Վալիսներիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պարուրաձև վալիսներիա

Վալիսներիա (անգլ.՝ Vallisneria), ջրազարդազգիների ընտանիքի բազմամյա ջրասույզ բույսերի ցեղ։ Հայտնի է 6 տեսակ՝ տարածված արևադարձային, մերձարևադարձային և բարեխառն շրջանների քաղցրահամ ջրավազաններում ու դանդաղահոս գետերում։ ԽՍՀՄ-ում հանդիպում է մեկ տեսակ՝ պարուրաձև վալիսներիա (Vallisneria spiralis), որն աճում է մինչև 1 մ խորության տղմուտ լճերում ու լճակներում։ Նշված տեսակի բույսերի տերևներն ունեն մինչև 80 սմ երկարություն և 12 մմ լայնություն, ժապավենաձև են, ատամնաեզր։ Երկտուն բույս է։ Իգական ծաղիկը երկար ծաղկակոթունով հասնում է մինչև ջրի մակերևույթ, փոշոտվում, ապա պարուրաձև ոլորվում է և նորից ընկղմվում ջրի մեջ, որտեղ և պտուղը հասունանում է։ Պարուրաձև վալիսներիան կեր է ձկների, ջրլող թռչունների և ջրային այլ կենդանիների համար։ Հաճախ աճեցվում է ակվարիումներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 232 CC-BY-SA-icon-80x15.png