Վալեր Ժերմեն
Վալեր Ժերմեն ֆրանսերեն՝ Valère Germain | |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 17, 1990[1][2] (35 տարեկան) | ||
| Ծննդավայր | Մարսել | ||
| Հասակ | 180 սանտիմետր | ||
| Քաշ | 73 կիլոգրամ | ||
| Դիրք | հարձակվող | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Վալեր Ժերմեն (ֆրանսերեն՝ Valère Bruno René Germain, ապրիլի 17, 1990[1][2], Մարսել), ֆրանսիացի ֆուտբոլիստ, ավստրալիական «Մաքարթուր» ակումբի հարձակվող:
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլային կարիերան սկսել է «Օռլեան» ակումբի երիտասարդական կազմում։ Այնուհետև խաղացել է «Շատորու» և «Մոնակո» ակումբների երիտասարդական կազմերում: 2008 թվականին Ֆրանսիայի ֆուտբոլի սիրողական առաջնությունում «Մոնակոյի» հետ դարձել է պահեստայինների հաղթող[3]: 2009 թվականի արտամրցաշրջանային ժամանակահատվածում «Մոնակոյի» հետ կնքել է առաջին եռամյա պրոֆեսիոնալ պայմանագիրը։ Չնայած կնքված պայմանագրին, հաջորդ երկու մրցաշրջաններն անցկացրել է ակումբի պահեստային կազմում: Ֆրանսիայի առաջնությունում նորամուտը նշել է 2011 թվականի մայիսի 1-ին «Սենտ Էտիենի» դեմ խաղում, որտեղ հանդիպման 72-րդ րոպեին փոխարինել է Ջորջ Ուելկոմին[4]: Փոխարինման է դուրս եկել նաև «Լիոնի» դեմ մրցաշրջանի վերջին խաղում[5]: Հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով: Այս պարտությունից հետո «Մոնակոն» դուրս է եկել Լիգա 2:
Երկրորդ դիվիզիոնում «Մոնակոն» մրցաշրջանը բավական անհաջող է սկսել։ Տեղի է ունեցել մարզչի փոփոխություն, հեռացված Լորան Բանիդի փոխարեն գլխավոր մարզչի պաշտոնն է զբաղեցրել Մարկո Սիմոնեն։ Իտալացի մարզչի օրոք սկսել է աստիճանաբար հայտնվել առաջին կազմում, իսկ 2011 թվականի օգոստոսի 15-ին ակումբի կազմում առաջին գոլն է խփել «Ռեյմսի» դարպասը[6]: Հաջորդ ամիս խփել է իր երկրորդ գոլը «Սեդան» ակումբի դեմ ոչ-ոքի խաղում[7]: Այս մրցաշրջանն ավարտել է ակումբի լավագույն ռմբարկուի կարգավիճակով՝ 8 գոլով: 2012/13 մրցաշրջանում Ժերմենը 35 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ։ Մրցաշրջանի արդյունքներով «Մոնակոն» 2-րդ լիգայում գրավել է առաջին տեղը և վերադարձել է Ֆրանսիայի բարձրագույն դիվիզիոն: 2013 թվականի հուլիս 23-ին «Մոնակոյի» հետ պայմանագիրը երկարացրել է մինչև 2017 թվական[8]:
2015 թվականի հուլիսին «Նիցան» վարձակալել է ֆուտբոլիստին հետագա գնման իրավունքով[9]: 2015/16 մրցաշրջանի առաջին տուրում նոր ակումբի կազմում առաջին գնդակը խփել է «Մոնակոյի» դարպասը (1:2)[10]: Դուբլը «Սենտ Էտիենի» դեմ 37-րդ տուրի խաղում (2:0) «Նիցային» դուրս է բերել Եվրոպա Լիգա:
2016 թվականի ամռանը վերադարձել է «Մոնակո»: Նրա 10 գոլերն օգնել են թիմին 2016/17 մրցաշրջանում դառնալ Ֆրանսիայի չեմպիոն:
2017 թվականի հունիսի 24-ին հայտարարվել է «Օլիմպիկ Մարսել» տեղափոխության մասին, որի հետ ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել մինչև 2021 թվականը[11]
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին պրոֆեսիոնալ մեկնարկից մի քանի շաբաթ անց հրավիրվել է Ֆրանսիայի երիտասարդական հավաքական՝ Սերբիայի և Ուկրաինայի հավաքականների դեմ ընկերական խաղերին մասնակցելու համար[12]: Իր նորամուտը նշել է 2011 թվականի հունիսի 2-ին սերբերի դեմ հաղթական խաղում, որտեղ խաղադաշտ է դուրս եկել խաղի 76-րդ րոպեին[13]:
