Վալտեր Կրիվիցկի
Վալտեր Կրիվիցկի ֆր.՝ Walter Krivitsky | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 28, 1899[1][2] |
Ծննդավայր | Պոդվոլոչիսկ |
Մահացել է | փետրվարի 10, 1941[1][2] (41 տարեկան) |
Մահվան վայր | Վաշինգտոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | հետախույզ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Վալտեր Կրիվիցկի (իսկական անունը՝ Սամուիլ Գերշևիչ Գինսբերգ (ռուս.՝ Самуи́л Ге́ршевич Ги́нзберг), հունիսի 28, 1899[1][2], Պոդվոլոչիսկ - փետրվարի 10, 1941[1][2], Վաշինգտոն, ԱՄՆ), խորհրդային հետախույզ, պետական անվտանգության գործիչ, ՆԿՎԴ վարչության բարձրաստիճան աշխատակից։ Պոլիգլոտ էր, խոսում էր լեհերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն և հոլանդերեն[3]: Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի և ՆԿՎԴ-ի շրջանում ստալինյան բռնաճնշումների ժամանակ փախել է Արևմուտք[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալտեր Կրիվիցկին ծնվել է 1899 թվականին Պոդվոլոչիսկում (Ավստրիո-Հունգարիա), կոմերցիոն աշխատակցի ընտանիքում։ Ազգությամբ հրեա էր: Միանալով կուսակցությանը 1919 թվականին, երբ աշխատում էր Ուկրաինայում Սպիտակ գվարդիայի զորքերի թիկունքում, քաղաքացիական պատերազմից հետո նա աստիճանաբար դարձավ Արևմտյան Եվրոպայի երկրների Կարմիր բանակի Գլխավոր հետախուզական վարչության լավագույն մասնագետներից մեկը: Դասավանդել է հետախուզական պատրաստության բարձրագույն դպրոցում՝ զբաղեցնելով Կարմիր բանակի բրիգադի հրամանատարի կոչմանը համապատասխան պաշտոն։ 1933 - 1934 թվականներին՝ ռազմարդյունաբերության ինստիտուտի տնօրենն էր։
Արտասահմանյան գործուղում
[խմբագրել | խմբագրել կոդը]1934 թվականին Կրիվիցկին գործուղվել է Ավստրիա, ապա՝ Գերմանիա։ 1936 թվականի հուլիսին նա բացահայտել է Ճապոնիայի և Գերմանիայի միջև գաղտնի բանակցությունների բովանդակությունը՝ վերանկարահանված ձևով ստանալով Տոկիոյի բարձրագույն ռազմական և քաղաքական ղեկավարության հետ ճապոնական ռազմական կցորդի գաղտնի նամակագրության ամբողջական ընտրանին:
Չվերադարձած
[խմբագրել | խմբագրել կոդը]1936 թվականի դեկտեմբերին Կրիվիցկին անսպասելիորեն հրահանգներ ստացավ Կենտրոնից՝ «սառեցնել» ամբողջ խորհրդային հետախուզական ցանցը Գերմանիայում[4]։ Այդ ժամանակ նրա բեռլինյան գործակալները հայտնեցին, որ Ստալինը բանակցություններ է սկսել Հիտլերի հետ իր անձնական ներկայացուցչի միջոցով[4]։ Այս իրավիճակում 1937 թվականի մարտին նա շտապ կանչով ժամանում է Մոսկվա։ Այս պահին ձերբակալությունների ալիքն արդեն ազդել էր РазведУпра ապարատի և Պետական անվտանգության գլխավոր վարչության (ռուս.՝ Главное управление государственной безопасности (ГУГБ) ) վրա: Երբ Կրիվիցկին ակնկալում էր, որ իրեն կձերբակալեն, 1937 թվականի մայիսի 22-ին նրան շտապ գործուղում են Հաագա։
1937 թվականի հուլիսի 17-ին Մոսկվա մեկնելիս իրեն փոխարինած աշխատակից Իգնատ Ռեյսը, վստահ լինելով, որ Ստալինը երկիրը տանում է աղետի, հանդիպել է Փարիզում խորհրդային առևտրային առաքելության աշխատակից Լ. Գրոզովսկայային և նրա միջոցով հանձնել փաթեթ Մոսկվայի ղեկավարությանը։ Այն պարունակում էր բոլշևիկների համամիութենական կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեին ուղղված նամակ և Կարմիր դրոշի շքանշան, որը Ռեյսին շնորհվել է 1928 թվականին՝ կառավարական կարևոր առաջադրանքներ կատարելու համար։ Շուտով Կրիվիցկին տեղեկացավ, որ Ռեյսը խզել է Խորհրդային միության հետ իր ծառայությունը, և ծանոթացավ Բոլշևիկների համամիութենական կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեին ուղղված նրա նամակին, որում Ռեյսն ասում էր.
