Jump to content

Վալյա Բալկանսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալյա Բալկանսկա
Ծնվել էհունվարի 8, 1942(1942-01-08) (84 տարեկան)
Arda, Smolyan, Սմոլյանի մարզ, Բուլղարիա[1]
Երկիր Բուլղարիա
ԺանրերBulgarian folk music?[2][3]
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլBalkanton?
Պարգևներ
«Ստարա պլանինա» շքանշան
 Valya Balkanska Վիքիպահեստում

Վալյա Մլադենովա Բալկանսկա (բուլղարերեն՝ Валя Младенова Балканска, ծնյալ Ֆեյմե Կեստեբեկովա / Фейме Кестебекова. հունվարի 8, 1942(1942-01-08), Arda, Smolyan, Սմոլյանի մարզ, Բուլղարիա[1]), բուլղարացի երգչուհի, որ աչքի է ընկել ժողովրդական երգերի կատարումներով: Ոչ միայն Բուլղարիայում այլև նրա սահմաններից շատ հեռու առանձնապես հայտնի է Излел е Дельо хайдутин երգի նրա կատարումը, որը ներառվել է ամերիկյան «Վոյաջեր 1 » և «Վոյաջեր 2 » տիեզերանավերի Վոյաջերյան ոսկե ձայնասկավառակում[4] և ուղարկվել տիեզերք:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալյա Մլադենովա Բալկանսկան ծնվել է իսլամադավան բուլղարական ընտանիքում[5]: Նա ծնունդով Ռոդոպյան ֆոլկլորային շրջանից է: Երաժշտական իր կարիերան սկսել է 1960 թվականին՝ որպես Սմոլյան քաղաքի «Ռոդոպ» պետական ​​ժողովրդական երգի-պարի անսամբլի մենակատարուհի։ 2002 թվականին ծննդյան 60-ամյակի կապակցությամբ և երգարվեստում ունեցած բացառիկ նվաճումների համար Վալյա Բալկանսկան պարգևատրվել է Ստարա Պլանինա շքանշանով[6], որը բուլղարական բարձրագույն կառավարական պարգևն է[7]։ 2003 թվականին նա Բուրգասում կայացած միջազգային ֆոլկլորային փառատոնում արժանացել է «Նեստինարկա» մրցանակի[8]։ 2005 թվականին առաջադրվել է Սուրբ Պաիսիոս Հիլենդարեցու անվան պետական ​​մրցանակի[9]։ 2005 թվականի դեկտեմբերին Բուլղարիայի փառքի ծառուղում բացվել է ժողովրդական երգչուհուն նվիրված աստղը[10][11][12][13]։ Նրա մասին է պատմում բուլղար գրող Նիկոլայ Խայտովի դստեր՝ Ելենա Խայտովայի «Միայնակ՝ աստղերի մեջ / „Сама сред звездите“» գիրքը[14]։

"Izlel ye Delyo Haydutin" երգը և Վոյաջերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալկանսկան Արևմուտքում առավել հայտնի է «Իզլել ե Դելյո Հայդուտին» երգով, որը նա ձայնագրել է 1968 թվականին՝ պարկապզուկահարներ Լազար Կանևսկու և Ստեփան Զահմանովի նվագակցությամբ։ Այդ երգի ամենատարածված ձայնագրությունը կատարվել է 1960-ականների վերջին՝ բուլղարական ֆոլկլորի ամերիկացի հետազոտող Մարտին Քյոնինգի կողմից, և վինիլային սկավառակով թողարկվել է Միացյալ Նահանգներում։ Մի քանի տարի անց ձայնասկավառակի մի նմուշ պատահաբար ընկել է այն ձայնասկավառակների մեջ, որոնք գնվել էին «Ոսկե ձայնասկավառակի» պատրաստման համար. ծրագրված էր, որ «Ոսկե ձայնասկավառակը» պետք է լինի NASA-ի «Վոյաջեր» ծրագրի երկու նույնական տիեզերանավերով Արեգակնային համակարգից դուրս ուղարկվող ուղերձ երկրացիների կողմից։ Երգը ներառվել է Կարլ Սագանի վերջնական՝ 90-րոպեանոց երաժշտական ​​​​ընտրության մեջ և առաջինը թռել է Voyager 2-ով, որը տիեզերք է արձակվել 1977 թվականի օգոստոսի 20-ին, երկու շաբաթ անց էլ՝ 1977 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Voyager 1-ով։ 2012 թվականի օգոստոսի 25-ին Voyager 1-ը դարձել է մարդկային ծագում ունեցող առաջին օբյեկտը, որը հատել է հելիոսֆերան և մտել միջաստղային միջավայր[15][16][17]։

