Վախթանգ Կոտետիշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վախթանգ Կոտետիշվիլի
ռուս.՝ ვახტანგ ილიას ძე კოტეტიშვილი
Ծնվել էհոկտեմբերի 24, 1893(1893-10-24)
ԾննդավայրԴիդի Թոնեթի, Թեթրի Ծղարոյի մունիցիպալիտետ, Քվեմո Քարթլիի մարզ, Վրաստան
Մահացել էհունվարի 17, 1937(1937-01-17) (43 տարեկան)
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ
ԵրեխաներՎախուշտի Կոտետիշվիլի

Վախթանգ Կոտետիշվիլի (վրաց.՝ ვახტანგ ილიას ძე კოტეტიშვილი, հոկտեմբերի 24, 1893(1893-10-24), Դիդի Թոնեթի, Թեթրի Ծղարոյի մունիցիպալիտետ, Քվեմո Քարթլիի մարզ, Վրաստան - հունվարի 17, 1937(1937-01-17)), բանահյուսագետ, գրականագետ, քննադատ, պատմաբան, նկարիչ, քանդակագործ, արվեստաբան, ժուռնալիստ, հասարակական գործիչ, վրաց բանահյուսագիտության հիմնադիր

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է եկեղեցական աստիճանավորի ընտանիքում։

1911 թվականին ավարտել է Թիֆլիսի հոգևոր ճեմարանը, հոգևոր աստիճան ստացել, ուսումը շարունակել Պետերբուրգի հոգեբանա-նյարդաբանական ինստիտուտի մանկավարժական ֆակուլտետում, որ հիմնադրել էր անվանի գիտնական Վլադիմիր Բեխտերևը։

1914-ից 1918 թվականներին սովորել է Դորպատի կայսերական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում, որն ավարտելուց հետո վերադարձել է Թիֆլիս, ուսուցչություն արել այդ քաղաքի դպրոցներում։

Սովորել է նաև Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիայում, որի առաջին շրջանավարտներից մեկն է եղել, իսկ տարիներ անց՝ 1930-1932 թվականներին՝ նրա ռեկտորը։

Ստեղծել է վրաց տասնիններորդ դարի գրականության դասընթաց, Թբիլիսիի պետական համալսարանում հիմնել բանահյուսության ամբիոն, այդ թեմատիկայով դասխոսություններ կարդացել, կազմակերպել առաջին բանահավաքչական գիտարշավը։

Վրաստանի խորհրդայնացումից հետո հանդես է եկել հակախորհրդային դիրքերից, 1921 թվականի փետրվարին, ի նշան բողոքի, գրող Կոնստանտինե Գամսախուրդիայի, պատմաբան Պավլե Ինգորոկվայի և բանաստեղծ Ալեքսանդրե Աբաշելու հետ սգո տարազ՝ սև չուխա է հագել, մի քանի ամիս շրջել սգավորի տեսքով[1]։

Անձնուրացաբար հանդես է եկել ի պաշտպանություն Մթածմինդայի (վրացերեն՝ Սուրբ սար) վրա գտնվող Սուրբ Դավիթ (վրացերեն՝ Մամա Դավիթի - Հայր Դավիթ) վանքի, որը, հակակրոնական պայքարի մոլուցքով տարված, ցանկանում էին պայթեցնել։

Գնդակահարվել է 1937 թվականի հունվարի 17-ին։

Վախթանգ Կոտետիշվիլու որդին՝ Վախուշտին, դարձել է անվանի գրականագետ ու թարգմանիչ, թոռներից Գուգան՝ նկարիչ, Թաթոն՝ ռեժիսոր։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վախթանգ Կոտետիշվիլու անունով է կոչվել Թբիլիսիի փողոցներից մեկը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Носители черной чохи» — Вахтанг Котетишвили, Константинэ Гамсахурдиа, Павле Ингороква и Александрэ Абашели. 1924». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.
  2. Улица, где отстроенный заново дом стоит сейчас, носит имя отца Вахушти

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Он был ученым огромного диапазона Արխիվացված 2019-05-11 Wayback Machine