Վալերի Տրիերվեյլեր
| Վալերի Տրիերվեյլեր | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 16, 1965[1][2] (61 տարեկան) |
| Ծննդավայր | Անժե, Ֆրանսիա |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | կաթոլիկություն |
| Կրթություն | Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան, Փարիզ-Նանթեր համալսարան, Փարիզի համալսարան և lycée Joachim-du-Bellay? |
| Մասնագիտություն | լրագրող, գրող և քաղաքական գործիչ |
| Աշխատատու | Paris Match |
| Ամուսին | Denis Trierweiler? և Franck Thurieau?[3] |
| Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիայի առաջին տիկին |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Léonard Trierweiler? |
| Ստորագրություն | |
Վալերի Տրիերվեյլեր (ֆրանսերեն՝ Valérie Trierweiler), ծննդյամբ՝ Վալերի Մասսոննո (ֆրանսերեն՝ Valérie Massonneau փետրվարի 16, 1965[1][2], Անժե, Ֆրանսիա), ֆրանսիացի հեռուստահաղորդավար և լրագրող։ Ֆրանսիայի առաջին տիկին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի փաստացի կինը՝ 2007 թվականից մինչև 2014 թվականի հունվարը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալերի Մասսոննոն ծնվել է Անժե քաղաքում։ Նա ընտանիքի վեց երեխաներից հինգերորդն է[5]։ Նրա հայրը՝ Ժան Նոել Մասսոննոն, 13 տարեկանում, Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ ականի պայթունից կորցնում է ոտքը[6] և մահանում 53 տարեկանում[5]։ Վալերիի պապին ու նախապապին էին պատկանում «Massonneau & Co» բանկեր, որոնք 1950 թվականին վաճառեցին ֆրանսիական «Crédit de l’Ouest» բանկերին։ Վալերիի մայրը մինչև իր ամուսնու մահն աշխատել է Անժեի սահադաշտում[5]։ Վալերի Մասսոննոն ուսումնասիրել է պատմություն և քաղաքագիտություն, իսկ 1988 թվականին Սորբոնում ստացել է քաղաքագիտության մագիստրոսի կոչում[7]։
Լրագրողական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին «Direct 8» հեռուստաալիքում Վալերին վարել է քաղաքական թոք-շոու ծրագրի, իսկ 2007 թվականին՝ Le Grand 8 հեռուստաալիքում վարել է ամենշաբաթյա թոք-շոու ծրագիր։ 2012 թվականին իր ամուսնու նախագահ ընտրվելուց հետո, Վալերին հայտարարեց, որ «Paris Match» ամսագրի հետ կշարունակի իր պայմանագիրը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալերիի առաջին ամուսնությունն իր մանկության ընկեր Ֆրանկոմի հետ ավարտվել է ամուսնալուծությամբ։ Նրանք երեխաներ չեն ունեցել։ Երկրորդ ամուսնությունը՝ «Paris Match» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալի հետ էր, և նրանք ունեցել են 3 երեխաներ[8]։ Նրանց ամուսնալուծության դատավարության գործընթացը տևել է 3 տարի՝ (2007-2010 թթ.):
Ֆրանսուա Օլանդի հետ Վալերին ծանոթացել է 1988 թվականին, երբ տեղի էին ունենում խորհրդարանական ընտրությունները։ Օլանդն այդ ժամանակ քաղաքացիական հարաբերությունների մեջ էր Սեգոլեն Ռուայալի հետ։ Նրանց հարաբերությունները սկսվել է 2005 թվականին, երբ Վալերին դեռ ամուսնացած էր, սակայն նրանք այդ մասին պատմեցին միայն 2010 թվականին, Օլանդի ամուսալուծության պաշտոնական հայտարարությունից հետո[9]։
2014 թվականի հունվարի 10-ին, «Closer» ամսագրի սկանդալային հայտարարությունից հետո (Ֆրանսուա Օլանդի և Ժյուլի Գայեի սիրային կապի մասին) Վալերի Տրիերվեյլերը հոսպիտացվել է Փարիզի հիվանդանոցներից մեկում[10][11]։
2014 թվականի հունվարի 25-ին Ֆրանսուա Օլանդը հայտարարել է իր և Վալերի Տրիերվեյլերի հարաբերությունների ավարտի մասին[12]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Триервейлер, Валери. Благодарю за этот миг / Перевод с французского Ирины Волевич и Елены Тарусиной. М.: Издательство «Corpus», 2015. — 320 с. — ISBN 978-5-17-089172-6.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Movie Database — 1990.
- 1 2 GeneaStar
- ↑ Valérie Trierweiler mariée deux fois avant François Hollande : qui sont ses ex-époux restés dans l'ombre ? (ֆր.) — Purepeople.
- ↑ https://www.mofa.go.jp/mofaj/gaiko/protocol/jokun_h25.html
- 1 2 3 «Valérie Trierweiler sort de l'ombre» (ֆրանսերեն). Lemonde.fr. 21.10.2011. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Marie Guichoux. De l'ombre à la lumière(ֆր.) // Le Nouvel Observateur. — 20-26 October 2011. — С. 68–69.
- ↑ «Valérie Trierweiler, la femme discrète» (ֆրանսերեն). lepoint.fr. 24/02/2011. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Serge Raffy. (12-06-2012). «François, Ségolène et Valérie» (ֆրանսերեն). Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «EXCLUSIF. Valérie Trierweiler : "Ségolène Royal a refermé la porte sur le passé"». L'Obs (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.(չաշխատող հղում)
- ↑ ИТАР-ТАСС: Международная панорама — Госпитализирована первая леди Франции
- ↑ Подруга президента Франции Валери Триервейлер госпитализирована
- ↑ Франсуа Олланд объявил о разрыве отношений с Триервейлер | РИА Новости
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերի Տրիերվեյլեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||