Վալտեր Մարտոս
| Վալտեր Մարտոս | |
| Կրթություն՝ | Chorrillos Military School? |
|---|---|
| Մասնագիտություն՝ | ռազմական գործիչ |
| Ծննդյան օր | փետրվարի 11, 1957[1] |
| Ծննդավայր | Կախամարկա, Պերու[1] |
| Վախճանի օր | հունվարի 7, 2025[2][3] (67 տարեկան) |
| Վախճանի վայր | Լիմա, Պերու[4] |
| Քաղաքացիություն | |
Վալտեր Ռոջեր Մարտոս Ռուիս (իսպ.՝ Walter Roger Martos Ruiz, փետրվարի 11, 1957[1], Կախամարկա, Պերու[1] - հունվարի 7, 2025[2][3], Լիմա, Պերու[4]), պերուացի ռազմական և քաղաքական գործիչ, պաշտոնաթող դիվիզիոնի գեներալ։ Մինչև 2019 թվականը զբաղեցրել է բարձրագույն ղեկավարման պաշտոններ Պերուի ցամաքային զորքերում, մասնավորապես եղել է ցամաքային զորքերի շտաբի պետ[5]։ Այնուհետև նախագահ Մարտին Վիսկարայի կողմից նշանակվել է կառավարություն, որտեղ նա ծառայել է որպես պաշտպանության նախարար (2019-2020) և Պերուի վարչապետ (2020 թվական օգոստոս-նոյեմբեր)[6]։ 2020 թվականի նոյեմբերին, այն բանից հետո, երբ Պերուի Կոնգրեսը իմպիչմենթ հայտարարեց Վիսկարեին, հրաժարական տվեց ամբողջ կառավարության հետ միասին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1957 թվականի փետրվարի 11-ին Պերուի հյուսիսում գտնվող Կախամարկա քաղաքում։ «Քրիստո Ռեյ Մարիստաս» միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Չորիլյոսի ռազմական ուսումնարան՝ «Ճարտարագիտություն» մասնագիտությամբ, որն ավարտել է 1978 թվականին[7]։ Այնուհետև սովորել է ցամաքային զորքերի բարձրագույն ռազմական ուսումնարանում և բանակային գիտատեխնիկական ինստիտուտում, որն ավարտել է մագիստրոսի աստիճանով[8]։
Պերուի ցամաքային զորքերում նա զբաղեցրել է Չորիլոսի ռազմական դպրոցի պետի, օտար լեզուների կենտրոնի տնօրենի, ցամաքային զորքերի հրամանատարության գլխավոր քարտուղարի, կրթության և վարդապետության հրամանատարության ղեկավարի պաշտոնները։ 2011 թվականին նշանակվել է Հյուսիսային ռազմական օկրուգի հրամանատար, 2013 թվականին՝ ցամաքային զորքերի շտաբի պետ և զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ[8]։
2019 թվականի հոկտեմբերի 3-ին նախագահ Մարտին Վիսկարան Մարտոսին ընդգրկել է նոր ձևավորված կառավարության կազմում՝ Վիսենտե Սեբալյոսի գլխավորությամբ՝ որպես պաշտպանության նախարար։ 2020 թվականի հուլիսին, երբ վարչապետ նշանակվեց Պեդրո Կատերիանոն, նոր կառավարությունում պահպանեց պաշտպանության նախարարի պաշտոնը[9]։ Այնուամենայնիվ, Պերուի Կոնգրեսը մերժեց Կատերիանոյի կառավարության վստահությունը, որից հետո Վիսկարան նոր վարչապետ նշանակեց Մարտոսին[10]։ Կառավարության ղեկավարի պաշտոնում Մարտոսը մնացել է երեք ամիս՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Վիսկարեի իմպիչմենտի հայտարարությունից հետո նա, իր ամբողջ կաբինետի հետ միասին, ստիպված է եղել հրաժարական տալ[11][12][13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.tvperu.gob.pe/noticias/politica/walter-martos-expremier-del-gobierno-de-martin-vizcarra-fallecio-a-los-67-anos — 2025.
- ↑ 2,0 2,1 2,2 Walter Martos, expremier del gobierno de Martín Vizcarra, falleció a los 67 años (իսպ.) — 2025.
- ↑ 3,0 3,1 3,2 Cardoza J. C. Falleció Walter Martos, exministro del gobierno de Martín Vizcarra, a los 67 años (իսպ.) — 2025.
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.infobae.com/america/agencias/2025/01/07/fallece-en-lima-el-exprimer-ministro-de-vizcarra-walter-martos-a-los-67-anos/ — 2025.
- ↑ «Ministro de Defensa». FAP. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ PERU21, NOTICIAS (2020 թ․ օգոստոսի 6). «Política: Martín Vizcarra | Nuevo gabinete presidido por Walter Martos jura EN V | NOTICIAS PERU21 PERÚ». Peru21. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «General Walter Martos Ruiz, nuevo jefe del Estado Mayor Conjunto del Perú – Nombramientos Infodefensa América». Infodefensa.com. 2013 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ 8,0 8,1 «General de División del Ejército (r) Walter Martos Ruíz es el nuevo ministro de Defensa». www.gob.pe. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ PERÚ, NOTICIAS EL COMERCIO (2019 թ․ հոկտեմբերի 4). «Política: Martín Vizcarra tomó juramento al nuevo Gabinete Ministerial | Disoluc | NOTICIAS EL COMERCIO PERÚ». El Comercio Perú. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ PERÚ, NOTICIAS EL COMERCIO (2020 թ․ օգոստոսի 6). «Política: Walter Martos juró como nuevo primer ministro en medio de crisis | Mar | NOTICIAS EL COMERCIO PERÚ». El Comercio Perú. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Walter Martos y el resto del gabinete oficializaron su renuncia tras vacancia presidencial de Martín Vizcarra | Congreso de la República nndc | PERU | GESTIÓN». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Aceptan renuncia del Gabinete Ministerial presidido por Walter Martos - Caretas Política
- ↑ «Aceptan renuncia del Gabinete Ministerial presidido por Walter Martos | Noticias | Agencia Peruana de Noticias Andina». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալտեր Մարտոս» հոդվածին։ |
| ||||||