Վալերի Ռաբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերի Ռաբո
 
Կուսակցություն՝ Սոցիալիստական կուսակցություն
Կրթություն՝ Ճանապարհների և կամուրջների ազգային դպրոց[1] և Լյուդովիկոս Մեծի լիցեյ
Մասնագիտություն՝ տնտեսագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 25, 1973(1973-04-25)[2][3] (50 տարեկան)
Ծննդավայր Լ՛Այ լե Ռոզ
Քաղաքացիություն  Ֆրանսիա
 
Կայք՝ valerierabault.com

Վալերի Ռաբո (ֆր.՝ Valérie Rabault, ապրիլի 25, 1973(1973-04-25)[2][3], Լ՛Այ լե Ռոզ), ֆրանսիացի քաղաքական գործիչ, Սոցիալիստական կուսակցության ժամանակավոր կոլեգիալ ղեկավարության անդամ (2017-2018), Ֆրանսիայի Ազգային ժողովում «Նոր ձախեր» խմբակցության նախագահ (2018 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Կամուրջների և ճանապարհների ազգային դպրոցը՝ ստանալով տնտեսագիտական և ինժեներական կրթություն։ Որպես տեսուչ աշխատել է «Société Générale» ընկերությունում, պատասխանատու է եղել «BNP Paribas» բանկում շուկայական ռիսկերի կառավարման համար։ 2009 թվականին ընդգրկվել է եվրոպական ֆինանսական համակարգում ամենաազդեցիկ 100 կանանց ցանկում։

2012 թվականին հաղթել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրություններում Թարն է Գարոնի դեպարտամենտի 1-ին ընտրատարածքից[4]։

2014 թվականի ապրիլի 14-ին ընտրվել է Ազգային ժողովի բյուջեի հարցերով գլխավոր զեկուցող՝ դառնալով այդ պաշտոնում առաջին կինը[5]։ Ակտիվորեն առաջարկել է հարկերից խուսափելու դեմ պայքարի օրենսդրությունը, որն ի վերջո այդպես էլ չի ընդունվել։

2017 թվականի հունիսի 11-ին խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում իր շրջանում երկրորդ տեղն է զբաղեցրել նախագահական «Առա՛ջ, հանրապետություն» կուսակցության թեկնածու Պիեռ Մարդեգանից (Pierre Mardegan) հետո՝ ստանալով ձայների 18,75%-ը։ Երկրորդ փուլում հունիսի 18-ին 55,02 % արդյունքով առաջ է անցել նրանից[6]։

2017 թվականի հունիսի 18-ին Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Ժան Քրիստոֆ Կամբադելիսը, ընդունելով իր պատասխանատվությունը ընտրություններում կուսակցության աղետալի պարտության համար, հայտարարել է իր հրաժարականի մասին[7]։ 2017 թվականի հուլիսի 8-ին սոցհարցման ազգային խորհուրդը, այդ թվում՝ Ռաբոն, քվեարկել է 16 հոգուց բաղկացած ժամանակավոր կոլեկտիվ ղեկավարության ստեղծման օգտին[8]։

2018 թվականի ապրիլի 11-ին, հաշվի առնելով սոցհարցման առաջին քարտուղար Օլիվիե Ֆորի ընտրությունը, Ազգային ժողովում «նոր ձախեր» խմբակցության նոր առաջնորդ է դարձել Վալերի Ռաբոն՝ դառնալով խմբակցության միակ կին առաջնորդը։ Նա ստացել է խմբակցության անդամների 21 ձայնը, նրա մրցակից Գիյոմ Գարոն՝ 7։ Երրորդ հավակնորդը՝ Բորիս Վալոն, հանել է իր թեկնածությունը[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.lemonde.fr/politique/article/2017/06/28/qui-est-mon-depute-notre-moteur-de-recherche-pour-mieux-connaitre-votre-representant-a-l-assemblee-nationale_5152291_823448.html#depute_82_1
  2. 2,0 2,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  3. 3,0 3,1 Répertoire national des élus — 2019.
  4. Laurent Corinne (2014 թ․ ապրիլի 16). «Valérie Rabault. Une spécialiste de la banque au poste de rapporteur du budget» (ֆրանսերեն). La Croix. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  5. Patrick Roger (2014 թ․ ապրիլի 14). «Qui est Valérie Rabault, première femme à s'occuper du budget à l'Assemblée ?» (ֆրանսերեն). Le Monde. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  6. «Tarn-et-Garonne - 1ère circonscription». Résultats des élections législatives 2017 (ֆրանսերեն). l’Express. 2014 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  7. «Résultats des législatives 2017 : Jean-Christophe Cambadélis démissionne de la tête du Parti socialiste» (ֆրանսերեն). Les Echos. 2017 թ․ հունիսի 18. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.
  8. «Le Parti socialiste se dote d'une direction collégiale pléthorique» (ֆրանսերեն). Le Figaro. 2017 թ․ հուլիսի 8. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  9. Audrey Tonnelier et Astrid de Villaines (2018 թ․ ապրիլի 11). «Valérie Rabault succède à Olivier Faure à la tête du groupe Nouvelle Gauche» (ֆրանսերեն). Le Monde. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերի Ռաբո» հոդվածին։