Դժվար կացության մեջ հայտնված Կրիվիցկուն առաջարկվել է ակտիվորեն մասնակցել Ռեյսի լիկվիդացմանը, որպեսզի արդարանա Ստալինի և Եժովի առաջ[4]։ Նա չէր կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա և զգուշացրեց իր նախկին աշխատակցին մոտալուտ վտանգի մասին[4]։ Սակայն նույն թվականին Ռեյսին հայտնաբերեցին Շվեյցարիայում և սպանեցին։
1937 թվականի աշնանը Կրիվիցկին ԽՍՀՄ վերադառնալու հանձնարարականներ է ստանում։ Քանի որ ԽՍՀՄ վերադառնալուց հետո նա, հավանաբար, կբռնադատվեր[2], Կրիվիցկին որոշեց դիմել Ֆրանսիայի կառավարությանը՝ քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով։ 1937-1938 թվականներին նա ապրել է Ֆրանսիայում, 1938 թվականից՝ ԱՄՆ-ում։ Այդ ժամանակվանից նա հեղինակել է մի շարք հոդվածներ՝ բացահայտելով ստալինյան ռեժիմը և հրատարակել «Ես Ստալինի գործակալն էի» գիրքը։
1939 թվականի մարտի 7-ին Կրիվիցկու դեմ մահափորձ է կատարվել։ The Saturday Evening Post ամսագրում Կրիվիցկին գրել է մի քանի հոդված, որոնք դատապարտում էին ստալինիզմը, ինչպես նաև սենսացիոն հոդված ԽՍՀՄ-ի և Նացիստական Գերմանիայի միջև 1934 թվականից ի վեր գաղտնի կապերի մասին: ԱՄՆ-ում խորհրդային առաքելությունը միջոցներ ձեռնարկեց Կրիվիցկիին վարկաբեկելու համար։ Այնուամենայնիվ, 1939 թվականի օգոստոսին Ռիբենտրոպ-Մոլոտով պայմանագրի կնքումը կրկին ուշադրություն հրավիրեց Վալտերի հրապարակմանը[4]։
Ենթադրվում է, որ Կրիվիցկին մատնել է 1934 թվականին հավաքագրված բրիտանական ԱԳՆ կրիպտոգրաֆ Ջոն Քինգին, որը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման[5]։
Ա.Կոլպակիդին պնդում է, որ, ըստ բրիտանական հետախուզության գաղտնազերծված փաստաթղթերի, Կրիվիցկին դավաճանել է 100-ից ավելի խորհրդային գործակալների ողջ Եվրոպայում և Ամերիկայում, մեկ այլ հետազոտող Ն. Դոլգոպոլովը ավելացնում է, որ բացի գաղտնագիր Քինգից, մատնել է նաև հայտնի «Քեմբրիջյան հնգյակի» ղեկավար Քիմ Ֆիլբիին[6]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիվիցկին մահացած է հայտնաբերվել Վաշինգտոնի Bellevue հյուրանոցում (այժմ՝ Kimpton George Hotel[7]) 1941 թվականի փետրվարի 10-ին առեղծվածային հանգամանքներում[4]։ Մահվան հիմնական վարկածն այն է, որ սպանությունը կատարել են խորհրդային հետախուզության աշխատակիցները[4]։ Սա չի հաստատվում Պավել Սուդոպլատովի հուշերով։ Ըստ խորհրդային գործակալ Քիմ Ֆիլբիի՝ Կրիվիցկին ինքնասպան է եղել «ազատ աշխարհից» հիասթափված լինելու պատճառով[8] Ընդ որում՝ հայտնաբերվել է երեք գրություն[4]։
- Առաջինը կնոջ և երեխաների համար էր
- Երկրորդ նամակն ուղղված էր փաստաբանին.
