Վալի Ռաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալի Ռաց
հունգ.՝ Rácz Vali
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 25, 1911(1911-12-25)
ԾննդավայրGölle, Kaposvár District, Սոմոգի, Հունգարիա
Մահացել էփետրվարի 12, 1997(1997-02-12)[1] (85 տարեկան)
Մահվան վայրՄյունխեն, Գերմանիա
Քաղաքացիություն Հունգարիա
ԿրթությունՖերենց Լիստի երաժշտական ակադեմիա (1932)
Մասնագիտություներգչուհի և դերասանուհի
ԱմուսինPéter Halász?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներMonica Porter?
Կայքvaliracz.com
 Vali Rácz Վիքիպահեստում

Վալի Ռաց (հունգ.՝ Rácz Vali, դեկտեմբերի 25, 1911(1911-12-25), Gölle, Kaposvár District, Սոմոգի, Հունգարիա - փետրվարի 12, 1997(1997-02-12)[1], Մյունխեն, Գերմանիա), հունգարացի երգչուհի, դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալի Ռացը ծնվել է Հունգարիայի Գոլ գյուղում, կաթոլիկ ընտանիքում։ Հայրը եղել է գյուղի դպրոցի տնօրենը։ Օրիորդաց դպրոցում սովորելուց հետո տեղափոխվել է Բուդապեշտ։ 1932 թվականին ավարտել է Բուդապեշտի Ֆերենց Լիստի անվան երաժշտական ակադեմիան։ 1933-1934 թվականներին խաղացել է քաղաքային թատրոնում, ապա՝ Հունգարիայի թատրոնում։ 1936 թվականին երգել է «Terézkörúti Színpad» և երեք տարի քաղաքային թատրոնում։ 1945 թվականից հետո եղել է թագավորական Revue, Medgyaszay թատրոնների, ապա՝ Կամարա Վարիետե թատրոնի անդամ։ Հանդես է եկել ավելի քան քսան ֆիլմերում, սակայն հիմնականում եղել է երգչուհի։ Մենահամերգներով հանդես է եկել երաժշտական ակադեմիայում և Վիգադո համերգասրահում, ինչպես նաև պարբերաբար հայտնվել է Hangli Kioszk գիշերային ակումբում։ 1956 թվականի Հունգարական հեղափոխության նախաշեմին ամուսնու՝ Պիտեր Հոլասի և երկու երեխաների՝ Մոնիկայի և Վալերի հետ հեռացել է հայրենիքից, բնակվել Նյու Յորքում, ապա՝ Լոնդոնում, 1975 թվականին հաստատվել է Գերմանիայի Մյունխեն քաղաքում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականին Վալի Ռացն ամուսնացել է գրող և լրագրող Պիտեր Հոլասի հետ։ Նրանց որդի՝ Վալերը, ծնվել է 1950-ական թվականներին, երկու տարի անց ծնվել է դուստրը՝ Մոնիկան (հետագայում՝ լոնդոնաբնակ լրագրող Մոնիկա Պորտեր)։ 1956 թվականի Հունգարական հեղափոխության ժամանակ ընտանիքը գաղթել է Ամերիկա, 1970-ական թվականներին տեղափոխվել Եվրոպա։ 1975 թվականին Վալին ամուսնու հետ հաստատվել է Մյունխենում, որտեղ ամուսինը եղել է Եվրոպայի ազատություն ռադիոյի հաղորդավար, գրող։ Մոնիկա Պորտերի գիրքը՝ «Deadly Carousel: A Singer’s Story of the Second World War», նվիրված մոր պատերազմական շրջանի սխրագործություններին, առաջին անգամ լույս է տեսել 1990 թվականին՝ լայն հասարակության ուշադրությունն սևեռելով Հունգարիայից դուրս Վալի Ռացի կյանքին ու գործունեությանը[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի մայիսի 25-ին Երուսաղեմում Յադ Վաշեմի կողմից արժանացել է «Ճշմարիտ ոչ-հրեա» պարգևին՝ Հոլոքոստի ժամանակ հրեաների կյանքեր փրկելու համար։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1997 թվականի փետրվարի 12-ին՝ 85 տարեկան հասակում[3][4]։

Ֆիլմեր, դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Վերնագիր Վերնագիրը հայերեն Դերը ֆիլմում
1936 Pókháló Սարդոստայն Երգչուհի
1938 Leányvári boszorkány Լեանյվարի կախարդուհին Գեղեցուհի Մելուցինա
1939 5 óra 40 5-40 Երգչուհի
1939 Két lány az utcán Երկու աղջիկ փողոցում Մանցի
1939 Karosszék Բազկաթոռ Ռադիո երգչուհի
1939 Toprini nász Հարսանիք Տոպրինում Լոլա
1940 Hazafelé Տունդարձի ճանապարհին
1940 Szeressük egymást Եկե՛ք սիրենք միմյանց
1941 Cigarettafüst Ծխախոտի ծուխ Երգչուհի
1941 Három csengő Երեք զանգ Երգչուհի
1941 Magdolna Մագդոլնա Յոլանտա
1941 Bűnös vagyok! Ես մեղավոր եմ Սարի, Լոլայի ընկերը
1942 Az éjszaka lánya Գիշերվա դուստր Էմմի
1942 Éjfélre kiderül Կիմանանք կեսգիշերին Մոլի, նախագահի աղջիկը
1942 Bajtársak Ընկերներ Երգչուհի
1942 Gyávaság Երկչոտություն
1942 Annamária Աննամարի
1943 Majális Մայիսմեկյան պիկնիկ Ֆերիկե, պրիմադոննա
1943 Fehér vonat Սպիտակ գնացք
1946 Stabil a csók! Կայուն համբույր
1955 Az élet hídja Կյանքի կամուրջ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալի Ռաց» հոդվածին։