողոցի 7-րդ շենքումում[5]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Мой век минутный. 2005 ISBN 5-94542-174-X[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]