Վալս երկու պայից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վալս երկու պայից (ֆր.՝ valse à deux temps), վալսի տեսակ, պար, որը կատարվում է 3/4 կամ 6/8 երաժշտական չափով։ Ի հայտ է եկել Վիեննայում, ի սկզբանե կոչվում էր «Վիեննական վալս» (ավելի ուշ այդ անվանումը ամրացվեց 3 պայից վալսի վրա)։ 19-րդ դարում Ֆրանսիայում կրում էր նաև «Ռուսական վալս անվանումը»[1]։

19-րդ դարի պարահանդեսային պար[խմբագրել | խմբագրել կոդը]

2 պայից վալսը այդքան էլ հայտնի և հարատև չէր, ինչպես դասական երեք պայից վալսը, որովհետև, հավանաբար, մեծ պարային հմտություններ չէր պահանջում[1]։ 20-րդ դարում 3 պայից վալսը սկսեցին անվանել վիեննական վալս, սակայն օրիգինալ վիեննական վալսը հենց 2 պայից վալսն էր[1]։

Ժամանակակից պար[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպորտային պարահանդեսային պարերում երկու պայից վալսը համարվում է ժամանակակից վիեննական և դանդաղ վալսերի հեշտացված տեսակը։ Ի տարբերություն այդ պարերի՝ այն կատարվում է ոչ թե ամեն տակտի 3/4 երեք քայլով, այլ երկու, ընդ որում առաջին քայլը զբաղեցնում է տակտի առաջին բաժինը, իսկ երկրորդը՝ մնացածը. պարընկերը շարժումն սկսում է դեմքով ըստ պարի ընթացքի. առաջին բաժնում իրականացվում է քայլ կրունկից պտույտի ազատ անկյունով, տակտի մնացած բաժնում ազատ ոտքը մոտենում է դեպի իրեն։ Դրանից հետո ողջ համադրությունը իրականացվում է մյուս ոտքով՝ սկսելով հետ քայլով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Н. П. Ивановский Бальный танец XVI—XIX веков. — Калининград: Янтарный сказ, 2004. — 208 с. — 5000 экз. — ISBN 5-7406-0586-5