Վախթանգ Միրումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վախթանգ Միրումյան
Ծնվել էմայիսի 15, 1975(1975-05-15) (44 տարեկան)
ԾննդավայրՎերիշեն, Սյունիքի մարզ, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատավայրՀՀ ՖՆ

Վախթանգ Մայիսի Միրումյան (ծնվ. 15 մայիսի 1975 թ., գ. Վերիշեն, Գորիսի շրջան), ՀՀ պետական գործիչ, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (2014-2016), ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ (2016-2018):

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982-1992 թթ. - սովորել և ավարտել է Գորիսի շրջանի Վերիշենի միջնակարգ դպրոց
  • 1992-1997 թթ. - սովորել և ավարտել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի շուկայագիտության ֆակուլտետը՝ ինժեներ-ապրանքագետի որակավորմամբ։
  • 2003-2004 թթ. - եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսական հետազոտությունների ինստիտուտի հայցորդ։ Տնտեսագիտության թեկնածու (2004)։ Մի շարք գիտական հոդվածների հեղինակ։ Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997-1998 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության առաջին կարգի մասնագետ։
  • 1998-1999 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ։
  • 1999-2000 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության անուղղակի հարկերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար։
  • 2000-2006 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկերի մեթոդաբանության բաժնի պետ։
  • 2006-2011 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ։
  • 2011-2012 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ։
  • 2012 թ. հուլիսի 23-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ[1]։
  • 2014 թ. մայիսի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից[2]։
  • 2014 թ. մայիսի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ[3]։
  • 2016 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ[4], 2018 թվականի մայիսի 21-ին ազատվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից[5]:

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու որդի և դուստր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]