2012 թվականին Ֆրանսիայի մինչև 20 տարեկանների հավաքականի հետ մասնակցել է Տուլոնի մրցաշարին: Խփել է 2 գոլ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը Բրյունո Ժերմենն է, ֆուտբոլիստ, որը հայտնի է «Օլիմպիկ Մարսելում» և Ֆրանսիայի ազգային հավաքականում իր ելույթներով:
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մոնակո»
- Ֆրանսիայի չեմպիոն՝ 2016/17
- Ֆրանսիայի Լիգայի գավաթի եզրափակչի մասնակից՝ 2016/17
- Ֆրանսիայի փոխչեմպիոն՝ 2013/14
- Լիգայի չեմպիոն 2՝ 2012/13
Օլիմպիկ Մարսել
- Եվրոպայի Լիգայի եզրափակչի մասնակից՝ 2017/18
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «CHAMPIONS DE FRANCE !». AS Monaco website (ֆրանսերեն). 2008-05-30. Վերցված է 2012-05-13-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Saint-Étienne v. Monaco Match Report» (ֆրանսերեն). Ligue de Football Professionnel. 2011-05-01. Արխիվացված է օրիգինալից 2011-05-04-ին. Վերցված է 2011-07-27-ին.
- ↑ «Monaco v. Lyon Match Report» (ֆրանսերեն). Ligue de Football Professionnel. 2011-05-29. Արխիվացված է օրիգինալից 2011-08-31-ին. Վերցված է 2011-07-27-ին.
- ↑ «Monaco v. Stade de Reims Match Report» (ֆրանսերեն). AS Monaco website. 2011-08-15. Վերցված է 2012-01-20-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Monaco v. Sedan match report» (ֆրանսերեն). AS Monaco website. 2011-09-30. Վերցված է 2012-01-20-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Valere Germain extended until 2017». http://www.asm-fc.com/en/. Վերցված է 2013-07-24-ին.
{{cite web}}: External link in(օգնություն)(չաշխատող հղում)|publisher= - ↑ «Valère Germain (presque) à Nice (in French)». m.lequipe.fr. 2015-07-06. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2015-09-11-ին.
- ↑ «Monaco remporte le derby contre Nice (2-1) et réussit son entame de Championnat». Արխիվացված օրիգինալից 2018-05-05-ին. Վերցված է 2017-06-28-ին.
- ↑ «Valère Germain premier renfort». Արխիվացված է օրիգինալից 2017-10-28-ին. Վերցված է 2017-06-28-ին.
- ↑ «Les Espoirs pour la Serbie et l'Ukraine». France Footbal. Արխիվացված է օրիգինալից 2011-04-29-ին. Վերցված է 2011-05-24-ին.
- ↑ Fiche de France 1-0 Serbie Արխիվացված 21 հուլիսի 2012 թվականին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на сайте lfp.frԱրխիվացված 2019-04-21 Wayback Machine
- Профиль на сайте L’ÉquipeԱրխիվացված 2011-08-22 Wayback Machine
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալեր Ժերմեն» հոդվածին։ |
| ||||||
- Ապրիլի 17 ծնունդներ
- 1990 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մարսել քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Մոնակոյի ֆուտբոլիստներ
- Մոնպելիեի ֆուտբոլիստներ
- Նիսի ֆուտբոլիստներ
- Շատորուի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Օլիմպիկ Մարսելի ֆուտբոլիստներ
- Օռլեանի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