Վալերի Ֆիլիպով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերի Ֆիլիպով
Դիմանկար
Ծնվել էհունվարի 27, 1939(1939-01-27)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 26, 2019(2019-04-26) (80 տարեկան)
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ պետական մրցանակ ՌԴ վաստակավոր նկարիչ և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ

Վալերի Ֆիլիպով (ռուս.՝ Вале́рий Никола́евич Фили́ппов, հունվարի 27, 1939(1939-01-27), Մոսկվա, ԽՍՀՄ - ապրիլի 26, 2019(2019-04-26)), խորհրդային և ռուս նկարիչ։ Ռուսաստանի ժողովրդական նկարիչ (2007 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին, Մոսկվայում[1]։

1965 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի գեղարվեստական ֆակուլտետը, սովորել է Ի. Շպինելի արվեստանոցում։

1967 թվականից աշխատել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում` որպես բեմադրող նկարիչ, մասնակցել է բազմաթիվ գեղարվեստական ֆիլմերի բեմադրությանը, մասնավորապես, «Անապատ» (1967 թվական` առաջին բեմադրությունը, Վ. Շեստակովի հետ), «Բարձր կոչում» (1973 թվական), «Յուլյա Վրևսկայա» (1977 թվական), «Ունայնություն ունայնությանց» (1979 թվական), «Գետերին գետանցին չեն փոխվում» (1980 թվական), «Սաննիկովի հողը» (1973 թվական), «Վերին Մասլովկայում» (2004 թվական), ինչպես նաև` «Էկրան» ստեծագործական միության հետուստատեսային ֆիլմերի բեմադրությանը` «Կրակը պահպանողները», «Դասընկերները», «Կրկեսի արքայադուստրը» և «Նորին գերազանցություն համհարզը»։

Նա որպես նկարիչ մասնակցել է Կինոյի, թատրոնի, հեռուստատեսության նկարիչների ասոցացիայի (1992 թվական, 1996 թվական, ԿԿՏ), Կինոյի և թատրոնի նկարիչների գիլդիայի (1997 թվական, ԿԿՏ) ցուցահանդեսներին, «Ռուսաստան» համառուսական գեղարվեստական ցուցահանդեսին (1999 թվական) և այլ ցուցահանդեսդների։

1989 թվականին ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ («53-ի սառը ամառը» ֆիլմի համար)։

Մահացել է 2019 թվականի ապրիլի 26-ին, 81 տարեկան հասակում[2]։ Թաղված է Տրոեկուրովյան գերեզմանատանը։

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Филиппов Валерий Николаевич». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
  2. «Умер художник Валерий Филиппов | Союз кинематографистов Российской Федерации». unikino.ru. Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.
  3. «Указ Президента Российской Федерации от 26 июля 2000 года № 1380 «О награждении государственными наградами Российской Федерации»». // Официальный сайт Президента России. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]