- Երրորդ գրությունը ուղղված էր Ս. Պաֆոլետին, գրող, որն ընկերություն էր անում Կրիվիցկիների ընտանիքի հետ.
![]() |
Հարգելի Սյուզաննա, հուսով եմ, որ քեզ հետ ամեն ինչ կարգին է: Մեռնելիս, հուսով եմ, որ դու կօգնես Տոնյային և իմ խեղճ տղային։ Դու հավատարիմ ընկեր ես եղել: Քո Վալտեր: | ![]() |
1941 թվականի փետրվարին անցկացված պաշտոնական հետաքննությունը ճանաչեց Կրիվիցկու ինքնասպանության փաստը[9][10]։ Սակայն Կրիվիցկու այրին պաշտպանել է սպանության վարկածը։ Ավելին, իր մահից առաջ Կրիվիցկին զգուշացրել էր[4]. Եթե ինձ երբևէ մահացած հայտնաբերեն, և դա թվա դժբախտ պատահար կամ ինքնասպանություն, մի՛ հավատացեք: Ինձ հետապնդում են... Կրիվիցկու մահվան լուրն իմանալով՝ Ուիթաքեր Չեմբերսը Նյու Յորքում գտավ Կրիվիցկու կնոջը՝ Անտոնինային («Տոնիա»՝ ըստ Քերնի, «Տոնյա»՝ ըստ Չեմբերսի) և որդուն՝ Ալեքին։ Նա նրանց գնացքով բերեց Ֆլորիդա, որտեղ նրանք մնացին Չեմբերսի ընտանիքի հետ, որն արդեն փախել էր Նոր Զմյուռնիայից։ Երկու ընտանիքներն էլ մի քանի ամիս թաքնվել են այնտեղ՝ վախենալով հետագա խորհրդային հաշվեհարդարից։ Այնուհետև ընտանիքները վերադարձել են Չեմբերսի ֆերմա Վեսթմինսթերում (Մերիլենդ): Կարճ ժամանակ անց, սակայն, Տոնիան և Ալեքը վերադարձել են Նյու Յորք[11]:
Կրիվիցկու կինն ու որդին իրենց ողջ կյանքի ընթացքում ապրել են աղքատության մեջ[12]: Ալեքը մահացել է գլխուղեղի ուռուցքից 1930-ական թվականներին, երբ արդեն ծառայել էր ԱՄՆ ռազմածովային նավատորմում և սովորել Կոլումբիայի համալսարանում: Տոնիան, ով օրինական կերպով փոխել էր իր ազգանունը «Թոմաս», շարունակել է ապրել և աշխատել Նյու Յորքում, մինչև թոշակի անցնելը Օսինինգում։ Տոնիան մահացել է 1996 թվականին 94 տարեկանում, ծերանոցում[12]:
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- ‘In Stalin’s secret service’ («Я был агентом Сталина»)
- Krivitsky, Walter G. In Stalin’s secret service: An Expose of Russia’s Secret Policies by the Former Chief of the Soviet Intelligence in Western Europe. — New York: Harper Brothers, 1939.(անգլ.)
