Jump to content

Վալտեր Մոնտոյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալտեր Մոնտոյա
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 21, 1993(1993-07-21)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Machagai, Չակո, Արգենտինա
Հասակ 172 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Վալտեր Իվան Ալեքսիս Մոնտոյա (իսպ.՝ Walter Iván Alexis Montoya, հուլիսի 21, 1993(1993-07-21)[1][2], Machagai, Չակո, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, «Ռոսարիո Սենտրալ» ակումբի կիսապաշտպան:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալտեր Մոնտոյան ծնվել է Չակո նահանգի Մաչագաի քաղաքում։ 6 տարեկանից ֆուտբոլով զբաղվել է իր հայրենի քաղաքի «Ունիոն» ակումբի մանկական թիմերում։ Երբ Վալտերը 13 տարեկան էր, նա թիմի հետ մեկնել է մոտակա Սանտա Ֆե նահանգի Սան Ջերոնիմո Նորտե քաղաքում անցկացվող մրցաշարի, կարողացել է իրեն դրսևորել այնտեղ և հրավիրվել է Ռոսարիո։ Սկզբում Մոնտոյան մարզվել է Խորխե Գրիֆայի ասոցիացիայում, այդ ընթացքում Վալտերը փորձաշրջան է անցել Մարսելի «Օլիմպիկում», սակայն չի համարձակվել Եվրոպա տեղափոխվել այդքան երիտասարդ տարիքում[3]։ 2008 թվականին Վալտեր Մոնտոյան հայտնվեց «Ռոսարիո Սենտրալ» ակումբի պատրաստման համակարգում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնտոյան «Ռոսարիո Սենտրալի» առաջին թիմում նորամուտը նշել է 2014 թվականի մայիսի 9-ին՝ փոխարինելով Ֆեռնանդո Բարիենտոսին Հարավամերիկյան գավաթի «Բոկա Խունիորսի» դեմ խաղի երկրորդ խաղակեսում[4]։ Վարձակալված Բարիենտոսի «Լանուս» վերադառնալուց հետո Մոնտոյան դարձավ «Ռոսարիո Սենտրալի» հիմնական կազմի խաղացող[5]։

2015 թվականի օգոստոսի 24-ին կիսապաշտպանն առաջին գոլը խփեց թիմի կազմում՝ տուգանային հրապարակից դուրս[6] կատարած հարվածով գրավելով Խուան Օլավեի դարպասը «Բելգրանոյից»[7]։ 2016 թվականին Մոնտոյան իր նորամուտը նշեց Լիբերտադորեսի գավաթում։ Կիսապաշտպանը մրցաշարում անցկացրել է 8 հանդիպում և հաղթական գոլը խփել մրցաշարի ապագա հաղթող «Ատլետիկո Նասիոնալի» դեմ քառորդ եզրափակչի առաջին խաղում[3] (Կոլումբիայում կայացած պատասխան խաղում «Ռոսարիո Սենտրալը» պարտվել է 1:3 հաշվով և դուրս մնացել մրցաշարից): 2016 թվականի ամռանը ֆուտբոլիստով հետաքրքրվում էին «Ռիվեր Փլեյթը» և մեքսիկական «Կրուս Ազուլը», սակայն ակումբը հայտարարել էր, որ խաղացողը չի վաճառվում[5]։

2017 թվականի հունվարի 27-ին Վալտեր Մոնտոյան 4,5 տարվա պայմանագիր է կնքել իսպանական Պրիմերայի «Սևիլյա» ակումբի հետ[8]։

Խաղի բնութագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնտոյան սովորաբար խաղում է կիսապաշտպանության աջ եզրում։ Աչքի է ընկնում հարձակման ձգտումով, հաճախ սպառնում է դարպասին[8]։ Խաղադաշտում իր գործողություններում խաղացողը համատեղում է դինամիզմը գերազանց ֆիզիկական պայմանների հետ, ունի լավ հարված, հատկապես հեռավոր տարածությունից[5]։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մարտի 24-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրան Լիգա Գավաթներ Մայրցամաքային գավաթներ Այլ Ընդամենը
Դիվիզոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Արգենտինա Ռոսարիո Սենտրալ 2014 I 8 0 0 0 1 0 0 0 9 0
2015 I 18 1 6 1 0 0 0 0 24 2
2016 I 12 0 0 0 8 1 0 0 20 1
2016/17 I 8 2 6 2 0 0 0 0 14 4
Ընդամենը 46 3 12 3 9 1 0 0 67 7
Իսպանիա Սևիլյա 2016/17 I 2 0 0 0 0 0 0 0 2 0
Ընդամենը կարիերայի ընթացքում 48 3 12 3 9 1 0 0 69 7

Աղբյուր․ Soccerway.com

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Արգենտինայի երկրորդ դիվիզիոնի հաղթող (1)՝ 2012/13
  • Արգենտինայի գավաթի եզրափակչի մասնակից (2)՝ 2015, 2016
  • Մեքսիկայի գավաթակիր (1)՝ 2018

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 «Entretiempo.info» (իսպաներեն) — «Вальтер Монтойя:из Мачагаи для всей Америки». Արխիվացված է օրիգինալից 2017-01-31-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Espnfc.com» (անգլերեն) — «Росарио Сентраль» — «Бока Хуниорс» 1:1.
  5. 5,0 5,1 5,2 «Diariopopular.com.ar» (իսպաներեն) — «Игрок «негодеяв» Монтойя интересует грандов». Արխիվացված է օրիգինալից 2016-12-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Espnfc.com» (անգլերեն) — «Росарио Сентраль» — «Бельграно» 3:1.
  7. «Lanacion.com.ar» (իսպաներեն) — «Росарио Сентраль» обыграл «Бельграно». Արխիվացված է օրիգինալից 2017-02-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. 8,0 8,1 «Официальный сайт ФК «Севилья»» (իսպաներեն) — новость о переходе. Արխիվացված է օրիգինալից 2018-01-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)