Վալյա Բալկանսկան հայրենիքում ու արտասահմանյան երկրներում հանդես է եկել 300-ից ավելի ժողովրդական երգերի կատարմամբ: 2004 թվականին թողարկվել է նրա լավագույն կատարումներն ամփոփող «Գլաս օտ վեչնոստա» («Հավերժության ձայնը») ալբոմը: Բալկանսկայի կատարմամբ առավել տարածված ու սիրված են հետևյալ ժողովրդական երգերը.

  • А бре, юначе лудо и младо
  • А га бех мома лефтера
  • Агне, вакло агне
  • Ветър дуе мене мрези
  • Видем та се вдим познавам
  • Вчера се майче отидох
  • Гори ми, гори, юначе
  • Горо ле, горо зелена
  • Дай си ма, майчо
  • Девойко, бално ли ти е
  • Добре ми дойде, юначе
  • Излел е Делю Хайдутин
  • Какво е ново станало
  • Майчинко стара майчинко
  • Марудо, кузум Марудо
  • Мома сези на йодриво
  • Момиченце, малачичко
  • Момнеле мари хубава
  • Проводи ма, майчинко
  • Пукни са, тресни са юначе
  • Развявай Кольо, байрака
  • Руса девойка липсала
  • Севдитце пиле шарено
  • Страхил е страшен войвода
  • Събрали са се моми ли млади невести
  • Събрали са се събрали
  • Сьодните, севдим, сьодните
  • Триста са пушки пукнали
  • Хайдутине се молеха
  • Шар планино
  • Яла ми яла девойко

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 http://www.bgculture.org/sites/default/files/InvitationBulgFestival2ENG.pdf
  2. ↑ http://www.last.fm/music/Pirin+Bulgarian+National+Folk+Ensemble
  3. ↑ http://www.last.fm/music/%D0%92%D0%B0%D0%BB%D1%8F+%D0%91%D0%B0%D0%BB%D0%BA%D0%B0%D0%BD%D1%81%D0%BA%D0%B0
  4. ↑ bTV Документите: „Песента на Валя“ (автор: Гена Трайкова), bTV, 6 март 2014 г.
  5. ↑ Валя Балканска и Петър Янев за концерта „Магията на Родопа“, slavishow.com, 2 май 2017 г.
  6. ↑ „Петър Стоянов ще връчи 13 ордена „Стара планина“ на бележити българи“, news.bg, 11 януари 2002 г.
  7. ↑ "Информационна Агенция 'Фокус'", Focus-News.net. (bg)
  8. ↑ «Международен фолклорен фестивал | Община Бургас». www.burgas.bg. Վերցված է 6 април 2021-ին.
  9. ↑ Нели Минчева, „Държавата награди създателя на професионалната архитектурна школа“, dnes.bg, 14 ноември 2005 г.
  10. ↑ "ВАЛЯ БАЛКАНСКА", FamousGrouse.bg. (bg)
  11. ↑ Валя Балканска на сайта на Famous Grouse, famousgrouse.bg.
  12. ↑ „Валя Балканска във Famous Алея на славата“, снимки Георги Димитров, netinfo.bg, 2 декември 2005 г.
  13. ↑ „Народната певица Валя Балканска стана FAMOUS звезда в българската Алея на славата“, vesti.bg, 2 декември 2005 г.
  14. ↑ „Елена Хайтова: Скрих моята първа книга“ Արխիվացված 2025-05-06 Wayback Machine, desant.net, 30 юни 2012 г.
  15. ↑ «Voyager - Music on the Golden Record». voyager.jpl.nasa.gov (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 4-ին.
  16. ↑ «Late Junction: The songs they sent to space». www.bbc.co.uk. BBC Radio 3. Վերցված է 2021 թ․ մայիսի 4-ին.
  17. ↑ Sagan, Carl (2013 թ․ ապրիլի 2). Murmurs of Earth (անգլերեն). Random House Publishing Group. ISBN 978-0-307-80202-6.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալյա Բալկանսկա» հոդվածին։