- Krivitsky, Walter G. In Stalin’s secret service. — Enigma Books, 2011. — ISBN 978-1929631384 ISBN 1-929631-38-3 340 pages(անգլ.)
- В. Кривицкий. Я был агентом Сталина. Записки советского разведчика. Пер. с англ. — М.: «Терра-Terra», 1991. — 365 с.
- Я был агентом Сталина. Записки советского разведчика (1991)[13]
- Rusia en España (Spanish, 1939)[14]
- MI5 Debriefing & Other Documents on Soviet Intelligence (2004)[15]
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Борис Старков «Судьба Вальтера Кривицкого» //«Вопросы истории», 1991. № 11. — c. 82-93.
- Кривицкий Вальтер // Иванян Э. А. Энциклопедия российско-американских отношений. XVIII—XX века. — Москва: Международные отношения, 2001. — 696 с. — ISBN 5-7133-1045-0.
- Лидия Дан. О Вальтере Кривицком
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Chambers, Whittaker (1952). Witness. Random House. ISBN 0-89526-571-0.
- Kern, Gary (2004). A Death in Washington: Walter G. Krivitsky and the Stalin Terror. Enigma Books. ISBN 978-1-929631-25-4.
- Philipps, Roland. 2018. A Spy Named Orphan: The Enigma of Donald Maclean. New York: W.W. Norton & Company.
- Poretsky, Elisabeth K. (1969). Our Own People: A Memoir of "Ignace Reiss" and His Friends. London: Oxford University Press. LCCN 70449412.
- «Files on Walter G. Krivitsky». Federal Bureau of Investigation (FBI). n.d. Վերցված է September 11, 2010-ին.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ Кривицкий Вальтер Германович(չաշխատող հղում)Կաղապար:Мёртвая ссылка
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Б. А. Старков. Судьба Вальтера Кривицкого Արխիվացված 2008-02-04 Wayback Machine // «Вопросы истории». — 1991. — № 11. — С. 82—93.
- ↑ Владимир Антонов. Лучший охотник за шифрами Արխիվացված 2014-04-13 Wayback Machine // Военно-промышленный курьер
- ↑ «Найти и обезвредить. Кроты. 2012. Реж. В. Матэуш». Արխիվացված է օրիգինալից 2017-02-20-ին. Վերցված է 2017-09-30-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «The George Hotel». Kimpton Hotels & Restaurants. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012-11-03-ին. Վերցված է 2012-10-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Ким Филби «Моя тайная война». — М.: Воениздат, 1989.
- ↑ Files on Walter G. Krivitsky ФБР(անգլ.)
- ↑ Knight, Amy W. (2006). How the Cold War Began: The Igor Gouzenko Affair and the Hunt for Soviet Spies. Carroll & Graf. pp. 304, n. 6. ISBN 0-7867-1816-1(անգլ.)
- ↑ Chambers, Whittaker (1952). Witness. Random House. էջեր 27, 36, 47, 59, 317–318, 381, 402, 436fn, 457, 459–463, informing 463, murder 207, 337, 485–486, fate of family 486–487. ISBN 0-89526-571-0.
- ↑ 12,0 12,1 Kern, Gary (2004). A Death in Washington: Walter G. Krivitsky and the Stalin Terror. Enigma Books. էջեր early life 3–12, Paul Wohl 20–23, 172–175, 314–317, 420–424, 448–454, especially 245–246, family's fate and money 400–401. ISBN 978-1-929631-25-4.
- ↑ «Я был агентом Сталина. Записки советского разведчика». Терра-Terra.
- ↑ «Rusia en España». Buenos Aires: Library of Congress. c. 1939. էջ 31. Վերցված է 23 February 2014-ին.
- ↑ Krivitsky, Walter G. (2004). Kern, Gary (ed.). MI5 Debriefing & Other Documents on Soviet Intelligence. Xenos Books. ISBN 1-879378-50-7.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալտեր Կրիվիցկի» հոդվածին։ |