Jump to content

Վալտեր Հեուեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալտեր Հեուեր
Պետություն(ներ) Էստոնիա
Ծննդյան ամսաթիվհուլիսի 14, 1928(1928-07-14)[1]
ԾննդավայրԷլվա, Elva City, Տարտումաա, Էստոնիա[1]
Մահվան ամսաթիվմարտի 2, 2006(2006-03-02)[1] (77 տարեկան)
Մահվան վայրԵմեյալա, Պեռստի, Վիլյանդիմաա, Էստոնիա[1]
ԿոչումԽՍՀՄ շախմատի սպորտի վարպետ
365chessValter_Heuer
Chesstempo համար240633
ICCF համար240633
Պարգևներ և մրցանակներ

Վալտեր Պետրովիչ Հեուեր (էստ․՝ Valter Heuer, հուլիսի 14, 1928(1928-07-14)[1], Էլվա, Elva City, Տարտումաա, Էստոնիա[1] - մարտի 2, 2006(2006-03-02)[1], Եմեյալա, Պեռստի, Վիլյանդիմաա, Էստոնիա[1]), էստոնացի, նախկինում՝ խորհրդային շախմատիստ, շախմատային գրող։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1961)․ 1960 թվականին որակավորման մրցախաղում հաղթել է Գերման Ֆրիդշտեյնին՝ 7½:1½ (+6 -0 =3)[2]։

Հաջողությամբ հանդես է եկել Էստոնական ԽՍՀ առաջնությունում՝ 1976-ին՝ 1-ին, 1962-ին՝ 2-րդ տեղ, 1961-ին՝ 3-րդ տեղ[3]։ Էստոնական ԽՍՀ - Ֆինլանդիա մրցախաղերի մասնակից։

Էստոնական ԽՍՀ կազմում միութենական հանրապետությունների թիմերի միջև ԽՍՀՄ 5 առաջնությունների մասնակից (1953-1955, 1962-1963, 1975): 1955 թվականի առաջնությունում անհատական հաշվարկում նվաճել է բրոնզե մեդալ (հանդես է եկել 5-րդ խաղատախտակի վրա)։

Հեղինակ է մի շարք գրքերի: Էստոնական ԽՍՀ Յուհան Սմուուլի անվան գրական մրցանակի դափնեկիր է (1978)։ 2001 թվականին Վալտեր Հեուերը պարգևատրվել է Էստոնական Կարմիր խաչի 4-րդ աստիճանի շքանշանով[4]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Шахматный словарь / гл. ред. Л. Я. Абрамов; сост. Г. М. Гейлер. — М.: Физкультура и спорт, 1964. — С. 373. — 120 000 экз.
  • Шахматы: энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 440. — 621 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Eesti spordi biograafiline leksikon (эст.)
  2. Classification (master) match - 1960
  3. «Eesti meistrid 1923—2005». Արխիվացված է օրիգինալից 2012-01-18-ին. Վերցված է 2012-01-18-ին.
  4. HEUER, VALTER

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]