Վալտեր ֆոն Ռեյխենաու
Վալտեր ֆոն Ռեյխենաու գերմ.՝ Walter von Reichenau | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1884[1][2][3] |
Ծննդավայր | Կարլսրուե, Բադեն-Վյուրթեմբերգ[4] |
Մահացել է | հունվարի 17, 1942[1][2][3] (57 տարեկան) |
Մահվան վայր | Պոլտավա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[4] |
Գերեզման | Հաշմանդամների գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | սպա |
Քաղաքական կուսակցություն | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | Երկաթ խաչի Ասպետի խաչ Թագի շքանշան Հոհենցոլերնների տան շքանշան Ֆրիդրիխի շքանշան Հանզեական խաչ «Ռազմական վաստակի համար» խաչ Սուդետլանդիայի մեդալ 1914/1918 պատերազմի վետերանի պատվավոր խաչ Վերմախտի երկար ծառայության մրցանակ 1-ին կարգի Երկաթե խաչ և Երկաթե խաչ 2-րդ դասի |
Անդամություն | Միջազգային օլիմպիական կոմիտե |
Ստորագրություն![]() | |
Walter von Reichenau Վիքիպահեստում |
Վալտեր Կառլ Էռնեստ Օգոստոս ֆոն Ռեյխենաու (գերմ.՝ Walter Karl Ernst August von Reichenau, հոկտեմբերի 8, 1884[1][2][3], Կարլսրուե, Բադեն-Վյուրթեմբերգ[4] - հունվարի 17, 1942[1][2][3], Պոլտավա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]), գեներալ ֆելդմարշալ (1940 թվականից):
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա ղեկավարել է Վերմախտի 6-րդ բանակը: Նա գրավել է Փարիզը (1940), Կիևը (1941) և Խարկովը (1941): Վերմախտի մի քանի բարձրաստիճան ղեկավարներից մեկն էր, որը ակտիվորեն պաշտպանում էր նացիոնալ-սոցիալիզմը[5]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Կարլսրուեում, պրուսացի ապագա գեներալ-լեյտենանտ Էռնստ ֆոն Ռեյխենաուի ընտանիքում (Ernst August von Reichenau, 1841-1919): Ռեյխենաու ընտանիքը շատ հարուստ էր և ազնվական ծագում ուներ: Տասնիններորդ դարում և քսաներորդ հարյուրամյակի առաջին կեսերին ֆոն Ռայխենաու ընտանիքին էր պատկանում Գերմանիայի կահույքի խոշորագույն գործարաններից մեկը: 1938 թվականին նրանք այն հանձնել են նացիստներին, որոնք գործարանում հիմնել են ռազմական տեխնիկայի արտադրություն: Երբ 1945 թվականին Դաշնակիցների արշավանքների ժամանակ ոչնչացվել է Կառլսրուեի մոտակայքում գտնվող գործարանը, ընտանիքի հարստության և ազդեցության վերջին մնացորդները անհետացել են:
Կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]
1903 թվականին ծառայության է անցել 1-ին գվարդիական դաշտային հրետանային գնդում, որպես ֆան-յունկեր (սպայի թեկնածու): 1904 թվականի օգոստոսին ստացել է լեյտենանտի կոչում: Սովորել է ռազմական ակադեմիայում, 1912 թվականի օգոստոսից ավագ լեյտենանտ էր:
Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա կռվել է Արևմտյան ճակատում: Պատերազմի սկզբին եղել է 1-ին գվարդիական դաշտային հրետանային գնդի օգնականի պաշտոնում: 1914 թվականի նոյեմբերից կապիտան էր: 1915 թվականից 47-րդ պահեստային հետևակային դիվիզիայի շտաբի պետի տեղակալ էր: Նա պարգևատրվել է առաջին և երկրորդ աստիճանի «Երկաթե խաչով» և ևս չորս շքանշանով:
Համաշխարհային պատերազմների միջև[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա շարունակել է ծառայել Ռայխսվերում: 1923 թվաականի հուլիսից մայոր էր, 1932 թվականի փետրվարից՝ գնդապետ:
1933-1935 թվականներին եղել է ռազմական նախարարության բաժիններից մեկի ղեկավարը:
1934 թվականի փետրվարից գեներալ-մայոր էր, 1935 թվականի հոկտեմբերից՝ գեներալ-լեյտենանտ, 7-րդ ռազմական շրջանի հրամանատար (Մյունխեն), 1936 թվականի հոկտեմբերին արժանացել է հրետանու գեներալի կոչման:
1938 թվականի փետրվարից ֆոն Ռեյխենաուն 4-րդ ուժային խմբի (Լայպցիգ) հրամանատարն էր, որը գրավել է Սուդետական շրջանը (1938 թ. հոկտեմբեր), ապա Չեխիան և Մորավիան (1939 թ. մարտ):
Նա մասնակցել է Վերմախտի կազմավորման աշխատանքներին, գերմանական բանակի վերածննդի գաղտնի ծրագրին և ֆոն Բլոմբերգի հետ այցելել է ԽՍՀՄ:
Ռեյխենաուն մուտք է գործել Երրորդ ռեյխի պատմություն այն բանի շնորհիվ, որ նա է կազմել Նացիստական Գերմանիայի ռայխսկանցլերին հավատարմության երդման տեքստը: Նա գերմաներեն թարգմանել է տանկերի վերաբերյալ բրիտանացի փորձագետ Լիդդըլ Հարտի աշխատանքները և ամեն կերպ նպաստել Գերմանիայում նոր տիպի զորքերի զարգացմանը:
Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի սկզբից նա ղեկավարել է 10-րդ բանակը: Լեհական քարոզարշավի համար նրան շնորհվել է Ասպետի խաչ մեդալ և գեներալ-գնդապետի կոչում:
1939 թվականի հոկտեմբերից 6-րդ բանակի հրամանատարն էր: Արևմտյան արշավում Ռեյխենաուի բանակը գրավել է Բելգիան, 1940 թվականի հուլիսին նա ստացել է ֆելդմարշալ գեներալի կոչում:
1941 թվականի հունիսից՝ ԽՍՀՄ-ի դեմ արշավ՝ Կիև, Խարկով, Բելգորոդ: 1941 թվականի հոկտեմբերի 10-ին հրաման է արձակվել «Արևելյան տարածքում զորքերի վարման մասին»: 1941 թվականի օգոստոսին նա անձամբ է հրահանգել հրեա երեխաների մի մեծ խմբի գնդակահարությունը Ուկրաինայի Բելայա Ցերկով քաղաքում:
1941 թվականի դեկտեմբերի 1-ին Ռեյխենաուն Գերդ ֆոն Ռունդշտադտի փոխարեն նշանակվել է «Հարավային» բանակային խմբի հրամանատար:
1942 թվականի հունվարի 14-ին Ռեյխենաուն 40 աստիճան ցրտահարության տակ Պոլտավայի մոտ որսորդությունից հետո ուղեղի արյունազեղում է տեղի ունեցել, իսկ հունվարի 17-ին նա մահացել է բուժման նպատակով Պոլտավայից Լայպցիգ թռիչքի ժամանակ: Նույն ինքնաթիռը Լվովում վայրէջք կատարելիս վթարի է ենթարկվել՝ բախվելով անգարի[6]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #123390699 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ С. Митчем. Фельдмаршалы Гитлера и их битвы. — Смоленск: Русич, 1999
- ↑ Дневник-отчёт оперуполномоченного КРО ОО НКВД Донфронта старшего лейтенанта госбезопасности Е. А. Тарабрина. Архив Президента РФ, ф. 52, on. 1, д. 134, м. 23—33. Копия
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ա. Ի՚ Կրուգլով.
- Трагедия Бабьего Яра в немецких документах. — Днепропетровск: Центр «Ткума»; ЧП «Лира ЛТД», 2011. — С. 132—134.
- Митчем С.[de], Мюллер Дж. Командиры Третьего рейха. — Смоленск: Русич, 1995. — 480 с. — (Тирания). — 10 000 экз. — ISBN 5-88590-287-9.
- Barnett C. Hitler's Generals. — New York, NY: Grove Press, 1989. — 528 p. — ISBN 0-802-13994-9.
- Пикуль Валентин Саввич. Барбаросса. — Москва: ООО Издательский дом «Вече», 2009. — с. 225—226 — ISBN 978-5-9533-3912-4
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վալտեր ֆոն Ռեյխենաու կատեգորիայում։ |